Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոց-աշխատաժողով
ՀՀ Լոռու մարզ, գ. Դսեղ
Ս.թ. հունիսի 29-ից հուլիսի 3-ը ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի կունենա Մոլեկուլային մոդելավորման և հաշվարկողական քիմիայի ամառային դպրոց-աշխատաժողով, որի նպատակն է զարգացնել երիտասարդ հետազոտողների հմտությունները հաշվարկողական քիմիայի և մոլեկուլային մոդելավորման տեխնիկաների ոլորտում:
Ծրագիրը ներառում է տեսական դասախոսություններ և գործնական հաքաթոններ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան աշխատելու համատեղ գիտական նախագծերի շուրջ՝ օգտագործելով ժամանակակից հաշվարկային գործիքներ: