Աբովյանագիտական օլիմպիադա՝ նվիրված Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծման 185-ամյակին
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, 112, 114, 202, 203 լսարաններ
Ս.թ. մայիսի 19-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի պետական համալսարանում Հայ բանասիրության ֆակուլտետի, Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի և Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) նախաձեռնությամբ տեղի կունենա Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծման 185-ամյակին նվիրված օլիմպիադա, որին կմասնակցի ավելի քան 250 աշակերտ Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերի և Երևանի մոտ 70 դպրոցներից: