ԵՊՀ-ում կանցկացվի «Միջազգային աշնանային դպրոց–2026»-ը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ու Լայբնիցի անվան Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի հետազոտությունների ինստիտուտի (IOS) համագործակցության շրջանակում ս․թ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 10 Երևանում կանցկացվի «Միջազգային աշնանային դպրոց–2026»-ը։
«Three Scandinavian missionary women and the Armenian Genocide» գրքի շնորհանդեսը ԵՊՀ-ում Ս.թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա «Three Scandinavian missionary women and the Armenian Genocide» (Սկանդինավյան երեք միսիոներ կանայք և Հայոց ցեղասպանությունը) գրքի շնորհանդեսը։
ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողով Ս.թ. հոկտեմբերի 5-9 ընկած ժամանակահատվածում Երևանի պետական համալսարանում ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախաձեռնությամբ տեղի կունենա միջազգային երիտասարդական 12-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին:
Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026 Ս․թ. հոկտեմբերի 5–9 ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետներում և «YSU-Krisp AI» լաբորատորիայում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի, Հայկական մաթեմատիկական միության և «YSU-Krisp AI» լաբորատորիայի նախաձեռնությամբ տեղի կունենա «Կիրառական մաթեմատիկա, համակարգչային գիտություն և արհեստական բանականություն-2026» խորագրով միջազգային գիտաժողով։
«Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» միջազգային 3-րդ գիտաժողով Ս.թ. հոկտեմբերի 7-9 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի կունենա «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը, որը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակում:
Ռուսագիտությունը ժամանակակից աշխարհում. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 8–9 ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի կունենա «Ռուսագիտությունը ժամանակակից աշխարհում» խորագրով գիտագործնական միջազգային գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 50-ամյակին:
Մեդիատեքստ. նշանակություն և արհեստական բանականություն, նոր իմաստների որոնում. միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. հոկտեմբերի 15–17-ը ԵՊՀ-ում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հայկական նշանագիտական ուսումնասիրությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ կանցկացվի «Մեդիատեքստ. նշանակություն և արհեստական բանականություն, նոր իմաստների որոնում» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված մեդիատեքստերի, նշանագիտության և ԱԲ-ի (AI) ժամանակակից փոխհարաբերությունների քննարկմանը:
«Լեզուն մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկներում» խորագրով միջազգային հոբելյանական գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 5–6-ը ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում տեղի կունենա միջազգային հոբելյանական գիտաժողով՝ նվիրված ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի ԵԼՀ ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի և գերմանական բանասիրության ամբիոնների և Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (ԳԱՓԾ (DAAD)) համատեղ նախաձեռնությամբ:
«Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով ԵՊՀ-ում Ս.թ. նոյեմբերի 19-ին և 20-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Իմաստների ներդաշնակում. լեզվաբանությունն ու հաղորդակցությունը՝ որպես մշակույթների բազմախոսության գործիքներ» խորագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի հիմնադրման 35-ամյակին: