ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 6-ը Ծաղկաձորում կազմակերպել էր «Մաթեմատիկա և կիրառություններ» շարքի 7-րդ՝ «Գաղտնագրություն, վիճակագրություն և մեքենայական ուսուցում» խորագրով ամառային դպրոցը:
Ամառային դպրոցի մասնակիցները հիմնականում բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն էին, մասնակցում էին նաև ասպիրանտներ, գիտաշխատողներ և ոլորտի մասնագետներ։
Դպրոցի նպատակն էր ստեղծել հարթակ, որտեղ արդիական ու կարևոր կիրառական երեք ոլորտների մասնագետներ կփոխանցեին իրենց գիտելիքները, իսկ մասնակիցներն առաջատար մասնագետներից դասախոսություններ լսելու, նոր կապեր հաստատելու, գիտելիքներ փոխանակելու և միմյանց հետ շփվելու հնարավորություն կունենան։ Դպրոցի մասնակիցների քանակը 57 էր 5 երկրներից։ Հրավիրյալ 9 դասախոսներ բանախոսեցին հետևյալ թեմաներով․
- Anna Harutyunyan (Google DeepMind, UK), Reinforcement learning: an anti-tutorial 
- Alex Iosevich (University of Rochester, USA), Fourier uncertainty and time series imputation 
- Gohar Kyureghyan (University of Rostock, Germany), Mathematics of symmetric cryptography 
- Gábor Lugosi (Pompeu Fabra University and Barcelona School of Economics, Spain), Introduction to Statistical Learning Theory 
- Charles Margossian (Flatiron Institute, USA), Bayesian Statistics: a practical introduction 
- Shant Navasardyan (Picsart and YSU, Armenia), Generative AI with Diffusion Models 
- Razvan Pascanu (Google DeepMind, UK, and MILA, Canada), Intro to Deep Learning and LLMs 
- Armen Vagharshakyan (Institute of Mathematics, Armenia), Analytic methods in learning theory 
- Michal Valko (Stealth startup and INRIA, France), World Discovery Models and Gamification of Large Language Models 
Ամառային դպրոցի գլխավոր հովանավորն էր «Ֆասթ Բանկ»-ը։ Հովանավորների ու գործընկերների շարքում էին ԵՊՀ-ն, «Հետազոտական մաթեմատիկա հիմնադրամ»-ը, ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն (այդ թվում՝ Ա․ Վաղարշակյանի 24RL-1A028 դրամաշնորհը), «ՏՈՐ» ՍՊԸ-ն, Հայաստանում «PMI Science» գիտահետազոտական կենտրոնը, «CodeSignal» ընկերությունը, անհատներ Արթուր Դադասյանն ու Ավետ Քոլյանը։
 
 
         
         
         
         
         
         
         
         
         
        









 
          