Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Ծրագրի անվանումը և մասնագիտության թվանիշը՝
091601.01.7 - Ֆարմացիա
Մասնագիտացումը՝
091601.01.7 - Ֆարմացիա
Շնորհվող որակավորումը՝
Ֆարմացիայի մագիստրոս
Ծրագրի մեկնարկի ուսումնական տարի՝
2026/2027
Ուսուցման ձև (առկա/հեռակա)՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
| Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
|---|---|---|
| 2301 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում | 3 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
գործ.-4
Շաբաթական 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2301/Մ01
1. Դասընթացի նպատակ
ձևավորել մագիստրոսական ծրագրերի ուսանողների մոտ տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքների նպատակային, կիրառական և պատասխանատու օգտագործման կարողություններ՝ մասնագիտական և ակադեմիական խնդիրների լուծման համար։
2. Կրթական վերջնարդյունքներ
Դասընթացի ավարտին ուսանողն ունակ կլինի` ա. մասնագիտական գիտելիք և իմացություն · բացատրել տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման դերը մասնագիտական ոլորտներում, · նկարագրել տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության հիմնական սկզբունքները, · ներկայացնել հանրային հասանելի տվյալների բազաների կառուցվածքը և դրանց կիրառման առանձնահատկությունները, · բացատրել արհեստական բանականության (LLM և Generative AI) գործիքների աշխատանքի հիմնարար սկզբունքները, հնարավորությունները և սահմանափակումները, · քննարկել թվայնացման և AI-ի կիրառման հետ կապված էթիկական, իրավական և տվյալների պաշտպանության հիմնախնդիրները, · տարբերակել և մեկնաբանել MS Office գործիքների (հատկապես MS Word և MS Excel) կիրառման հնարավորությունները մասնագիտական և ակադեմիական խնդիրների լուծման համատեքստում։ բ. գործնական մասնագիտական կարողություններ · կիրառել Zotero, Mendeley կամ համանման գործիքներ՝ ակադեմիական աղբյուրների կառավարման և հղումների ձևավորման համար, · ձևակերպել և օպտիմալացնել հրահանգներ (prompt-ներ) արհեստական բանականության գործիքների արդյունավետ օգտագործման համար՝ տարբեր մասնագիտական խնդիրների լուծման համատեքստում, · կիրառել արհեստական բանականության գործիքներ (LLM և Generative AI)՝ հետազոտական, վերլուծական, տեքստային և վիզուալ բովանդակության ստեղծման և մշակման համար, · իրականացնել տվյալների վիզուալիզացիա՝ կիրառելով համապատասխան թվային գործիքներ (օր.՝ MS Excel, PowerPoint, Canva, Tableau, Google Data Studio/Looker Studio) և ներկայացնելով արդյունքները գրաֆիկների, աղյուսակների և ինֆոգրաֆիկաների միջոցով, · կառուցել և կիրառել տվյալահեն և AI-ով օժանդակված աշխատանքային հոսքեր (workflows) կոնկրետ մասնագիտական խնդիրների լուծման համար, · կիրառել MS Excel գործիքները տվյալների հավաքագրման, կառուցման, մշակման և վերլուծության համար, · մշակել և ձևավորել ակադեմիական և մասնագիտական տեքստեր MS Word-ում՝ կիրառելով կառուցվածքային և հղումների ավտոմատացման գործիքներ, · օգտագործել հանրային տվյալների բազաներ՝ տվյալների որոնման, ընտրության և վերլուծության նպատակով: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ · վերլուծել և գնահատել թվային և AI գործիքների կիրառման արդյունավետությունը տարատեսակ մասնագիտական խնդիրների լուծման գործընթացում, · քննադատորեն գնահատել AI գործիքներով ստացված արդյունքների հավաստիությունը և սահմանափակումները, · ընտրել և հիմնավորել համապատասխան թվային գործիքների կիրառումը՝ ելնելով խնդրի բնույթից, · ինքնուրույն կազմակերպել ուսումնառության և աշխատանքի գործընթացը՝ օգտագործելով թվային և AI գործիքներ, · արդյունավետ համագործակցել թիմում՝ կիրառելով առցանց համատեղ աշխատանքի հարթակներ, · ստեղծել (design/produce) տվյալահեն և տեխնոլոգիապես հիմնավորված մասնագիտական լուծումներ և ներկայացնել դրանք տարբեր լսարանների համար հասկանալի ձևով։
3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ձևավորել մագիստրոսական ծրագրերի ուսանողների մոտ տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքների նպատակային, կիրառական և պատասխանատու օգտագործման կարողություններ՝ մասնագիտական և ակադեմիական խնդիրների լուծման համար։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Կիրառվում են դասավանդման և ուսումնառության հետևյալ ձևերն ու մեթոդները. Դասընթացը հիմնված է համակցված ուսուցման (blended learning) և առաջադրանքահեն (task-based) մոտեցումների վրա, որտեղ տեսական գիտելիքը անմիջապես ամրապնդվում է գործնական առաջադրանքների կատարման միջոցով։ Դասընթացը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր ուսումնական հանդիպում ներառի ինչպես թեմայի բովանդակային հատվածի համակարգված ներկայացում դասախոսի կողմից, այնպես էլ համապատասխան թվային կամ AI գործիքների անմիջական փորձարկում և դրանց կիրառմամբ առաջադրանքների իրականացում։ Առաջադրանքները նախատեսվում են իրականացնել տարբեր ձևաչափերով՝ անհատական, զույգային և խմբային, ինչը միտված է ոչ միայն գործնական հմտությունների զարգացմանը, այլև համագործակցային աշխատանքի, հաղորդակցության և թիմային փոխգործակցության կարողությունների ձևավորմանը։ Մասնավորապես, դասավանդման ընթացքում կիրառվում են ուսումնառության հետևյալ ձևերն ու մեթոդները. · Դասախոսություններ և տեսասահիկների միջոցով ներկայացում` անդրադառնալով հիմնական հասկացությունների, գործիքների և մեթոդների համակարգված ներկայացմանը, · Գործնական պարապմունքներ և վարժանքներ՝ MS Office, տվյալների վերլուծության, վիզուալիզացիայի և AI գործիքների կիրառման հմտությունների զարգացում, · Փորձնական վարժություններ՝ ուսանողների կողմից թվային և AI գործիքների անմիջական օգտագործում՝ կոնկրետ խնդիրների լուծման նպատակով, · Խմբային և համատեղ աշխատանք՝ առաջադրանքների իրականացում զույգերով կամ փոքր խմբերով, համատեղ թվային հարթակների (օր.՝ Google Drive, OneDrive, Dropbox, այլ) կիրառմամբ, · Քննարկումներ և ռեֆլեքսիա՝ թվայնացման, AI-ի կիրառման, էթիկական և մասնագիտական հարցերի շուրջ կարծիքների փոխանակում և քննադատական մտածողության զարգացում, · Դեպքերի վերլուծություն՝ իրական կամ մոդելավորված մասնագիտական իրավիճակների ուսումնասիրություն, վերլուծություն և լուծման սցենարների ձևակերպում, · Նախագծային ուսուցում՝ փուլային առաջադրանքների միջոցով ամբողջական աշխատանքի իրականացում՝ տվյալների հավաքագրումից, տեքստերի ձևավորումից, տվյալների վերլուծությունից մինչև արդյունքների վիզուալիզացիա և ներկայացում։ Դասընթացում կիրառվում են նաև իննովացիոն ուսուցման մոտեցումներ, այդ թվում՝ · AI-ով օժանդակված ուսուցում (AI-assisted learning)՝ արհեստական բանականության գործիքների օգտագործում ուսուցման, վերլուծության և ստեղծագործական աշխատանքի փուլերում, · աշխատանքային հոսքերի մոդելավորում՝ մասնագիտական խնդիրների լուծման ամբողջական գործընթացների կառուցում և փորձարկում, · արագ փորձարկման մոտեցում՝ գաղափարների արագ մշակման և բարելավման պրակտիկա՝ թվային և AI գործիքների կիրառմամբ, · ինքնուրույն ուսումնառության խթանում՝ ուսանողների կողմից թվային գործիքների ինքնուրույն ուսումնասիրություն և կիրառություն դասից դուրս։ Այս մեթոդների համադրումը ապահովում է ուսանողների ակտիվ ներգրավվածություն, համագործակցային ուսուցում և կիրառական հմտությունների կայուն զարգացում՝ համապատասխան ժամանակակից կրթական, ակադեմիական և աշխատաշուկայի պահանջներին։
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացի գնահատումն իրականացվում է կուտակային սկզբունքով՝ ուսանողների կատարած գործնական առաջադրանքների և եզրափակիչ աշխատանքի կատարման հիման վրա։ Դասընթացն ավարտվում է ստուգարքով։ Մասնավորապես, դասընթացի շրջանակում առանձնացվում են առաջադրանքի երկու հիմնական բաղադրիչներ. Գնահատման բաղադրիչներն են՝ 1. Ընթացիկ առաջադրանքներ՝ յուրաքանչյուր դասի շրջանակում նախատեսված գործնական առաջադրանքների կատարում, որոնք ուղղված են կոնկրետ թվային և AI գործիքների կիրառմանը (MS Word, MS Excel, տվյալների բազաներ, վիզուալիզացիայի գործիքներ, AI գործիքներ և այլն), այդ թվում տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության և վիզուալ ներկայացման հմտությունների համակցված կիրառում՝ կոնկրետ խնդրի շրջանակում։ 2. Եզրափակիչ աշխատանք՝ մասնագիտական ոլորտին առնչվող խնդրի ընտրություն և դրա լուծում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքների կիրառմամբ, ներառյալ տվյալների վերլուծություն, արդյունքների ձևակերպում և ներկայացում։ Գնահատման չափանիշներն են. · առաջադրանքների ամբողջական և ժամանակին կատարում, · թվային և AI գործիքների նպատակային և արդյունավետ կիրառում, · տվյալների հետ աշխատանքի ճշգրտություն և հիմնավորվածություն, · վերլուծական և քննադատական մտածողություն, · արդյունքների հստակ, կառուցվածքային և վիզուալ ներկայացում, · ակադեմիական ազնվության պահպանում և աղբյուրների ճիշտ օգտագործում, · համագործակցային աշխատանքի դեպքում՝ թիմային մասնակցություն և ներդրում։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դասընթացը կառուցված է երկաստիճան մոդելով՝ ներառելով ընդհանրական (հիմնարար) և մասնագիտահեն (նեղ մասնագիտացված) բաղադրիչներ։ Բաղադրիչների բաշխումը հետևյալն է. · Ընդհանրական (հիմնարար) բաղադրիչ - 70% · Մասնագիտահեն (նեղ մասնագիտացված) բաղադրիչ - 30% Նման բաշխումը հնարավորություն է տալիս ապահովելու բազային համընդհանուր կարողությունների ձևավորում՝ միաժամանակ պահպանելով դրանց մասնագիտական ուղղվածությունը։ I. Ընդհանրական բաղադրիչ. Այս բաժինը միտված է ձևավորելու ուսանողների մոտ տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքների կիրառման համընդհանուր հիմքային կարողություններ։ 1. Թվայնացում և տեղեկատվական տեխնոլոգիաների դերը. Թեման ներառում է թվայնացման հիմնական միտումների, դրանց ազդեցության և ռիսկերի քննարկում մասնագիտական ոլորտներում։ Ուսանողները վերլուծում են թվայնացման ազդեցությունը ծառայությունների հասանելիության, կառավարման և որոշումների կայացման վրա, ինչպես նաև քննարկում են տվյալների պաշտպանության և մարդու իրավունքների հարցերը։ 2. Արհեստական բանականության հիմունքներ և էթիկա. Ուսանողները ծանոթանում են AI-ի հիմնական տեսակներին (LLM, Generative AI), դրանց կիրառման հնարավորություններին և սահմանափակումներին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում տվյալների անվտանգությանը, bias-ին, hallucinations-ին և պատասխանատու օգտագործմանը։ 3. LLM գործիքներ և prompt engineering. Այս բաժնում ուսանողները սովորում են կիրառել ժամանակակից լեզվային մոդելներ (օր.՝ ChatGPT, Gemini, NotebookLM) հետազոտական և վերլուծական խնդիրների լուծման համար, ինչպես նաև ձևակերպել և բարելավել արդյունավետ prompt-ներ՝ տարբեր նպատակների համար։ 4. Տվյալների հավաքագրում և վերլուծություն (MS Excel). Ուսանողները սովորում են աշխատել տվյալների հետ՝ օգտագործելով հանրային տվյալների բազաներ (օր.՝ Armstat), կառուցել տվյալների աղյուսակներ, իրականացնել պարզ վերլուծություն և ձևակերպել եզրակացություններ։ 5. Տվյալների վիզուալիզացիա. Թեման ներառում է տվյալների ներկայացման գործիքների (MS Excel, PowerPoint, Canva, Tableau, Looker Studio) կիրառություն՝ գրաֆիկների, ինֆոգրաֆիկաների և այլ վիզուալ նյութերի ստեղծման միջոցով։ 6. Ակադեմիական գրագիտություն և տեքստերի մշակում (MS Word). Ուսանողները սովորում են կառուցել և ձևավորել ակադեմիական և մասնագիտական տեքստեր՝ կիրառելով MS Word գործիքը, ինչպես նաև օգտագործել Zotero, Mendeley և այլ համակարգեր հղումների կառավարման համար։ 7. Generative AI և բովանդակության ստեղծում. Այս բաժնում ուսանողները կիրառում են AI գործիքներ տեքստերի, վիզուալ նյութերի և ներկայացումների ստեղծման համար՝ զարգացնելով ստեղծարար և հաղորդակցական հմտությունները։ 8. AI-ով օժանդակված աշխատանքային հոսքեր (workflows). Ուսանողները սովորում են կառուցել ամբողջական աշխատանքային գործընթացներ՝ խնդիրների ձևակերպումից մինչև արդյունքների ներկայացում՝ համադրելով տվյալների վերլուծությունը և AI գործիքների կիրառումը։ 9. Թվային համագործակցություն. Թեման ներառում է համատեղ աշխատանքի կազմակերպումը թվային հարթակներում (օր.՝ Google Drive, OneDrive), թիմային աշխատանքի հմտությունների զարգացումը և տեղեկատվության արդյունավետ կառավարումը։ II. Մասնագիտահեն (նեղ մասնագիտացված) բաղադրիչ. Մասնագիտահեն բաղադրիչը կազմակերպվում է թեմատիկ ուղղությունների շրջանակում՝ ապահովելով տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքների կիրառումը տարբեր ոլորտների մասնագիտական խնդիրների լուծման մեջ։ Այս բաղադրիչը ներառում է հետևյալ հիմնական ուղղությունները. 1. Հասարակագիտական և հումանիտար ուղղություն. Այս ուղղությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և AI գործիքների կիրառումը հասարակագիտական և հումանիտար ոլորտներում՝ շեշտադրելով սոցիալական և հանրային հիմնախնդիրների վերլուծությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվում՝ · սոցիալական գործընթացների և հիմնախնդիրների տվյալահեն վերլուծությանը, · սոցիալական քաղաքականության և հանրային ծառայությունների արդյունավետության գնահատմանը, · հանրային քաղաքականության հետազոտություններին և վերլուծական փաստաթղթերի մշակմանը, · հանրային հասանելի տվյալների բազաների օգտագործմանը և դրանց հիման վրա եզրակացությունների ձևակերպմանը։ 2. Կառավարման ուղղություն. Այս ուղղությունը կենտրոնանում է կառավարման և կազմակերպական գործընթացներում տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության գործիքների կիրառման վրա՝ ապահովելով տվյալահեն և արդյունավետ որոշումների կայացում տարբեր կազմակերպական և ինստիտուցիոնալ միջավայրերում։ Ուշադրությունը դարձվում է՝ · կառավարման գործընթացների թվայնացմանը և դրանց արդյունավետության բարձրացմանը, · տվյալների վրա հիմնված վերլուծության և որոշումների կայացման գործիքների կիրառմանը, · կազմակերպական և ինստիտուցիոնալ մակարդակներում աշխատանքային հոսքերի (workflows) կառուցմանը և օպտիմալացմանը, · ռազմավարական պլանավորման, հաղորդակցության և կառավարման գործընթացների թվային աջակցմանը։ 3. Հաղորդակցության և մեդիայի ուղղություն. Այս ուղղությունը ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների և AI գործիքների կիրառումը հաղորդակցության, մեդիայի և հանրային կապերի ոլորտներում։ Այն ընդգրկում է՝ · հաղորդակցական ռազմավարությունների մշակում տվյալների հիման վրա, · բովանդակության (տեքստ, վիզուալ, մուլտիմեդիա) ստեղծում Generative AI գործիքներով, · հանրային հաղորդակցության և PR արշավների պլանավորում և վերլուծություն։ 4. Տվյալների և հետազոտությունների ուղղություն. Այս ուղղությունը կենտրոնանում է տվյալների հետ աշխատանքի և հետազոտական կարողությունների զարգացման վրա՝ · հանրային և մասնագիտական տվյալների բազաների որոնում և օգտագործում, · տվյալների վերլուծություն և մեկնաբանություն, · հետազոտական արդյունքների վիզուալ ներկայացում և հաղորդակցում, · AI գործիքների կիրառում հետազոտական գործընթացներում (ամփոփում, սինթեզ, վերլուծություն)։
|
||
| 1309 | Կարիերայի կառավարում | 3 |
|
2-րդ՝ գարնանային կիսամյակ
դաս. – 2
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1306/Մ
1. Դասընթացի նպատակ
ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
. ներկայացնելու կարիերայի հոգեբանական առանձնահատկությունները, նկարագրելու կարիերայի հոգեբանության հանգուցային հասկացությունները, 2. քննելու խորհրդատվական աշխատանքի կազմակերպման տարբեր մոտեցումները և մեկնաբանելու սեփական կարիերայի կառուցման արդյունավետ մոդելներն ու ուղղությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.. լուծելու մասնագիտական կողմնորոշման և անձնային ինքնորոշման իրավիճակներն ու խնդիրները կարիերայի տարբեր փուլերում, 4. կիրառելու խաղային, քարտային, թեստային, ձևավորող և զարգացնող մասնագիտական կողմնորոշիչ մեթոդիկաները կարիերայի կառավարման գործընթացում 5. ուրվագծելու գնահատող և զարգացնող մեթոդներ` մասնագետների կարիերային աճը խթանելու նպատակով: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման, անձնային ինքնորոշման և կարիերայի համակարգի հետ, ինչպես նաև սովորեցնել կիրառել հատուկ մեթոդներ ու մեթոդիկաներ կառավարման մասնագիտական կողմնորոշումը բացահայտելու և ուղղորդելու համար:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
. Կիրառվում են դասավանդման և ուսումնառության հետևյալ ձևերն ու մեթոդները.
1. դասախոսություններ 2. գործնական պարապմունքներ, 3. պասիվ ունկնդրում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր) Գնահատման մեթոդ. Մենագրությունների ընթերցանություն և հիմնախնդրի խմբային քննարկում, համապատասխան գրականության ինքնուրույն վերլուծություն և բանավոր ներկայացում: Գնահատման չափանիշներ. Նյութի ճիշտ ընտրություն և ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և ճկունություն 2. Ընթացիկ ստուգում. Ընթացիկ ստուգումը գնահատվում է (Առավելագույնը 4 միավոր) Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի կազմակերպում, ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում 3.Եզրափակիչ քննություն. գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր) Գնահատման մեթոդներ.թեստային առաջադրանքներ Գնահատման չափանիշներ. թեստային առաջադրանքի համար ճիշտ պատասխանների քանակ
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Մասնագիտական կողմնորոշիչ աշխատանքի հոգեբանական բնութագիրը և կարիերայի հոգեբանության առանցքային հասկացությունները։
2. Կյանքի ուղու և մասնագիտության ընտրության հարցում դպրոցականներին օգնելու տարբեր ռազմավարությունները: 3. Մասնագիտական ինքնորոշման իրավիճակում գտնվող անձի և հոգեբանի խորհրդատվական փոխներգործության կազմակերպման միջոցները: 4. Անձնային և մասնագիտական ինքնորոշման առանձնահատկությունները, կարիերայի կառուցման դրդապատճառները: |
||
| 0610 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
դաս.-2, գործ.-2
Շաբաթական 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ01
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել գիտական աշխատանքների ներկայացման պահանջներին և չափորոշիչներին, մասնագիտական ոլորտում հետազոտական աշխատանքների պլանավորման սկզբունքներին, փուլերին, հետազոտության մեթոդներին, մասնագիտական գրականության որոնման աղբյուրներին և օգտվելու մեթոդներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու հետազոտությունը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ փուլերն ու դրանց ճիշտ կազմակերպումը, 2. թվարկելու հետազոտության մեթոդներն ու դրանց առանձնահատկությունները, 3. սահմանելու հետազոտական աշխատանքի արդիականությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու խնդիրները և առաջարկելու լուծման եղանակներ, 2. պլանավորելու և գիտական ղեկավարի հսկողությամբ իրականացնելու մագիստրոսական թեզերի պատրաստման համար անհրաժեշտ հետազոտական աշխատանքները, օգտվելու մասնագիտական ոլորտում տեղեկատվության տարբեր աղբյուրներից: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. աշխատելու թիմում, վարելու առողջ բանավեճեր, ներկայացնելու իր տեսակետը, հակիրճ ներկայացնելու հետազոտության արդյունքները և եզրահանգումները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել գիտական աշխատանքների ներկայացման պահանջներին և չափորոշիչներին, մասնագիտական ոլորտում հետազոտական աշխատանքների պլանավորման սկզբունքներին, փուլերին, հետազոտության մեթոդներին, մասնագիտական գրականության որոնման աղբյուրներին և օգտվելու մեթոդներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. նախագծերի պատրաստում 4. ինքնուրույն գործնական աշխատանքներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացն ավարտվում է ստուգարքով՝ ըստ դասավանդված նյութի և ուսանողի ընթացիկ առաջադրանքների կատարման արդյունքների:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գիտահետազոտական աշխատանքի հիմնական հասկացությունները: Հետազոտական աշխատանքի պլանավորում: Ընտրված թեմայի արդիականության հիմնավորում: Հետազոտության հիմնական մեթոդները: Գիտահետազոտական աշխատանքի կառուցվածքը: Մասնագիտական գրականությունից օգտվելու աղբյուրներն ու մեթոդները: Արդյունքների ներկայացում:
|
||
| 1005 | Ձեռնարկատիրություն | 3 |
|
2-րդ կիսամյակ
դասախոսություն՝ 30 ժամ, ինքնուրույն՝ 60 ժամ
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1005/Մ.84
1. Դասընթացի նպատակ
· տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանել ձեռնարկատիրական գործունեության էությունը և հիմնական հասկացությունները, բիզնեսի համակարգային առանձնահատկությունները և մոդելային բնորոշիչները, բիզնեսի փուլային զարգացման բնորոշիչները և առանձնահատկությունները, 2. ներկայացնել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման ինչպես տեսա-գործնական, այնպես էլ կիրառական ասպետկները, 3. բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. վերլուծել և տարբերակել բիզնեսի համակարգերն ու տիպերը, գտնել բիզնեսի զարգացման համարժեք մոտեցումները, ընտրել ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմքերը և դրանց կիրարկման ձևերը, 4.գնահատել ՀՀ-ում բիզնես իրավիճակը և գործարար միջավայրը, ներկայացնել բիզնեսի զարգացման հնարավորությունները և խնդիրներն ու ռիսկերը, կանխատեսել բիզնեսի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, 5. օգտվել բիզնես-պլանների մշակման գործիքներից, օգտվել Պորտերի մրցակցային հինգ ուժերի և SWOT վերլուծական գործիքներից և կատարել բիզնես նախագծի արդյունավետության և նպատակահարմարության գնահատում, կատարել բիզնես հաշվարկներ, գնահատել հնարավոր ֆինանսավորման աղբյուրները, ներկայացնել բիզնեսի կազմակերպման ու կառավարման իրավական, կազմակերպա-տնտեսական, կառավարչական մեխանիզմները 6.գործնականում մշակել անհատական բիզնես պլաններ և նախագծել start-up բիզնեսներ, կատարել դրանց գործնական կիրառման հնարավորությունների գնահատում ՝ կոնկրետ դեպքի համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. օգտվել տեղեկատվական-վերլուծական տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ, հաշվետվություններ, միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներ, կատարել անհրաժեշտ վերլուծություններ և այլն, 8.իրականացնել գործարարության խաղարկային ներկայացումներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· տրամադրել ձեռնարկատիրական գործունեության էության և դրսևորման առանձնահատկությունների, ինչպես նաև բիզնեսի զարգացման հիմնախնդիրների վերաբերյալ գիտելիքներ և իմացություն,
· ուսուցանել ձեռնարկատիրական գործունեության տեսա-մեթոդական հենքերը, ինչպես նաև բիզնեսի կազմակերպման ու կառավարման տեսա-գործնական հիմունքներն ու բիզնեսի վարման հմտությունները, տրամադրել ձեռնարկատիրական գործունեության վերլուծական, բիզնես պլանների մշակման և այլ կարևոր կարողություններ, որոնք կարող են օգտակար լինել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
դասախոսություններ · ինքնուրույն աշխատանք՝ որպես դասընթացի նյութի խորացման միջոց և դասախոսության նյութերի յուրացման ակտիվ մեթոդ. - ի լրումն դասախոսության ժամանակ ներկայացված նյութերի, ուսանողներին՝ ինքնուրույն աշխատելու համար, հանձնարարվում է համապատասխան գրականություն, - կազմակերպվում են անհատական և խմբային քննարկումներ, - այն կրում է խորհրդատվական բնույթ և կարող է որոշակիացվել դասախոսի կողմից - բիզնես պլանի մշակման համար բիզնես գաղափարը քննարկվում, որոշվում և ընտրվում է դասախոսի և ուսանողների հետ համատեղ, - բիզնես պլանները մշակելու և ներկայացնելու համար ուսանողները կարող են բաժանվել առավելագույնը 2-3 հոգանոց խմբերի, որոնց անդամները հավասարապես պատասխանատու են բիզնես պլանների մշակման և ներկայացման համար, - բիզնես պլանները մշակելու համար կատարվում են անհատական և խմբային աշխատանքներ և ֆինանսատնտեսական վերլուծություններ, - մշակված բիզնես պլանները գնահատելու համար՝ կազմակերպվում է դրանց պրեզենտացիա, - բիզնես պլան մշակող խմբի մասնակից ուսանողները գնահատվում են՝ համարժեք այդ աշխատանքներին նրանցից յուրաքանչյուրի ներգարվվածության և մասնակցության մակարդակի, տիրապետման աստիճանի և ներկայացման խորության:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Ինքնուրույն աշխատանք. Ինքնուրույն աշխատանքը գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր)
Գնահատման մեթոդ. Մենագրությունների ընթերցանություն և հիմնախնդրի խմբային քննարկում, համապատասխան գրականության ինքնուրույն վերլուծություն և բանավոր ներկայացում: Գնահատման չափանիշներ. Նյութի ճիշտ ընտրություն և ինքնուրույն վերլուծություն, տրամաբանված մեկնաբանություն, ներկայացման ստեղծագործականություն և ճկունություն 2. Ընթացիկ ստուգում. Ընթացիկ ստուգումը գնահատվում է (Առավելագույնը 4 միավոր) Գնահատման մեթոդ. Գնահատվում է ձեռք բերված հմտությունների ու գիտելիքների կիրառությունը Գնահատման չափանիշները. Թրենինգային ծրագրի մշակում, համապատասխան թեմայով բանավեճի կազմակերպում, ռեֆերատի զեկուցում, կատարած փորձերի ներկայացում 3.Եզրափակիչ քննություն. գնահատվում է (Առավելագույնը 8 միավոր) Գնահատման մեթոդներ.թեստային առաջադրանքներ Գնահատման չափանիշներ. թեստային առաջադրանքի համար ճիշտ պատասխանների քանակ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Թեմա 1. Ձեռնարկատիրության էությունը և ձեռնարկատիրության տեսության զարգացման փուլային բնորոշիչները:
Թեմա 2. Ձեռնարկատիրության որոշումների կայացման գործընթացը. ձեռնարկատիրական հաշվարկներ: Թեմա 3. Ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման աղբյուրները և ձևերը: Թեմա 4. Ձեռնարկատիրական գործունեության համընդհանուր բնույթը և տրամաբանությունը: Թեմա 5. Ձեռնարկատիրական գործողությունների տրամաբանությունը և ձեռնարկատիրական գործընթացը: Թեմա 6. Ձեռնարկատիրության տեսակները և դրանց չափորոշիչները: Թեմա 7. Բիզնեսի ռազմավարական զարգացումը և բիզնես ռազմավարությունը: Թեմա 8. Բիզնեսի ռազմավարական կառավարումը. էությունը և իրագործման փուլային առանձնահատկությունները: Թեմա 9. Ձեռնարկատիրական գործունեության կազմակերպում. բիզնես պլան: |
||
| 0609 | Մասնագիտության արդիական հիմնախնդիրները | 3 |
|
6. 1-ին կիսամյակ՝ աշնանային
5. դաս.-4
Շաբաթական 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0611/Մ01
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել դեղագիտության, բժշկագիտության, մոլեկուլյար գենետիկայի, նեյրոքիմիայի, իմունոլոգիայի և կլինիկական դեղաբանության նվաճումների, զարգացման արդիական ուղիների և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման, նոր դեղամիջոցների ստեղծման, սկրինինգի, նախակլինիկական և կլինիկական փորձարկման հիմնահարցերի հետ: Ծանոթացնել ուսանողներին Պերսոնալիզացված (PPPM և 4P) և Տրանսլյացիոն բժշկության մոդելների մոտեցումների, ժամանակակից պահանջների և չափորոշիչների, ինչպես նաև տարգետային ֆարմակոթերապիայի և Ֆարմակոգենոմիկայի հիմնահարցերի հետ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանելու կլինիկական դեղաբանության, կենսատեխնոլոգիայի, ինչպես նաև մի շարք հարակից առարկաների ժամանակակից արդիական հիմնախնդիրները: 2. կողմնորոշվելու ժամանակակից դեղամիջոցների քիմիական կառուցվածքի, դասակարգման, ազդեցության մեխանիզմների հարցերում, 3. կողմնորոշվելու կենսամատչելիության, ֆարմակոկինետիկ և ֆարմակոդինամիկ փոխազդեցության, կենսաձևափոխությունների, կենսահամարժեքության, կողմնակի ազդեցության և այլ առանձնահատկությունների և օրինաչափությունների հարցերում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.կողմնորոշվելու դեղամիջոցների կիրառման նպատակահարմարության հարցերում, հաշվի առնելով պրեպարատի նշանակման բժշկական ցուցումը, նրա օգտակարության և ռիսկի գործոնների հարաբերությունը, հիվանդի տարիքը, սեռը, դեղամիջոցին բնորոշ կողմնակի էֆեկտները, կենսաձևափոխությունների առանձնահատկություններն և այլն, 5. վերլուծելու ժամանակակից ընդհանուր և կլինիկական ֆարմակոլոգիայի հանգույցային հիմնահարցերի հիմունքները, զարգացման գերակա ուղիները, հետազոտական ժամանակակից մեթոդները և մի շարք կիրառական բնույթի հարցերը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.վերլուծելու և գնահատելու մասնագիտության գերակա ուղղությունների զարգացման հիմնահարցերի արդիականությունը, ժամանակակից բժշկագիտության, մոլեկուլյար կենսաբանության և բժշկական գենետիկայի տեսանկյունից: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել դեղագիտության, բժշկագիտության, մոլեկուլյար գենետիկայի, նեյրոքիմիայի, իմունոլոգիայի և կլինիկական դեղաբանության նվաճումների, զարգացման արդիական ուղիների և ինովացիոն տեխնոլոգիաների ներդրման, նոր դեղամիջոցների ստեղծման, սկրինինգի, նախակլինիկական և կլինիկական փորձարկման հիմնահարցերի հետ: Ծանոթացնել ուսանողներին Պերսոնալիզացված (PPPM և 4P) և Տրանսլյացիոն բժշկության մոդելների մոտեցումների, ժամանակակից պահանջների և չափորոշիչների, ինչպես նաև տարգետային ֆարմակոթերապիայի և Ֆարմակոգենոմիկայի հիմնահարցերի հետ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ ստուգարք 20 միավոր առավելագույն արժեքով (հարցատոմսը պարունակում է 5 հարց 4 միավորով: Միավորների քայլը` 0,5 ):
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Բժշկագիտության ժամանակակից ինովացիոն մոդելներ: Ապացուցողական բժշկության հիմնահարցեր: Դեղերի թաղանթային տրանսպորտի տեսակները և մեխանիզմները: Ժամանակակից պատկերացումները բջջային ռեցեպտորների մասին: Դեղերի բաշխման գործոններ և կենսատրանսֆորմացիայի փուլեր: Դեղերի կենսամատչելիությունը և կենսահամարժեքությունը: Դեղերի ֆարմակոկինետիկ և ֆարմակոդինամիկ փոխազդեցություն: Դեղերի կողմնակի ազդեցություն: Հիպեր- և դիսլիպիդեմիան որպես սիրտ-անոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի ռիսկի գործոններ: Իմունային րորբոքման պաթոգենեզի ժամանակակից պատկերացումները: Օքսիդատիվ սթրեսը որպես նյարդային համակարգի ախտահարման ռիսկի գործոն: Ցավի ձևավորման մեխանիզմները՝ ժամանակակից պատկերացումներ: Հակաբիոտիկների հանդեպ զարգացող միկրոբային կայունությունը որպես ժամանակակից բժշկագիտության արդիական հիմնախնդիր:
|
||
| 2201 | Նախագծերի կառավարում և գնահատում | 3 |
|
2-րդ` գարնանային կիսամյակ
Դասախոսություն - 2 ժամ
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ03
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրելու նախագծերի կառավարման մեթոդները 2. հիմնավորելու նախագծերի պլանավորման վերաբերյալ մոտեցումները, 3. ներկայացնելու նախագծերի գնահատման չափորոշիչները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4,. իրականացնելու կարիքների գնահատում, 5. իրականացնելու նախագծի հայեցակարգի, գործընթացի և արդյունքների գնահատում, 6. իրականացնելու ՈՒԹՀՌ (SWOT) և ճեղքվածքի (Gap) վերլուծություն, 7. մշակելու նախագծեր, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8.օգտագործելու կարիքների և նախագծերի գնահատման արդյունքները հասարակության զարգացման և կատարելագործման ուղղությամբ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
· սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահենք նախագծի իրագործում, · ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություն
· Սեմինար Անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Փոփոխությունների տեսլական
2. Ռազմավարական պլանավորում 3. Նախագիծ և ծրագիր 4. Նախագծի մեյնսթրիմինգներ 5. Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը 6. Նախագծի իրականացման այլընտրանքները 7. Ռիսկերի գնահատումը 8. Շահագրգիռ կողմերի գնահատում 9. Նախագծի արդյունքները՝ Output, Outcome, Impact 10. Նախագծի տրամաբանական շրջանակը 11.Նախագծի կառավարման փուլերը 1. Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները 2. Գնահատման հավաստիությունը և հուսալիությունը 3. Գնահատման դժվարությունները 4. Կառուցողական գնահատում և մոնիթորինգ 5. Մոնիթորինգի ցուցիչների մշակում 6. Մարդկանց թրաֆիքինգի ցուցիչներ 7. Input, Activity, Output, Outcome, Impact ցուցիչներ 8. Հանրագումարային գնահատում 9. Նախագծի գործընթացի գնահատում 10. Նախագծի ազդեցության գնահատումը 11. Պլանավորման-գնահատման շրջափուլը 12. Գնահատման մշակույթը և էթիկական 13. Մոնիթորինգի և գնահատման սինթեզը նախագծի ցիկլի հետ 14. Մոնիթորինգի և գնահատման համար տվյալներ. տվյալների պահանջ և օգտագործում, տվյալների աղբյուրներ, ընթացիկ մշտադիտարկման տվյալների օգտագործում 15. Տվյալների հավաքման մեթոդներ 16.Տվյալների վերլուծություն և վիզուալիզացիա |
||
Մասնագիտական կառուցամաս
| Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
|---|---|---|
| 0611 | Կլինիկական դեղաբանություն-1(անգլերեն) | 3 |
|
1-st autumn semester
lecture-4
4 hours/week
ՊԱՐՏԱԴԻՐ
0611/M02
1. Դասընթացի նպատակ
To develop comprehensive knowledge among students about the rational selection and use of drugs in various diseases and pathological processes, which will be aimed at implementing effective, safe, individualized, controlled treatment, using basic data about drugs (pharmacokinetics, pharmacodynamics, pharmacogenetics, pharmacoeconomics, drug interactions, drugs about adverse reactions, etc.).
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· to orientate the issues of drug administration, monitoring and control mechanisms during various diseases and pathological processes in ambulatory and clinical conditions, · to analyze the effect of different groups of drugs on the body, based on their pharmacological characteristics, · to analyze drug treatment schemes and nuances, taking into account the clinical picture of the disease, evaluate the effectiveness and safety of drugs; բ. գործնական մասնագիտական կարողություններ · based on the insights of modern personalized medicine regarding targeted therapy and biomarkers, to analyze and justify the effectiveness of different classes of drugs in rational therapy. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ .to analyze and evaluate the relevance and importance of the development issues of the leading directions of clinical pharmacology in the field of modern medicine. 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
To develop comprehensive knowledge among students about the rational selection and use of drugs in various diseases and pathological processes, which will be aimed at implementing effective, safe, individualized, controlled treatment, using basic data about drugs (pharmacokinetics, pharmacodynamics, pharmacogenetics, pharmacoeconomics, drug interactions, drugs about adverse reactions, etc.).
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· lectures
.didactic materials 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
The 20 points given to the subject are collected as follows: 1 final oral exam with a maximum value of 9 points, ongoing checks - 8 points, which involves solving situational problems on clinical cases, attendance - 3 points.
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
The general characteristics of some diseases of the nervous system and the principles and features of drug treatment (psychiatric, neurodegenerative (Alzheimer's, Parkinson's, Huntington's disease), infectious, traumatic, tumor diseases, stroke, headache, sleep disorders).
The general characteristics of some diseases of the musculoskeletal system and connective tissue and the principles and features of drug treatment (Autoimmune rheumatoid and joint diseases, vasculitis, osteoporosis, infectious, traumatic diseases, tumor diseases of the musculoskeletal system). The general characteristics of some blood diseases and the principles and features of drug treatment (anemia, hemoblastoses, hemorrhagic and thrombotic diseases). The general characteristics of some endocrine diseases and the principles and features of drug treatment (Diabetes, goiter, hypothyroidism, thyroiditis, hypoparathyroidism, hormonal diseases of the pituitary-hypothalamus-adrenal cortical layer, obesity, acid-base balance and water-electrolyte metabolism disorders). The general characteristics of different types of neoplasms and the principles and features of drug treatment. |
||
| 0610 | Կենսատեխնոլոգիա | 3 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
դաս.-2, լաբ.-2
Շաբաթական 4 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ03
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ուսուցանել կենսատեխնոլոգիական արտադրության հիմնախնդիրներն ու առանձնահատկությունները, տարբեր դասի դեղապատրաստուկների արտադրական կենսատեխնոլոգիաները, մասնավորապես` հակաբիոտիկների, պրոբիոտիկների, վիտամինների, լիմոնաթթվի, ամինաթթուների, իմունոկենսապատրաստուկների, ֆերմենտային և գենինժեներային պատրաստուկների և այլն:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու կենսատեխնոլոգիական արտադրության հիմնական խնդիրները, գործընթացներն ու մեթոդները, մանրէաբանական սինթեզի, կենսատրանսֆորմացիայի և այլ կենսատեխնոլոգիական ուղղությունների առանձնահատկությունները, 2. ներկայացնելու տարբեր դասի դեղապատրաստուկների կենսատեխնոլոգիական արտադրության տեխնոլոգիական սխեմաներն ու առանձնահատկությունները, մասնավորապես՝ հակաբիոտիկների (կանամիցին, պենիցիլին), վիտամինների (A,C,D,B9,B12), ամինաթթուների (Val, Glu, Arg, Pro), վակցինային պատրաստուկների (պատոգեն բջիջներից ստացված կենդանի և մահացած, պոլիսախարիդային և ռիբոսոմոլային, վիրուսային, գենինժեներային, անատօքսիններ), գենինժեներային պատրաստուկների (ինսուլին, ինտերֆերոն, սոմատոստատին), լիմոնաթթվի, և այլն, 3. սահմանելու կենսատեխնոլոգիական արտադրության արդյունավետության, էկոլոգիապես անվտանգության, ասեպտիկության, սանիտարահիգենիկ և այլ կանոնակարգային հիմնահարցեր: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և գնահատելու տարբեր մեթոդներով (գենետիկասելեկցիոն և գենինժեներային) ստացված շտամ-արտադրիչների առավելություններն ու թերությունները, դրանց կուլտիվացման օպտիմալ պայմանները, 5. վերլուծելու և ընտրելու տարբեր դասի դեղապատրաստուկների արտադրության համար օպտիմալ կենսատեխնոլոգիական եղանակ, հարմար կենսաօբյեկտ, կենսասինթեզի և կուլտուրալ հեղուկներից նպատակային դեղանյութերի անջատման ու մաքրման արդյունավետ տեխնոլոգիաներ, շրջակա միջավայրի պահպանման, արտադրության ասեպտիկության և սանիտարահիգենիկ պայմանների ապահովման հարմար միջոցներ, 6. վերլուծելու և գնահատելու կենսատեխնոլոգիական պրոցեսների առավելությունները, հնարավորություններն ու սահմանափակումները դեղապատրաստուկների արտադրության գործընթացներում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ուսուցանել կենսատեխնոլոգիական արտադրության հիմնախնդիրներն ու առանձնահատկությունները, տարբեր դասի դեղապատրաստուկների արտադրական կենսատեխնոլոգիաները, մասնավորապես` հակաբիոտիկների, պրոբիոտիկների, վիտամինների, լիմոնաթթվի, ամինաթթուների, իմունոկենսապատրաստուկների, ֆերմենտային և գենինժեներային պատրաստուկների և այլն:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3.ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ՝ 5 միավոր
Ինքնուրուն աշխատանք՝ 6 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
10. Դասընթացը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից. Ընդհանուր դրույթներ: Կենսատեխնոլոգիական արտադրության խնդիրներն ու առանձնահատկությունները, հիմնական տեխնոլոգիական փուլերը (նախաֆերմենտացիա, ցանքսանյութի պատրաստում և մանրէազերծում, ֆերմենտացիա, նպատակային արգասիքրի անջատում և մաքրում): Կենսատեխնոլոգիական պրոցեսների տեսակները՝ ըստ բիոօբյեկտի բնույթի, տեխնոլոգիական ռեժիմի և նպատակային արգասիքների կիրառման ոլորտների: Մասնավոր տեխնոլոգիաներ: Հակաբիոտիկներ, տեսակները, կենսատեխնոլոգիական արտադրության ընդհանուր սխեման: b-լակտամային հակաբիատիկներ, բենզիլպենիցիլինի կենսատեխնոլոգիական արտադրությունը: Ամինագլիկոզիդային հակաբիատիկներ, կանամիցին B-ի կենսատեխնոլոգիական արտադրությունը: Ամինաթթուների կենսատեխնոլոգիական արտադրությունը (Val, Glu, Arg, Pro): Վիտամինների (A,C,D) կենսատեխնոլոգիական արտադրությունը: Լիմոնաթթվի կենսատեխնոլոգիական արտադրությունը (մակերեսային, խորքային): Իմունոկենսաբանական պատրաստուկներ, վակցինային պատրաստուկների (պատոգեններից ստացված կենդանի և մահացած, պոլիսախարիդային, ռիբոսոմոլային, վիրուսային, գենինժեներային, անատոքսիններ) կենսատեխնոլոգիական արտադրությունը: Գենինժեներային պատրաստուկների (ինսուլին, ինտերֆերոն, սոմատոստատին և այլն կենսատեխնոլոգիական արտադրությունը:
|
||
| 0611 | Կլինիկական դեղաբանություն-2 | 6 |
|
6. 2-րդ կիսամյակ` աշնանային
5. դաս- 4, լաբ-4
Շաբաթական 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
611/Մ03
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ներկայացնել բժշկագիտության և պրակտիկ առողջապահության համար չափազանց կարևոր հիմնահարցերը և հիվանդություների թերապիայում կիրառվող դեղաբանական տարբեր խմբերի ժամանակակից դասակարգումը և ազդեցության մեխանիզմները, քիմիոթերապիայի հիմունքներն ու թիրախները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու առավել տարածված ոչ ինֆեկցիոն հիվանդությունների, օրինակ, զարկերակային հիպերտենզիայի, սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ լայն կիրառվող տարբեր խմբերի դեղամիջոցների ազդեցության մեխանիզմները, 2. սահմանելու տարբեր նպատակով կիրառվող և էապես տարբեր ազդեցությամբ օժտված և նոր սերնդի պրեպարատների առավելությունները, 3. կողմնորոշվելու տարբեր հիվանդությունների` սրտային անբավարարության, բրոնխիալ ասթմայի, դիսլիպիդեմիաների, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի և այլ հիվանդությունների ռացիոնալ ֆարմակոթերապիայի հիմնահարցերում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և հիմնավորելու տարբեր դասի դեղերի արդյունավետությունը ռացիոնալ թերապիայում՝ հիմնվելով ժամանակակից անձնավորված բժշկության, թիրախային թերապիայի և կենսամարկերների պատկերացումների վրա: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5, վերլուծելու և գնահատելու կլինիկական դեղաբանության գերակա ուղղությունների զարգացման հիմնահարցերի արդիականությունը և կարևորությունը ժամանակակից բժշկագիտության բնագավառում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ներկայացնել բժշկագիտության և պրակտիկ առողջապահության համար չափազանց կարևոր հիմնահարցերը և հիվանդություների թերապիայում կիրառվող դեղաբանական տարբեր խմբերի ժամանակակից դասակարգումը և ազդեցության մեխանիզմները, քիմիոթերապիայի հիմունքներն ու թիրախները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3.ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով,
Ընթացիկ ստուգումներ՝ 8 միավոր, իրենից ենթադրում է լաբորատոր դասերի ընթացքում ձեռք բերված գիտելիքների կիրառում գործնականում Մասնակցություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
10. Դասընթացը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից. Սիրտ-անոթային համակարգի որոշ հիվանդությունների ընդհանուր բնութագիրը և դեղորայքային բուժման սկզբմունքներն ու առանձնահատկությունները (ՍԻՀ, սրտային անբավարարություն, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ, հիպերտոնիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ և կարդիոմիոպաթիաներ, էնդոկարդիտ, պերիկարդիտ, զարկերակային և երակային հիվանդություններ): Շնչառական համակարգի որոշ հիվանդությունների ընդհանուր բնութագիրը և դեղորայքային բուժման սկզբմունքներն ու առանձնահատկությունները (բրոնխիտ և բրոնխիոլիտ, թոքաբորբեր, բրոնխային ասթմա, բրոնխոէկտատիկ հիվանդություն, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, թոքերի ինֆարկտ, ՇՀ-ի ուռուցքային հիվանդություններ, միջնորմի և պլևրայի հիվանդություններ): Մարսողական համակարգի որոշ հիվանդությունների ընդհանուր բնութագիրը և դեղորայքային բուժման սկզբմունքներն ու առանձնահատկությունները (կերակրափողի հիվանդություններ, գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն, էնտերիտ, կոլիտ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, ՄՀ-ի ուռուցքային հիվանդություններ): Միզա-սեռական համակարգի որոշ հիվանդությունների ընդհանուր բնութագիրը և դեղորայքային բուժման սկզբունքներն ու առանձնահատկությունները (Գլամերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, ամիլոիդոզ, նեֆրոտիկ համախտանիշ, սուր և խրոնիկ երիկամային անբավարարություն, անդրոլոգիական և գինեկոլոգիական հիվանդություններ, ՄՍՀ-ի ուռուցքային հիվանդություններ):
|
||
| 0609 | Բուժ-կոսմետիկ պատրաստուկների տեխնոլոգիա | 2 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
դաս.-2, լաբ.-2 ժամ
4 ժամ/շաբաթական
ՊԱՐՏԱԴԻՐ
0609/Մ01
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին հաղորդել պատշաճ մասնագիտական տեսական գիտելիքներ մաշկի և դրա ելունների, ֆունկցիաների, ծերացման ժամանակակից թեորիաների մասին, ինչպես նաև ծանոթացնել մաշկային հիվանդությունների ծագման, տարածման և բուժման նորագույն համընդհանուր սկզբունքներին, կիրառվող օժանդակ և կենսաբանական ակտիվ նյութերի ֆիզիկաքիմիական և կենսաբանական հատկություններին, պատրաստման առանձնահատկություններին, բուժ-կոսմետիկ դեղերի հիմքեր կազմելու յուրահատկություններին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու բուժ-կոսմետիկայի կամ կոսմոցևտիկագիտության և պրակտիկայի նորագույն ձեռքբերումները, կոսմետիկայի զարգացման ժամանակակից տեսական հիմունքները, նորագույն նվաճումները, 2. սահմանելու դեղանյութերի և օժանդակ նյութերի բուժ-կոսմետիկ դեղերի վերափոխման տեսական տարբեր պրոցեսների հիմունքները, հաշվի առնելով մաշկի և լորձաթաղանթների առանձնահատկությունները, 3. լուսաբանելու դեղատնային պայմաններում պատրաստվող բուժ-կոսմետիկ դեղերի դասերը, նրանց դրական և բացասական կողմերը, ներդեղատնային դեղատոմսերով դեղերի պատրաստման եղանակները և առանձնահատկությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.1. կիրառելու մասնագիտական հմտություններ՝ բուժ-կոսմետիկ դեղերի ռացիոնալ տեխնոլոգիայի պատրաստման համար, ելնելով մաշկով նյութերի ներթափանցման առանձնահատկություններից, ժամանակակից կենսամատչելիության հիմունքներից, վերլուծել որակի գնահատումը, սանիտարական և հիգիենիկ պահանջները: ասեպտիկ պայմաններում պատրաստելու բուժ-կոսմետիկ դեղեր դեղատուն մուտք գործած դեղատոմսերով, վերլուծելու և գնահատելու բուժ-կոսմետիկ դեղերի կազմը, դրանց թափանցելիության արդյունավետությունը կախված դեղատոմսում առկա դեղանյութերից, օպտիմալ հիմքերի ընտրում կենսամատչելիության բարելավման համար, տարբեր մաշկային հիվանդությունների համար դեղաձևերի պատրաստում գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում, համակարգելու և վերլուծելու ստացած տեղեկատվությունը, անելու հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին հաղորդել պատշաճ մասնագիտական տեսական գիտելիքներ մաշկի և դրա ելունների, ֆունկցիաների, ծերացման ժամանակակից թեորիաների մասին, ինչպես նաև ծանոթացնել մաշկային հիվանդությունների ծագման, տարածման և բուժման նորագույն համընդհանուր սկզբունքներին, կիրառվող օժանդակ և կենսաբանական ակտիվ նյութերի ֆիզիկաքիմիական և կենսաբանական հատկություններին, պատրաստման առանձնահատկություններին, բուժ-կոսմետիկ դեղերի հիմքեր կազմելու յուրահատկություններին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. շրջված լսարան, 3. ռեֆերատներ, 4. դիտակտիկնյութեր, ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատման մեթոդները և չափանիշներն են.
Ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր Մասնակցություն՝ 2 միավոր Ընթացիկ ստուգումներ՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
. Դասընթացը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից.
Կոսմետիկան որպես գիտություն, զարգացման էտապները, պատմությունը: Մաշկի դերը, շերտերը, բնորոշ բջիջները, ֆերմենտները և ռեցեպտորները: Մաշկի ֆունկցիաները: Մաշկի ջրազրկում: Էպիդերմիսի լիպիդներ: Խոնավեցնող ունակությամբ օժտված քիմիական նյութեր: Ակնեի առաջացում: Նյութերի ներծծումն մաշկի միջոցով: Մաշկի ելուններ՝ մազեր և եղունգներ: Մաշկի թթվային՝ Մարկոնիի մանթիան: Քրտնագեղձեր: Մաշկի տիպերը: Մաշկի ծերացման թեորիաները: ՈւՄ ճառագայթում, ֆոտոծերացում: Մաշկի հիվանդությունների կլինիկական նպատկերը՝ առաջնային և երկրորդային մորֆոլոգիական էլեմենտներ: Մաշկային հիվանդություններ: |
||
| 0611 | Թերապևտիկ դեղաբանություն | 3 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
դաս.-4
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
0611/Մ14
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ներկայացնել բժշկագիտության և գործնական առողջապահության համար չափազանց կարևոր հիմնահարցերը, ինչպես նաև տարբեր հիվանդությունների նկարագրությունը, դասակարգումը, կլինիկական դրսևորումները, ախտորոշման եղանակները և բուժման ու կանխարգելման համար տարբեր դեղաբանական խմբերին պատկանող դեղերի կիրառման հիմնավորումները, նպատակահարմարությունը ու թիրախները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու առավել տարածված ինֆեկցիոն և ոչ ինֆեկցիոն հիվանդությունների Էթիոպաթոգենեզի ժամանակակից ասպեկտները, ներքին օրգանների հիմնական հիվանդությունների կլինիկական դրսևորումները, 2. սահմանելու տարբեր նպատակով կիրառվող և էապես տարբեր ազդեցությամբ օժտված և նոր սերնդի պրեպարատների առավելությունները, 3. կողմնորոշվելու տարբեր հիվանդությունների` սրտային անբավարարության, բրոնխիալ ասթմայի, շաքարախտի, դիսլիպիդեմիաների, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցի և այլ հիվանդությունների ռացիոնալ ֆարմակոթերապիայի հիմնահարցերում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում: 5. 6. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ներկայացնել բժշկագիտության և գործնական առողջապահության համար չափազանց կարևոր հիմնահարցերը, ինչպես նաև տարբեր հիվանդությունների նկարագրությունը, դասակարգումը, կլինիկական դրսևորումները, ախտորոշման եղանակները և բուժման ու կանխարգելման համար տարբեր դեղաբանական խմբերին պատկանող դեղերի կիրառման հիմնավորումները, նպատակահարմարությունը ու թիրախները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. դիտակտիկ նյութեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առարկային տրվող 20 միավորը հավաքվում է հետևյալ կերպ. 1 եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով, ընթացիկ ստուգումներ՝ 8 միավոր, որն իրենից ենթադրում է կլինիկական դեպքերի վերաբերյալ իրավիճակային խնդիրների լուծում և ներկայություն՝ 3 միավոր:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
13. Դասընթացը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից. Թերապևտիկ դեղաբանություն առարկան, նպատակները, խնդիրները: Նյարդային համակարգի որոշ հիվանդությունների դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Սրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների (ՍԻՀ, սրտային անբավարարություն, սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ, հիպերտոնիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ, զարկերակային և երակային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Շնչառական համակարգի որոշ հիվանդությունների (բրոնխիտ և բրոնխիոլիտ, թոքաբորբեր, բրոնխային ասթմա, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ՇՀ-ի ուռուցքային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Մարսողական համակարգի որոշ հիվանդությունների (կերակրափողի հիվանդություններ, գաստրիտ, ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցային հիվանդություն, էնտերիտ, կոլիտ, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ, ՄՀ-ի ուռուցքային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Միզատար համակարգի որոշ հիվանդությունների (գլամերուլոնեֆրիտ, պիելոնեֆրիտ, ամիլոիդոզ, նեֆրոտիկ համախտանիշ, սուր և խրոնիկ երիկամային անբավարարություն, ուռուցքային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Հենաշարժիչ համակարգի և շարակցական համակարգի որոշ հիվանդությունների (աուտոիմուն ռևմատիկ և հոդային հիվանդություններ, վասկուլիտներ, օստեոպորոզ, ինֆեկցիոն, վնասվածքային, ուռուցքային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Արյան որոշ հիվանդությունների (սակավարյունություն, հեմոբլաստոզներ, հեմոռագիկ և թրոմբոտիկ հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Էնդոկրին որոշ հիվանդությունների (շաքարային դիաբետ, խպիպ, հիպոթիրեոզ, թիրեոիդիտ, հիպոֆիզ-հիպոթալամուս-մակերիկամի կեղևային շերտի հորմոնային հիվանդություններ) դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները: Ճարպակալման, թթվահիմնային հավասարակշռության և ջրա-էլեկտրոլիտային նյութափոխանակության խանգարումների դեղային բուժման սկզբունքները և առանձնահատկությունները:
|
||
| 0611 | Դեղագործական հոգածություն | 3 |
|
14. 1-ին կիսամյակ՝ աշնանային
դաս.-4, գործ.-4
Շաբաթական 8ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0611/Մ07
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել տեսական գիտելիք և գործնական հմտություններ, ինչը հնարավորություն կտա դեղագետին բժշկի հետ փոխգործունեության միջոցով հիվանդի համար ապահովել օպտիմալ մասնագիտացված դեղորայքային բուժում, ցուցաբերել դեղագործական հոգածություն դեղատանը՝ կանխելով և շտկելով դեղերի ոչ բարենպաստ ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու դեղագործական հոգածության հայեցակարգերը և դրա հիմնական սկզբունքները, դեղագետի մասնագիտական գործունեության հետ կապված բարոյական և էթիկական սկզբունքները, դեղագործական խորհրդատվության մեթոդները, 2. նկարագրելու տարբեր դեղաբանական խմբերին պատկանող դեղերի կողմնակի ազդեցությունները, հիմնական ցուցումները և օգտագործման հակացուցումներ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. ուղղորդելու պացիենտին առողջ ապրելակերպի, կայացնելու մասնագիտորեն հիմնավորված որոշում տարբեր ախտանիշների բուժման ժամանակ՝ անկախ տնտեսական շահավետությունից, 4. տրամադրելու հիվանդին դեղերի և կիրառվող այլ բուժամիջոցների մասին անկախ, սպառիչ, անկողմնակալ տեղեկատվություն, ինչպես նաև ողջ մասնագիտական գործունեության ընթացքում իր գործիմացությունը և հմտությունը պահպանելու և զարգացնելու համար լինել պատասխանատու, 5. անցկացնելու խորհրդատվություն ինքնաբուժման հարցերի վերաբերյալ, 6. տարանջատելու դեղագործական և բժշկական պատասխանատվության դեպքերը, 7. ապահովելու պացիենտին դեղերի կիրառման հետ կապված հարցերի շուրջ անհրաժեշտ տեղեկատվությունով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8.վերլուծելու և գնահատելու դեղագործական ծառայությունների մատուցման իրավական և բարոյական նորմերի իրականացումը 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել տեսական գիտելիք և գործնական հմտություններ, ինչը հնարավորություն կտա դեղագետին բժշկի հետ փոխգործունեության միջոցով հիվանդի համար ապահովել օպտիմալ մասնագիտացված դեղորայքային բուժում, ցուցաբերել դեղագործական հոգածություն դեղատանը՝ կանխելով և շտկելով դեղերի ոչ բարենպաստ ազդեցությունները մարդու օրգանիզմի վրա:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. գործնական պարապմունքներ 3. դիտակտիկ նյութեր 4. ուսուցողական թեստեր 5.իրավիճակային խնդիրներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր, իրենից ենթադրում է գործնական պարապմունքների ընթացքում վիճակագրական խնդիրների լուծում Մասնակցություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դեղագործական հոգածությունը, որպես դեղագետի մասնագիտական գործունեության նոր ուղղություն 2. Դեղագործական հոգածությունը մրսածության դեպքում/ Հազ 3. Դեղագործական հոգածությունը մրսածության դեպքում/ Կոկորդի ցավ 4. Դեղագործական հոգածությունը մրսածության դեպքում/ Քթաբորբ 5. Դեղագործական հոգածությունը մրսածությանդ եպքում/ Տենդ 6. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Փորլուծություն 7. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Փորկապություն 8. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Այրոցք 9. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Փորափքանք (մետեորիզմ), դիսբակտերիոզ 10. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Լյարդի և լեղուղիների ֆունկցիաների խանգարումներ 11. Աղեստամոքսային համակարգի խանգարումների ախտանիշային բուժում/ Ֆունկցիոնալ դիսպեպսիա (ծանրություն ստամոքսում, գերլցվածության զգացողություն, սրտխառնոց) 12. Նյարդային համակարգի գործունեության խանգարումների ախտանիշային բուժում/ Գլխացավ 13. Նյարդային համակարգի գործունեության խանգարումների ախտանիշային բուժում/ Տագնապային վիճակներ 14. Նյարդային համակարգի գործունեության խանգարումների ախտանիշային բուժում/ Աստենիա (աստենիկ համախտանիշ) 15. Դեղագործական հոգածությունը մաշկաբանության մեջ/Կորյակային հիվանդություն (ակնե) 16. Դեղագործական հոգածությունը աչքի շաղկապենո ւբորբոքման (կոնյունկտիվիտ) ժամանակ:
|
||
| 0609 | ՊԱԳ հիմունքներ | 3 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
դաս.-2, լաբ.-2 ժամ
4 ժամ/շաբաթական
ՊԱՐՏԱԴԻՐ
0609/Մ03
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին տրամադրել հիմնարար մասնագիտական գիտելիքներ դեղերի արտադրության նկատմամբ արդի Պատշաճ Արտադրական Գործունեության պահանջների վերաբերյալ, ծանոթացնել դեղերի արտադրության և որակի հսկման ՊԱԳ պահանջների ներդրման և կիրառման հետ, ինչպես նաև դեղերի հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների վերաբերյալ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների հերթականությունը և դրանց նկատմամբ ՊԱԳ պահանջները, 2. նկարագրելու ոչ ստերիլ դեղաձևերի արտադրության, որակի հսկման և այդ գործընթացների փաստաթղթավորման նկատմամբ Պատշաճ արտադրական գործունեության սահմանած պահանջները, 3. նկարագրելու ստերիլ դեղաձևերի արտադրության, որակի հսկման և այդ գործընթացների փաստաթղթավորման նկատմամբ Պատշաճ արտադրական գործունեության սահմանած պահանջները, տարբերությունները ոչ ստերիլ դեղաձևերի արտադրության նկատմամբ, հիմնավորել կոնկրետ օբյեկտի նկատմամբ ստերիլիզացիայի մեթոդի ընտրությունը, 4. ներկայացնելու անձնակազմի, սարքավորումների և շինությունների, օգտագործվող հումքի և այլ միջոցների նկատմամբ Պատշաճ արտադրական գործունեության սահմանած պահանջները, ինքնատեսչական ստուգման, արտաքին աուդիտների, բողոքների և հետ կանչերի նկատմամբ ՊԱԳ պահանջները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. վերլուծելու և գնահատել գործարանային պայմաններում դեղերիարտադրության և որակի հսկման պատշաճ և ոչ պատշաճ գործընթացները, գործընթացների խախտումները, 6. գնահատելու արտադրական և որակի հսկման գրանցումային փաստաթղթերի լրացվածության ճշտությունը, կազմելու արտադրական և որակի հսկման որոշ գործընթացների համար Գործողությունների ստանդարտ ընթացակարգ, 7. վերլուծելու/բացատրելու արտադրության և որակի հսկման գործընթացների նկատմամբ թվային արժեքներով սահմանված պահանջները/ստանդարտները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8.կիրառելու ձեռքբերված տեսական գիտելիքները գործնականում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին տրամադրել հիմնարար մասնագիտական գիտելիքներ դեղերի արտադրության նկատմամբ արդի Պատշաճ Արտադրական Գործունեության պահանջների վերաբերյալ, ծանոթացնել դեղերի արտադրության և որակի հսկման ՊԱԳ պահանջների ներդրման և կիրառման հետ, ինչպես նաև դեղերի հումքի գնումից մինչև պատրաստի արտադրանքի բացթողում իրականացվող գործընթացների վերաբերյալ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիդակտիկ նյութեր, 3.արտադրական, լաբորատոր տարածքների և սարքավորումների աշխատանքի, իրական արտադրական և լաբորատոր գործընթացների դիտում, ցուցադրական արտադրական և լաբորատոր գործընթացներին մասնակցություն: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ՝ 8 միավոր
Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Պատշաճ արտադրական գործունեություն: Ներածություն: Արտադրության պատշաճ գործունեություն: Որակի հսկման պատշաճ գործունեություն: Որակի կառավարում, որակի ապահովում: Պատշաճ փաստաթղթավորում: Նյութեր, պահանջներ նյութերի նկատմամբ: Անձնակազմ, Սանիտացիա և հիգիենա: Ստերիլ դեղագործական արտադրանքներ: Բողոքներ և հետկանչեր: Ինքնատեսչական ստուգում և ՊԱԳ տեսչական ստուգում: Դեղերի անվտանգություն, դեղազգոնության պատշաճ գործունեություն:
|
||
| 0609 | Ֆարմտեխնոլոգիա (ստերիլ դեղեր) | 3 |
|
2-րդ կիսամյակ՝գարնանային
դաս.-2, լաբ.-2 ժամ
4 ժամ/շաբաթական
ՊԱՐՏԱԴԻՐ
0609/Մ04
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ծանոթացնել ստերիլ դեղերի արտադրության, որակի ապահովման, պատշաճ արտադրական գործունեության և որակի հսկման հիմնական առանձնահատկություններին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու ստերիլ դեղերի արտադրությանը ներկայացվող հիմնական պահանջները, լուսաբանելու Պատշաճ Արտադրական Գործունեության ուղեցույցը, 2. անվանելու դեղերի որակի ապահովման և վերահսկման միջոցառումերը, ներկայացնելու որակավորված և վերապատրաստված անձնակազմի անհրաժեշտությունը, 3.մեկնաբանելու ստերիլ դեղերի արտադրությանը ներկայացվող պահանջների նպատակը` նվազագույնի հասցնել մանրէաբանական, ինչպես նաև ջերմածիններով և այլ մասնիկներով աղտոտման վտանգը բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. օգտագործելու ստերիլ դեղերի արտադրության եղանակները (ասեպտիկ արտադրություն, արտադրություն վերջնական մանրէազերծումով), 5. վերլուծելու դեղերի որակի կառավարման և որակի ապահովման առանձնահատուկ պահանջները, անցկացնել դեղերի որակի հսկման արդյունավետ միջոցառումներ, 6. գործունեություն ծավալելու դեղարտադրության ոլորտում, մշակել նոր դեղերի արտադրության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր՝ որոշել դեղի բաղադրությունը, ընտրել օպտիմալ տեխնոլոգիական տարբերակը, 7. ապահովելու պատրաստի դեղաձևերի ճիշտ պահպանումը դեղագործական պահեստում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8.վերլուծելու փաստեր և կատարել հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ծանոթացնել ստերիլ դեղերի արտադրության, որակի ապահովման, պատշաճ արտադրական գործունեության և որակի հսկման հիմնական առանձնահատկություններին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2.ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մասնակցություն - 3 միավոր
Ընթացիկ ստուգումներ - 4 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն - 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
ՊԱԳ-ի ընդհանուր դրույթներ: Ստերիլ դեղերի արտադրությանը ներկայացվող ՊԱԳ պահանջներ: Մաքուր տարածքներ, դրանց դասակարգումը: Ասեպտիկ արտադրություն: Որակի հսկման խնդիրներ: Ասեպտիկ արտադրություն: Միջավայրի լցնում: Վալիդացում: Ներարկման ջրի պահպանում և բաշխում: Ներարկման ջուր, որակի պարամետրեր: ՋՕՕ որակավորման պարամետրեր: ՋՕՕ նախագծման պահանջները: Մանրէազերծման տեսակները, ընտրությունը: Ստերիլ արտադրություն: Տարածքներ և սարքավորումներ: Շինություններ: Պահեստային տարածքներ: Շինություններ: Հանդերձարաններ:
|
||
| 0609 | Դեղագործության կառավարում և էկոնոմիկա | 3 |
|
2-րդ կիսամյակ՝գարնանային,
դաս.-4, գործ.-4ժամ
8 ժամ/շաբաթական
ՊԱՐՏԱԴԻՐ
0611/Մ04
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել կառավարման գիտության հիմնական հասկացություններին, մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդներին, հաղորդել ժամանակակից գիտելիքներ կառավարման գործունեության ոլորտի վերաբերյալ, կառավարչական որոշումների ընդունման հարցում, ձևավորել կազմակերպչական մտածողություն, այդ թվում կոնֆլիկտների կառավարման վերաբերյալ, ինչպես նաև շուկայի ուսումնասիրման և դեղագործական ոլորտում մարկետինգի կիրառման առանձնահատկությունների մասին։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ձևակերպելու կառավարման դպրոցների մոտեցումները, 2. նկարագրելու կազմակերպության էթիկայի նորմերը, 3. ներկայացնելու մոտիվացիայի տեսությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. համեմատելու տարբեր ղեկավարման ոճերի բնութագրերը, 5. կիրառելու SMART համակարգը նպատակը ճշտորեն ձևակերպելու համար, 6. կիրառելու կառավարչական որոշումներ ընդունելու սկզբունքները, 7.կիրառելու մերչենդայզինգի կանոնները դեղատանը, մշակելու մարկետինգային հետազոտությունների անցկացման գործընթացը գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8.գնահատելու կոլեկտիվում սոցիալհոգեբանական մթնոլորտը կազմակերպությունում կոնֆլիկտային իրավիճակների կանխման և կառավարման նպատակով 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել կառավարման գիտության հիմնական հասկացություններին, մարդկային ռեսուրսների կառավարման մեթոդներին, հաղորդել ժամանակակից գիտելիքներ կառավարման գործունեության ոլորտի վերաբերյալ, կառավարչական որոշումների ընդունման հարցում, ձևավորել կազմակերպչական մտածողություն, այդ թվում կոնֆլիկտների կառավարման վերաբերյալ, ինչպես նաև շուկայի ուսումնասիրման և դեղագործական ոլորտում մարկետինգի կիրառման առանձնահատկությունների մասին։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. ուսուցողական թեստեր, 4.իրավիճակային խնդիրներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ինքնուրույն աշխատանք - 4 միավոր
Մասնակցություն - 3 միավոր Ընթացիկ ստուգումներ - 4 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն - 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մենեջմենթի էությունը: Ֆիրմայի էթիկան և կուլտուրան: Ղեկավարման հիերարխիան: Դեղագործական կազմակերպության իրավիճակային մենեջմենթ: Կառավարչական որոշումների ընդունումը: Մարդկային ռեսուրսների կառավարում: Անձնակազմի կառավարում (Կադրային մենեջմենթ): Կոնֆլիկտների կառավարումը: Մոտիվացիայի էությունը: Կոմունիկացիաներ: Մարքեթինգի էությունը և դերը շուկայական տնտեսության զարգացման մեջ: Շուկայի սեգմենտավորումը և ապրանքի դիրքավորումը շուկայում: Ռազմավարական վերլուծություն: Մարկետինգային հետազոտություններ: Մերչենդայզինգը դեղատանը:
|
||
| 0610 | Դեղանյութերի կառուցվածքի հետազոտման մեթոդներ | 3 |
|
1-ին կիսամյակ՝ աշնանային
5. դաս.-4, գործ.-4
Շաբաթական 8 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0610/Մ02
1. Դասընթացի նպատակ
ա) Ուսանողներին տրամադրել տեղեկատվություն վերլուծական լաբորատորիայում որակի կառավարման համակարգի ներդրման մասին:
բ) Ծանոթացնել դեղանյութերի կառուցվածքի ուսումնասիրման և նույնականացման համար կիրառվող ժամանակակից անալիտիկ սարքավորումների աշխատանքային և մեթոդական սկզբունքներին: գ) Օժանդակել ստացված արդյունքների վերլուծության մեթոդաբանության յուրացմանը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու վերլուծական լաբորատորիայի որակի կառավարման համակարգի սկզբունքները 2. նկարագրելու ժամանակակից անալիտիկ սարքավորումների աշխատանքային սկզբունքները և ֆունկցիոնալ տարբերությունները, դեղանյութերի կառուցվածքի ուսումնասիրման և նույնականացման համար կիրառվող մեթոդները և ստացված արդյունքների համակողմանի վերլուծության համար անհրաժեշտ ֆիզիկական մեծությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. իրականացնելու դեղանյութերի և այլ կենսաբանորեն ակտիվ միացությունների նույնականացում, կառուցվածքի հետազոտություն ժամանակակից անալիտիկ սարքավորումների կիրառմամբ, կատարելու ստացված հետազոտական արդյունքների համակողմանի վերլուծություն: 4. հավաքագրել և վերլուծել տեղեկատվություն տարբեր մասնագիտական ուղեցույցներից և նորմատիվային փաստաթղթերից: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5, կիրառել ձեռք բերվրած գիտելիքները կենսաբանորեն ակտիվ միացությունների և դեղերի որակի հետազոտության մասնագիտացված լաբորատորիաներում: 6.վերլուծել ստացված արդյունքները և կատարել հետևություններ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ա) Ուսանողներին տրամադրել տեղեկատվություն վերլուծական լաբորատորիայում որակի կառավարման համակարգի ներդրման մասին:
բ) Ծանոթացնել դեղանյութերի կառուցվածքի ուսումնասիրման և նույնականացման համար կիրառվող ժամանակակից անալիտիկ սարքավորումների աշխատանքային և մեթոդական սկզբունքներին: գ) Օժանդակել ստացված արդյունքների վերլուծության մեթոդաբանության յուրացմանը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3. սեմինար-քննարկումներ 4.ինքնուրույն լաբորատոր փորձեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ընթացիկ ստուգումներ՝ 4 միավոր
Ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր Մասնակցություն՝ 3 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն ՝ 7 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
10. Դասընթացը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից. Դեղանյութերի որակի կառավարում, ստանդարտիզացում, GMP: Պինդ ֆազային էքստրակցիա, քրոմատոգրաֆիա: Ցածր և բարձր ճնշումային հեղուկային քրոմատոգրաֆիա: Նպատակային նյութերի բաժանման արդյունավետության մեծացման եղանակները: Պահման ժամանակամիջոց: Ընտրողականությունը որպես քրոմատոգրաֆիական համակարգում ընթացող ֆիզիկաքիմիական փոխազդեցությունների արտահայտման ցուցանիշ: Քրոմատոգրաֆիական աշտարակի արդյունավետություն: Պիկի խտություն: Պիկի ասիմետրիկություն: Պոլյարություն: Պոլյար և ոչ պոլյար լուծիչներ և ադսորբենտներ: Հֆ(Հետադարձ Ֆազա) քրոմատոգրաֆիա, ՀՖ համակարգի օրինակներ: Իզոկրատիկ և գրադիենտային էլուցիա: Որակական անալիզի հիմունքները: Միացությունների նույնականացման եղանակները: Նույնականացման կեղծ դրական և կեղծ բացասական արդյունքները: Քանակական անալիզի հիմունքները: Կալիբրում, կարգաբերում: Ներքին և արտաքին ստանդարտների մեթոդները: Քրոմատոգրաֆիական մեթոդի վալիդացում: Մասս-սպեկտրոմետրիա: Իոնիզացում: Կրկնակի ֆոկուսացում: Կվադրոպոլային իոնային ծուղակ: ԻԿ սպեկտրոսկոպիայի ֆիզիկաքիմիական հիմքերը: Ատոմային և մոլեկուլային սպեկտրերի կառուցվածքը: Պտտական և տատանողական սպեկտորներ: Բազմատոմային մոլեկուլների տատանումները: ԻԿ սպեկտրոսկոպիայի կիրառումը դեղանյութերի նույնականացման համար:ՈՒՄ-սպեկտրոսկոպիայի մեթոդը և նրա կիրառումը օրգանական և ֆիզիկական քիմիայում: Էլեկտրոնային սպեկտրոսկոպիայի տեսական հիմքերը: Մոլեկուլային օրբիտալների և էլեկտրոնային անցումների դասակարգումը: Քրոմոֆորներ: ՈւՄ սպեկտրոսկոպիայի կիրառումը:Պոլյարիմետրիա: Հալման կետի ջերմաստիճանի և թորման սահմանային ջերմաստիճանների որոշումը: Կիրառությունը դեղանյութերի նույնականացման ժամանակ: ՄՄՌ սպեկտրոսկոպիայի տեսական հիմունքները: Իոնային քրոմատոգրաֆիա: Ինդուկտիվ կապված պլազմայում օպտիկաէմիսսիոն սպեկտրոսկոպիա: Անալիտիկ մեթոդների վալիդացում:
|
||
| Ամբիոնի կոդը | Կամընտրական դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
|---|---|---|
| 0609 | Թվային տեխնոլոգիաները դեղարդյունաբերության ոլորտում | 3 |
|
2-րդ՝ գարնանային կիսամյակ
դաս-2, գործ-2
2 ժամ/շաբ.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0609/Մ13
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել դեղարդյունաբերության զարգացման ժամանակակից միտումներին և թվային տեխնոլոգիաների կիրառման հիմնական ուղղություններին,
· ներկայացնել դեղերի մշակման, արտադրության և որակի վերահսկման գործընթացներում կիրառվող ժամանակակից թվային և նորարարական տեխնոլոգիաները, · ձևավորել գիտելիքներ դեղարտադրության գործընթացների թվային կառավարման և արտադրական տվյալների մշակման հիմնական սկզբունքների վերաբերյալ, · զարգացնել ուսանողների կարողությունները վերլուծելու դեղարդյունաբերության թվայնացման միջազգային փորձը և գնահատելու նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները մասնագիտական գործունեության մեջ։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
Ա1. Ներկայացնելու դեղարդյունաբերության թվայնացման հիմնական ուղղությունները և դրանց դերը դեղարտադրության զարգացման մեջ։ Ա2. Բացատրելու դեղագործական արտադրության մեջ կիրառվող ժամանակակից թվային տեխնոլոգիաների հիմնական սկզբունքները։ Ա3. Ներկայացնելու դեղերի մշակման և արտադրության գործընթացներում կիրառվող նորարարական թվային լուծումները։ Ա4. Պարզաբանելու անհատականացված դեղաձևերի նախագծման և արտադրության ժամանակակից տեխնոլոգիաները։ Ա5. Բացատրելու արտադրական գործընթացների թվային կառավարման և որակի վերահսկման ժամանակակից համակարգերի կիրառման սկզբունքները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ Բ1. Վերլուծել դեղարտադրության տարբեր փուլերում կիրառվող ժամանակակից թվային տեխնոլոգիաները, գնահատել դրանց արդյունավետությունը արտադրական գործընթացների օպտիմալացման և դեղերի որակի ապահովման տեսանկյունից։ Բ2. Կիրառել թվային տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքները դեղերի մշակման, արտադրության և որակի վերահսկման գործընթացներում առաջացող մասնագիտական խնդիրների ձևակերպման և լուծման համար։ Բ3. Վերլուծել դեղարտադրության գործընթացներից ստացված տվյալները, հասկանալ դրանց նշանակությունը արտադրության կառավարման և տեխնոլոգիական գործընթացների կատարելագործման մեջ։ Բ4. Վերլուծել դեղարդյունաբերության թվայնացման միջազգային փորձը, գնահատել նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները ՀՀ դեղարտադրության ոլորտում։ Բ5. Օգտվել դեղարդյունաբերությանը վերաբերվող տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ինտերնետ, էլեկտրոնային տվյալների շտեմարաններ, գիտական հոդվածներ, միջազգային կազմակերպությունների ուղեցույցներ), իրականացնել ստացված տեղեկատվության համակողմանի վերլուծություն, հասկանալ ժամանակակից գիտական գրականության տվյալները և կիրառել դրանք մասնագիտական գործունեության մեջ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) Գ1. Կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները դեղարդյունաբերության ոլորտում առաջացող մասնագիտական խնդիրների վերլուծության և դրանց լուծման արդյունավետ ուղիների ընտրության գործընթացում։ Գ2. Զարգացնել և կիրառել վերլուծական և քննադատական մտածողություն՝ դեղարդյունաբերության ոլորտում կիրառվող տեխնոլոգիական նորարարությունների գնահատման և դրանց կիրառման հնարավորությունների հիմնավորման նպատակով։ Գ3. Արդյունավետ հաղորդակցվել մասնագիտական միջավայրում, մասնակցել մասնագիտական քննարկումներին և ներկայացնել մասնագիտական խնդիրների վերաբերյալ հիմնավորված կարծիքներ՝ պահպանելով մասնագիտական էթիկայի նորմերը։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել դեղարդյունաբերության զարգացման ժամանակակից միտումներին և թվային տեխնոլոգիաների կիրառման հիմնական ուղղություններին,
· ներկայացնել դեղերի մշակման, արտադրության և որակի վերահսկման գործընթացներում կիրառվող ժամանակակից թվային և նորարարական տեխնոլոգիաները, · ձևավորել գիտելիքներ դեղարտադրության գործընթացների թվային կառավարման և արտադրական տվյալների մշակման հիմնական սկզբունքների վերաբերյալ, · զարգացնել ուսանողների կարողությունները վերլուծելու դեղարդյունաբերության թվայնացման միջազգային փորձը և գնահատելու նորարարական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները մասնագիտական գործունեության մեջ։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
2. դասախոսություն և թեմատիկ բացատրություն դասախոսի կողմից,
3. սեմինար պարապմունքներ և թեմատիկ քննարկումներ, 4. անհատական և խմբային աշխատանք, 5. գիտական և մասնագիտական գրականության ուսումնասիրություն և վերլուծություն, 6. բանավոր ներկայացումներ, հոդվածների վերլուծություն, / պրեզենտացիաներ (թեմատիկ ինքնուրույն աշխատանքների ներկայացում), 7. ինքնուրույն աշխատանք և տեղեկատվական աղբյուրների ուսումնասիրություն, իրավիճակային խնդիրների և մասնագիտական դեպքերի քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Առանց ընթացիկ քննության դասընթաց:
1. Ընթացիկ ստուգումներ՝ 4 միավոր: 2. Ինքնուրույն աշխատանք՝ 4 միավոր: 3. Մասնակցություն՝ 3 միավոր: Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով: (հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը՝3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Դեղարդյունաբերության թվային փոխակերպման հիմնական ուղղություններ և ժամանակակից միտումներ: Դեղագործական արտադրության ավտոմատացում և արտադրական գործընթացների թվային կառավարում: Դեղերի մշակման և նորարարական թվային դեղաձևերի նախագծման տեխնոլոգիաներ: Դեղարտադրության որակի վերահսկման ժամանակակից համակարգեր: Դեղարտադրության թվայնացման միջազգային փորձ և լավագույն միջազգային պրակտիկա: Անհատականացված դեղաձևերի և թվային դեղարտադրության նախագծման մեթոդներ: Արտադրական գործընթացների տվյալների վերլուծություն և կառավարման թվային մոտեցումներ:
|
||
| 0611 | Բժշկական մանրէաբանություն | 3 |
|
2-րդ կիսամյակ՝ գարնանային
դաս-2, գործ-2
4 ժամ/շաբաթական
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0611/Մ
1. Դասընթացի նպատակ
Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ համակարգված և խորացված գիտելիքներ մարդու ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների, դրանց կենսաբանական առանձնահատկությունների, ախտածնության մեխանիզմների, տարածման ուղիների և կանխարգելման միջոցների վերաբերյալ։
Դասընթացի խնդիրներն են. · ներկայացնել ինֆեկցիոն գործընթացի ձևավորման և զարգացման օրինաչափությունները, · ծանոթացնել բակտերիական, վիրուսային, սնկային և պրոտոզոային հիվանդությունների հիմնական հարուցիչներին, · ներկայացնել ինֆեկցիոն հիվանդությունների էպիդեմիոլոգիական առանձնահատկությունները և տարածման մեխանիզմները, · ձևավորել պատկերացում հիվանդությունների ախտածնության, իմունաբանական պատասխանների և կլինիկական դրսևորումների մասին, · ներկայացնել ժամանակակից լաբորատոր ախտորոշման մեթոդները, կանխարգելման և վերահսկման միջոցները, ծանոթացնել հակամանրէային բուժման հիմնական սկզբունքներին և հակամանրէային դեղամիջոցների կիրառման առանձնահատկություններին։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
Ուսանողը պետք է՝ · նկարագրի հիվանդությունների ախտաբանությունը, կլինիկական ընթացքը, վերահսկումը, բուժումը և լաբորատոր ախտորոշումը։ · բացատրի բակտերիաների, վիրուսների, սնկերի և կենդանիների նկատմամբ քեմիոթերապևտիկ նյութերի ազդեցության մեխանիզմները, · ունենա խորացված գիտելիքներ ինֆեկցիոն գործընթացի էության, զարգացման օրինաչափությունների և ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման ու տարածման մեխանիզմների վերաբերյալ։ · իմանա ինֆեկցիոն գործընթացի հիմնական ձևերը, ինֆեկցիոն հիվանդությունների ախտածնության հիմունքները, մանրէների վիրուլենտությունը և դրա հիմնական գործոնները · կարողանա բացատրել ինֆեկցիոն հիվանդությունների փոխանցման ուղիները, մեխանիզմները և գործոնները։ · ծանոթանա գրամ դրական և գրամ բացասական մանրէներով, վիրուսներով և պրիոններով հարուցվող հիվանդությունների ախտաբանությանը, էպիդեմիոլոգիային, իմունաբանությանը, կլինիկական ընթացքին, կանխարգելման և վերահսկման միջոցներին, բուժման սկզբունքներին և լաբորատոր ախտորոշման մեթոդներին։ · ստանա գիտելիքներ սնկային հիվանդությունների (միկոզների) և միկոտոքսինների մասին՝ · ներկայացնի նախակենդանիներով հարուցվող հիվանդությունները, դրանց հարուցիչների կենսաբանական առանձնահատկություններով, ախտածնությամբ, տարածման ուղիներով և ախտորոշման մեթոդներով։ բ. գործնական մասնագիտական կարողություններ Դասընթացի ավարտին ուսանողը կկարողանա. · տարբերակել ինֆեկցիոն հիվանդությունների հիմնական հարուցիչների խմբերը և դրանց կենսաբանական առանձնահատկությունները, · վերլուծել ինֆեկցիոն հիվանդությունների ախտածնության մեխանիզմները և վիրուլենտության գործոնների դերը հիվանդության զարգացման մեջ, · գնահատել ինֆեկցիոն հիվանդությունների փոխանցման ուղիները և դրանց տարածման ռիսկի գործոնները, · կիրառել ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման և վերահսկման հիմնական սկզբունքները, · մեկնաբանել լաբորատոր ախտորոշման տվյալները և ընտրել համապատասխան ախտորոշիչ մեթոդները, · տարբերակել բակտերիալ, վիրուսային, սնկային և նախակենդանային ինֆեկցիաների կլինիկական և էպիդեմիոլոգիական առանձնահատկությունները, · գնահատել հակամանրէային բուժման ընտրության հիմնական մոտեցումները։ գ. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ Դասընթացի ավարտին ուսանողի մոտ կձևավորվեն հետևյալ կոմպետենցիաները · տեսական կարողություն՝ ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների կենսաբանական և ախտածնային առանձնահատկությունների իմացություն, · վերլուծական և քննադատական մտածողություն՝ ՝ ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման և տարածման գործոնների գնահատում, · համակարգային մտածողություն՝ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման, վերահսկման և բուժման համալիր մոտեցումների ընկալում։ · գործնական կոմպետենցիա՝ լաբորատոր ախտորոշման արդյունքների մեկնաբանություն և դրանց կիրառություն մասնագիտական գործունեության մեջ · մասնագիտական հաղորդակցման հմտություններ՝ միջդիսցիպլինար թիմում արդյունավետ համագործակցելու նպատակով, · ինքնուրույն ուսուցման և շարունակական մասնագիտական զարգացման կարողություն՝ հակամանրէային թերապիայի արագ զարգացող ոլորտում, · գիտական տեղեկատվության համակարգման, ներկայացման և հիմնավորված եզրակացությունների ձևակերպման հմտություններ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ համակարգված և խորացված գիտելիքներ մարդու ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների, դրանց կենսաբանական առանձնահատկությունների, ախտածնության մեխանիզմների, տարածման ուղիների և կանխարգելման միջոցների վերաբերյալ։
Դասընթացի խնդիրներն են. · ներկայացնել ինֆեկցիոն գործընթացի ձևավորման և զարգացման օրինաչափությունները, · ծանոթացնել բակտերիական, վիրուսային, սնկային և պրոտոզոային հիվանդությունների հիմնական հարուցիչներին, · ներկայացնել ինֆեկցիոն հիվանդությունների էպիդեմիոլոգիական առանձնահատկությունները և տարածման մեխանիզմները, · ձևավորել պատկերացում հիվանդությունների ախտածնության, իմունաբանական պատասխանների և կլինիկական դրսևորումների մասին, · ներկայացնել ժամանակակից լաբորատոր ախտորոշման մեթոդները, կանխարգելման և վերահսկման միջոցները, ծանոթացնել հակամանրէային բուժման հիմնական սկզբունքներին և հակամանրէային դեղամիջոցների կիրառման առանձնահատկություններին։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· ուսուցանող (բաց հարցերով քննարկում. ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում (բանավոր և գրավոր հարցում, հայտորոշիչ թեստեր), · ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում, · ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, · աջակցվող ինքնուրույն ուսում, անհատական հետազոտության և զարգացման աջակցում, · անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է առավելագույնը 20 միավոր
Ինքնուրույն աշխատանք 4 միավոր առավելագույն արժեքով Դասընթացին ուսանողի մասնակցություն՝ գնահատվում է առավելագույնը 8 միավոր՝ Եզրափակիչ քննություն՝ 9 միավոր առավելագույն արժեքով (հարցատոմսը ներառում է առավելագույնը հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր առավելագույն գնահատմամբ: Միավորների քայլը՝ 0,1)։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ինֆեկցիոն պրոցես, ինֆեկցիոն հիվանդությունների ձևերը։ Ինֆեկցիոն հիվանդության ախտածնություն և վիրուլենտություն: Վիրուլենտության գործոնները: Էկզո- և էնդոտոքսիններ: Էկզոգեն և էնդոգեն, առաջնային և երկրորդային վարակներ: Օպորտունիստական և ներհիվանդանոցային հիվանդություններ: Ինֆեկցիոն հիվանդությունների փոխանցման ուղիններ: Ինֆեկցիայի փոխանցման մեխանիզմները, գործոնները:
Գրամ դրական մանրէներով (էնդոսպոր առաջացնող բացիլներ, աերոբ սպոր չառաջացնող ձողաձև բակտերիաներ, կոկկեր, միկոբակտերիաներ) հարուցվող հիվանդությունների ախտաբանությունը, էպիդեմիոլոգիան, իմունաբանությունը, կլինիկական ընթացքը կանխարգելումը, վերահսկումը, բուժումը և լաբորատոր ախտորոշումը։ Գրամ բացասական մանրէներով (աղիքային խմբի բակտերիաներ, պսևդոմոնադներ, գոնոկոկկեր, մենինգոկոկկեր, վիբրիաներ, կամպիլոբակտերիաներ, հելիկոբակտերիաներ, սպրոխետներ, միկոպլազմներ, ռիկետսիաներ, քլամիդիաներ, կոկոբացիլներ) հարուցվող հիվանդությունների ախտաբանությունը, էպիդեմիոլոգիան, իմունաբանությունը, կլինիկական ընթացքը կանխարգելումը, վերահսկումը, բուժումը և լաբորատոր ախտորոշումը։ Վիրուսային (պարվովիրոսներ, ադենավիրուսներ, հերպեսվիրուսներ, պոքսիվիրուսներ, հեպատիտային վրուսներ, պիկորնավիրուսներ, պապիլոմավիրուսներ։ ռեովիրուսներ, ռոտավիրուսներ, օրթո և պարամիքսովիրուսներ, էնտերովիրուսներ, ռետրովիրուսներ, բնաօջախային վիորուսային ինֆեկցիաների հարուցիչներ) և պրիոնային հիվանդությունների ախտաբանությունը, էպիդեմիոլոգիան, իմունաբանությունը, կլինիկական ընթացքը կանխարգելումը, վերահսկումը, բուժումը և լաբորատոր ախտորոշումը ։ Միկոզներ, միկոտոքսիններ: Մակերեսային, ենթամաշկային, խորը օպորտունիստական միկոզներ, միկոտոքսիկոզներ, ախտաբանությունը, էպիդեմիոլոգիան, իմունաբանությունը, կլինիկական ընթացքը կանխարգելումը, վերահսկումը, բուժումը և լաբորատոր ախտորոշումը։ Նախակենդանիներով հարուցվող հիվանդություններ: Մալարիայի, տոքսոպլազմոզի, ամեոբային դիզենտերիայի, տրխոմոնոզի, լյամբլիոզի, լեշմանիոզի, տիպանոսոմոզի, բալանտիդիոզի հարուցիչներ։ |
