- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ֆիզիկայի ինստիտուտ
- Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոն
Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոն
Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոն
Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնը հիմնադրվել է 1965 թվականին, որն ի սկզբանե կոչվել է Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկայի, այնուհետ Կիսահաղորդչային ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն: Ամբիոնի առաջին վարիչը եղել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ Գ. Մ. Ավագյանցը: Տարբեր ժամանակահատվածներում ամբիոնը ղեկավարել են ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Զ. Կասամանյանը, ֆ.մ.գ.թ., դոցենտ Է. Մելիքյանը, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վ. Մ. Հարությունյանը և ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Կ. Մ. Ղամբարյանը: Այս պահին ամբիոնը ղեկավարում է տ.գ.դ., պրոֆեսոր Մ. Ս. Ալեքսանյանը:
Ամբիոնին կից գործում է նաև Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների գիտական կենտրոնը:
Ամբիոնի առաքելությունը
Նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնի առաքելությունն է ապահովել բարձրակարգ կրթություն և գիտահետազոտական միջավայր՝ նպատակ ունենալով պատրաստել մասնագետներ, որոնք տիրապետում են ժամանակակից նյութագիտության, նանոմասշտաբային վերլուծության և նորարարական տեխնոլոգիաների կիրառման հմտություններին։
Ամբիոնը միավորում է հիմնարար գիտելիքը և կիրառական հետազոտությունները՝ նպաստելով գիտատեխնիկական առաջընթացին և երկրի արդյունաբերական զարգացմանը։
Ամբիոնի առաքելությունն է նաև ձևավորել մասնագետների սերունդ, որոնք կարող են կիրառել տեղեկատվական, փորձարարական և հաշվարկային տեխնոլոգիաները նոր նյութերի մշակման, բնութագրման և կիրառման ոլորտներում։
Ամբիոնը նպաստում է գիտության և արդյունաբերության համագործակցությանը՝ ստեղծելով միջավայր, որտեղ ձևավորվում են նանոտեխնոլոգիական նորարարություններ և ինժեներական լուծումներ։
Հիմնական հետազոտական ուղղությունները`
- Նանոկառուցվածքային սենսորների պատրաստում և հետազոտում
- A3B5(III-V) տեսակի նյութերի աճեցում և հետազոտում
- Նոր սերընդի օպտիկական տարրերի և բարակ թաղանթների ստացում և հետազոտում
- 2 D նյութերի հատկությունների տեսական հետազոտում
- Նոր տեսակի նյութերի կանխագուշակում՝ հաշվարկային նյութագիտության մեթոդներով
- 2D and vdW նյութերի տեսական և փորձարարական հետազոտում
Ամբիոնն իրականացնում է «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիներ» (բակալավրիատական) և «Կիսահաղորդիչների ֆիզիկա և միկրոէլեկտրոնիկա» (մագիստրոսական) կրթական ծրագրերը: