Փիլիսոփայական ասոցիացիաների համաշխարհային համադաշնության (FISP) նախագահության նիստը ԵՊՀ-ում
Ս.թ. հունիսի 24-ին և 25-ին՝ ժամը 9:30-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Երևանի պետական համալսարանի, Փիլիսոփայական ասոցիացիաների համաշխարհային համադաշնության (FISP) նախագահության և Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային գործերի էթիկայի կենտրոնի (ETICA) նախաձեռնությամբ տեղի կունենա Փիլիսոփայական ասոցիացիաների համաշխարհային համադաշնության նախագահության նիստը, որի ընթացքում կքննարկվեն փիլիսոփայական համաշխարհային կոնգրեսի կազմակերպմանն առնչվող և այլ հարցեր։
Փիլիսոփայական ասոցիացիաների համաշխարհային համադաշնության (FISP) նախագահության նիստը, որը տեղի է ունենում երկու կամ երեք տարին մեկ անգամ աշխարհի լավագույն համալսարաններում, փիլիսոփայության բնագավառում միջազգային նշանակություն ունեցող կարևորագույն իրադարձություն է։
Նիստը տեղի կունենա.
24.06.2026-ին՝ ժամը 9:30-18:30-ը,
25.06.2026-ին՝ ժամը 9:30-13:30-ը:
Աշխատանքային լեզուն անգլերենն է։
Հարցազրույցները կանցկացվեն անգլերենով։
Միջոցառմանը կմասնակցեն համադաշնության համանախագահները, փոխնախագահները և նախագահության մյուս անդամները։