«Ֆունկցիաների երկրաչափական տեսություն» խորագրով ուսանողական գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
Ս.թ. հուլիսի 6-10 ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում տեղի կունենա «Ֆունկցիաների երկրաչափական տեսություն» խորագրով ուսանողական գիտաժողով, որի նպատակն է Հայաստանի և արտասահմանի ուսանողներին (բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին, ասպիրանտներին, հետդոկտորանտներին ու իրենց կարիերան նոր սկսող հետազոտողներին) ծանոթացնել կոմպլեքս անալիզի հիմնարար ոլորտներից մեկի՝ ֆունկցիաների երկրաչափական տեսության ժամանակակից, նշանակալի արդյունքներին: