Զեկուցող՝
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի 243 լսարան
Երկուշաբթի, ապրիլ 20, 2026
15:00-16:00
Ս.թ. ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Մոլեկուլների օպտիմիզացիայի նոր մեթոդներ լեզվական մոդելների միջոցով» խորագրով սեմինար:
Համատեղ զեկույց կներկայացնեն ԵՊՀ մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոնի մեքենայական ուսուցման լաբորատորիայի խմբի ղեկավար Հրանտ Խաչատրյանը, կրտսեր գիտաշխատող Տաթևիկ Աբրահամյանը, ՄՈՒ հետազոտողներ Գոռ Սիմոնյանը, Տիգրան Ֆահրադյանը, Ֆիլիպ Գևորգյանը։