||
| 0610 | Դեղանյութերի որակի հետազոտման մեթոդներ | 3 |
|
2-րդ կիսամյակ՝ գարնանային
դաս.-2, լաբ.-2
Շաբաթական 4 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0610/Մ04
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել կարծր, փափուկ, հեղուկ դեղաձևերի որակի վերահսկման հիմնական մեթոդներին (բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆիա, էլեկտրոնային, ինֆրակարմիր և ատոմային-աբսորբցիոն սպեկտրաչափության), ինչպես նաև որակի գնահատման ցուցանիշների հետ:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ներկայացնելու կարծր, հեղուկ, փափուկ դեղաձևերի անալիզի հիմնական մեթոդներն ու որակի գնահատման ցուցանիշները, 2.տարբերակելու որակով, անորակ և կեղծ դեղերը բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.. տարբեր ժամանակակից մեթոդներից ստացված արդյունքների հիման վրա, գործնականում իրականացնելու ոչ միայն դեղանյութերի իսկության հաստատում, այլ նաև հաշվարկների օգնությամբ որոշելու դեղերում ակտիվ նյութերի քանակությունը, կողմնակի խառնուրդների առկայությունը, լուծելիությունը, դեղաչափի համասեռությունը և այլն, 4. վերլուծելու և գնահատելու անալիտիկական եղանակների առավելությունները և թերությունները դեղանյութերի անալիզի գործընթացում, ինչպես նաև կիրառելու իր գիտելիքները պրակտիկայում, ձևակերպելու և լուծելու տարբեր խնդիրներ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.համակարգելու և վերլուծելու ստացած տեղեկատվությունը, անելու հետևություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել կարծր, փափուկ, հեղուկ դեղաձևերի որակի վերահսկման հիմնական մեթոդներին (բարձր արդյունավետության հեղուկային քրոմատոգրաֆիա, էլեկտրոնային, ինֆրակարմիր և ատոմային-աբսորբցիոն սպեկտրաչափության), ինչպես նաև որակի գնահատման ցուցանիշների հետ:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. դիտակտիկ նյութեր, 3.ինքնուրույն լաբորատոր փորձեր: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մասնակցություն - 3 միավոր
Ընթացիկ ստուգումներ - 8 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն - 9 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ամերիկյան, Բրիտանական, Եվրոպական դեղագրքեր: Մասնավոր, ընդհանուր և ժամանակավոր ֆարմակոպեական հոդվածներ: Արտադրողի նորմատիվային փաստաթղթեր: Անալիտիկ մեթոդի վալիդացիա և վերիֆիկացիա: Կարծր դեղաձևերի (դեղահատեր, դրաժեներ, փոշիներ, գրանուլներ, դեղապատիճներ) որակի վերահսկումը: Հեղուկ դեղաձևերի (ներարկման համար նախատեսված լուծույթներ, աչքի կաթիլներ, օշարակներ, սուսպենզիաներ) որակի վերահսկումը: Փափուկ դեղաձևերի (քսուքներ, նրբաքսուքներ, դեղամոմիկներ, մածուկներ, հելեր, պլաստիրներ) որակի վերահսկումը: Կենսաբանական ակտիվ հավելումներ: Կենսաբանական ակտիվ հավելումների որակի հսկում: Կենսաբանական ակտիվ հավելումներ և դեղեր: Ջրի պարունակության որոշումը Կարլ Ֆիշերի եղանակով: Դեղանյութերի որակի հետազոտման մեթոդներ (էլեկտրոնային, ատոմային-աբսորբցիոն և ինֆրակարմիր սպեկտրաչափություն):
|
||
| 0611 | Ֆարմակոգենոմիկա | 3 |
|
2-րդ կիսամյակ՝ գարնանային
դաս.-2, գործ.-2
Շաբաթական 4 ժամ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0611/Մ05
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել մարդու գենոմի փոփոխականությանը և դեղերի կիրառման անհատական մոտեցումներին: Ներկայացնել ուսանողներին դեղերի ստեղծման ժամանակակից մեթոդները:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրելու մարդու գենոմի կառուցվածքը և պոլիմորֆիզմի աղբյուրները, 2. մեկնաբանելու դեղերի ազդեցության կախվածությունը օրգանիզմի գենետիկական հատկանիշներից, 3. բացատրելու ֆարմգենոմիկայի ներդրումը անհատական բժշկության կայացման գործընթացում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծելու և գնահատելու գենետիկական պոլիմորֆիզմի ազդեցությունը դեղերի օգտագործման գործընթացում: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից՝ առցանց ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ և այլն, 6. վերլուծելու փաստեր և կատարել հետևություններ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել մարդու գենոմի փոփոխականությանը և դեղերի կիրառման անհատական մոտեցումներին: Ներկայացնել ուսանողներին դեղերի ստեղծման ժամանակակից մեթոդները:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. սեմինար պարապունքներ 3. գործնական պարապումնքներ՝ թեստերի լուծում 4.տեսաֆիլմերի դիտում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Եզրափակիչ բանավոր քննություն՝ 9 միավոր
Ինքնուրույն աշխատանք՝ 8 միավոր, իրենից ենթադրում է ռեֆերատների զեկուցում Մասնակցություն՝ 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ֆարմակոգենոմիկայի սահմանումը, նպատկները և խնդիրները: Մարդու գենոմի կառուցվածքը, գեների արտահայտման կարգավորումը: Գենետիկական պոլիմորֆիզմի աղբյուրները: Շղթակապակցության անհավասարություն և հապլոտիպ: Դեղերի մետաբոլիզմում մասնակցող ֆերմենտների պոլիմորֆիզմ: Դեղերի փոխադրմանը մասնակցող սպիտակուցների պոլիմորֆիզմ:Դեղերի թիրախ հանդիսացող սպիտակուցների պոլիմորֆիզմ:Դեղերի ստեղծման՝ Drug design, ժամանակակից մոտեցումներ:
|
||
Կրթական այլ մոդուլներ
| Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
|---|---|---|
| 0609 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
|
2-րդ կիսամյակ
90
20
ՊԱՐՏԱԴԻՐ
609
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել մասնագիտական դասընթացների ծրագրերի կազմման սկզբունքներին, դասավանդման գործընթացի առանձնահատկություններին և մեթոդներին,
· ուսանողներին ներկայացնել մասնագիտության նեղ գիտական ուղղությունները, ծանոթացնել գիտական խմբերի աշխատանքային սկզբունքներին, խմբերի գիտական արդյունքների ներկայացմանը, գիտական հոդվածների ձևակերպման և խմբագրություններ ներկայացնելու կանոններին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
· նկարագրելու դասավանդման գործընթացի պլանավորման և իրականացման սկզբունքները, · նկարագրելու գիտական խմբում հետազոտական աշխատանքների կազմակերպման, իրականացման և գիտական արդյունքների ներկայացման առանձնահատկությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ · վերլուծելու առարկայական ծրագրեր կազմելու գործընթացը՝ ելնելով մասնագիտության պահանջներից և առանձնահատկություններից, · գիտական խմբում ընդգրկվելու դեպքում, իրականացնելու հետազոտական աշխատանք ըստ գիտական ղեկավարի կողմից ներկայացված աշխատանքային պլանի: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) · մշակելու և ներկայացնելու հետազոտական աշխատանքի արդյունքները հոդվածների, հաշվետվությունների և զեկուցումների ձևով, ինչպես նաև մասնակցելու գիտաժողովներին, սեմինարներին և քննարկումներին: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել մասնագիտական դասընթացների ծրագրերի կազմման սկզբունքներին, դասավանդման գործընթացի առանձնահատկություններին և մեթոդներին,
· ուսանողներին ներկայացնել մասնագիտության նեղ գիտական ուղղությունները, ծանոթացնել գիտական խմբերի աշխատանքային սկզբունքներին, խմբերի գիտական արդյունքների ներկայացմանը, գիտական հոդվածների ձևակերպման և խմբագրություններ ներկայացնելու կանոններին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· ազատ ունկնդրում,
· մասնակցություն քննարկումներին, · գործնական աշխատանքներ, · հետազոտական աշխատանքներ, 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Մասնագիտական պրակտիկան ուսանողն ատեստավորվում է
համապատասխան կրթական ծրագիրն իրականացնող ամբիոնի կողմից սահմանված ժամկետներում : Ատեստավորումն իրականացվում է ուսանողի կողմից թեզի պատրաստման ընթացքի վերաբերյալ յուրաքանչյուր կիսամյակ էլեկտրոնային հարթակ (e-learning) վերբեռնված հաշվետվության հիման վրա։ Էլեկտրոնային հարթակում ուսանողի կողմից հաշվետվության ներկայացման վերահսկողությունն իրականացնում է գիտական ղեկավարը՝ յուրաքանչյուր կիսամյակ համապատասխան նշում կատարելով։ Ատեստավորումը չանցած (սույն կարգով ներկայացված պահանջները չկատարած ու սահմանված ժամկետներում հաշվետվությունը չներկայացրած) ուսանողը հեռացվում է համալսարանից ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Պրակտիկան իրականացվում է գիտական ղեկավարների հետ համատեղ:
Ուսանողները իրենց գիտական ղեկավարների հետ քննարկում են դասընթացների ծրագրերի կազմման սկզբունքները և առանձնահատկությունները, այնուհետև, որպես ազատ ունկնդիրներ, մասնակցում են իրենց գիտական ղեկավարների կողմից դասավանդվող դասընթացներին: Ուսանողները ընդգրկվում են նաև իրենց գիտական ղեկավարների գիտական խմբերում, ներգրավվում են գիտական խմբի հետազոտական աշխատանքներում, ծանոթանում են հետազոտական աշխատանքների պլանավորման, իրականացման և արդյունքների ներկայացման (հաշվետվություններ, զեկույցներ, հոդվածներ) աշխատանքներին: |
||
| 0610 | Մագիստրոսական թեզի պաշտպանություն | 12 |
|
2-րդ՝ գարնանային կիսամյակ
գործ.-29 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
610
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին հնարավորություն տալ
· ֆարմացիա մասնագիտության շրջանակներում զարգացնել, համակարգել և ամրապնդել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կիրառել դրանք գործնականում մասնագիտական խնդիրներ լուծելիս, զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու ունակությունները, հետազոտական խնդրին առնչվող քանակական ու որակական տվյալների խորը վերլուծություն կատարելու, ստացված տեղեկատվությունից համապատասխան եզրահանգումների գալու և հետազոտության արդյունքներ իհրապարակային ներկայացնելու կարողությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու ֆարմացիայի ոլորտի գիտական տեղեկատվության որոնման, մշակման և ներկայացման սկզբունքները, 2. սահմանելու հետազոտական խնդիրը, հիմնավորելու խնդրի արդիականությունը և կարևորությունը, բ. գործնական մասնագիտական կարողություններ ինքնուրույն և ստեղծագործաբար բացահայտելու, վերուծելու, ձևակերպելու և լուծելու ֆարմացիայի 3. ոլորտի բարդ խնդիրներ, 4. ընտրելու հետազոտության անհրաժեշտ մեթոդներ, հետազոտության խնդրից ելնելով, անհրաժեշտության դեպքում փոփոխելու և մշակելու նոր մեթոդներ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. կառավարելու ժամանակը՝ առավել արդյունավետորեն ավարտին հասցնելով կատարված աշխատանքը, պաշտպանելու սեփական եզրակացությունները, վարելու կառուցողական բանավեճեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին հնարավորություն տալ
· ֆարմացիա մասնագիտության շրջանակներում զարգացնել, համակարգել և ամրապնդել տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները, կիրառել դրանք գործնականում մասնագիտական խնդիրներ լուծելիս, զարգացնել ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու ունակությունները, հետազոտական խնդրին առնչվող քանակական ու որակական տվյալների խորը վերլուծություն կատարելու, ստացված տեղեկատվությունից համապատասխան եզրահանգումների գալու և հետազոտության արդյունքներ իհրապարակային ներկայացնելու կարողությունները: 4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մագիստրոսական թեզի գնահատումն իրականացվում է 20 միավորանոց սանդղակով՝ համաձայն սահմանված չափանիշների և դրանց համապատասխան չափորոշիչների:
Ուսանողի արդյունարար միավորը ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի անդամների նշանակած արդյունարար միավորների միջինն է։ Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովի գնահատման արդյունքները հրապարակվում են ամփոփումից անմիջապես հետո՝ ուսանողների ներկայությամբ։ Ուսանողը գնահատման արդյունքների հրապարակումից անմիջապես հետո՝ դրանց վերաբերյալ բողոքի առկայության դեպքում դիմում է ներկայացնում հանձնաժողովի նախագահին։ 5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||