- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ֆիզիկայի ինստիտուտ
- Ֆիզիկական պրոցեսների մոդելավորման և ազդանշանների մշակման ամբիոն
Ֆիզիկական պրոցեսների մոդելավորման և ազդանշանների մշակման ամբիոն
Ֆիզիկական պրոցեսների մոդելավորման և ազդանշանների մշակման ամբիոնը գործում է Ֆիզիկայի ինստիտուտում 2025 թվականից: Վերջին տասնամյակներում ֆիզիկական հետազոտությունների շրջանակը կտրուկ փոխվել է․ միայն տեսական մոդելներն այլևս բավարար չեն։ Այսօր հաշվողական մոդելավորումը և ազդանշանների մշակումը անբաժանելի գործիքներ են, այլ ոչ թե լրացուցիչ պարագաներ՝ ֆիզիկայի և ճարտարագիտության ոլորտում։ Միևնույն ժամանակ այսօր դժվար է պատկերացնել փորձարարական այնպիսի արդյունք, որն անմիջական չափումով է ստացվում, և չեն կիրառվել տվյալների մշակման տարատեսակ ալգորիթմներ և մեթոդներ։ Սա է պատճառը, որ 2025 թվականին ստեղծվել է Ֆիզիկական պրոցեսների մոդելավորման և ազդանշանների մշակման ամբիոնը։
Ֆիզիկական պրոցեսների մոդելավորման և ազդանշանների մշակման ամբիոնը պատրաստում է մասնագետներ, որոնք կարող են աշխատել տարատեսակ ֆիզիկական և տեխնոլոգիական պրոցենսերի մոդելավորման, տեղեկատվության մշակման և հաղորդման, տեխնոլոգիաների նախագծման, մոդելավորման և ավտոմատացման, շահագործման, տեղեկատվության անվտանգության ոլորտներին առնչվող ձեռնարկություններում` «ՅՈՒՔՈՄ» («Ucom»), «Տելեկոմ Արմենիա» («Team Telecom»), «ՎիվաՍել-ՄՏՍ» («Vivacell MTS»), «ՆԵՅՇՆԼ ԻՆՍԹՐՈՒՄԵՆԹՍ» («National Instruments»), ՀՀ ՏՏ ոլորտի այլ ձեռնարկություններում և այդ ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերում: ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, կապի, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտներում: Հարկ է նշել, որ ազդանշանների համակարգչային մշակման եղանակները և դրանց արագագործությունը վճռական նշանակություն ունեն ամենատարբեր բնագավառներում` ռազմական խնդիրներից սկսած մինչև արտադրական և գիտական սարքերի ավտոմատացում, իսկ այդ հմտություններով մասնագենտները աշխատաշուկայում խիստ պահանջված են:
Ամբիոնն իրականացնում է նաև ֆիզիկայի ինստիտուտի «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» կրթական ծրագրի շրջանակում հիմնարար թեմատիկ ուղղությունների պահանջներին համապատասխան բարձրագույն մաթեմատիկայի բազային բաժինների դասավանդման աշխատանքները:
Ամբիոնի առաքելությունը
Պատրաստել ֆիզիկական մոդելավորման և ազդանշանների մշակման բնագավառի բարձրակարգ մասնագետներ, որոնք, ունենալով խոր և հիմնարար տեսական գիտելիքներ, կարողանում են դրանք հմտորեն կիրառել գործնականում:
Իրականացնել հետազոտություններ տարատեսակ ֆիզիկական պրոցեսների մոդելավորման, տվյալների և ազդանշանների մշակման ոլորտի առջև ծառացած խնդիրների շուրջ:
Ամբիոնում կատարվող գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են`
Ենթաալիքային չափերում էլեկտրամագնիսական ալիքների կառավրման հնարավորության հետազոտում տարատեսակ համակարգերի կիրառմամբ հաճախությունների լայն տիրույթում՝ ռադիոալիքներից մինչև օպտիկա։ Էլեկտրականապես փոքր չափերի անտենաների մշակում, մետանյութերի և մետամակերևույթների հիման վրա հաճախությունների լայն տիրույթում էլեկտրամագնիսական ալիքների կլանող, փուլային արձագանքը, կառավարվող համակարգերի հետազոտում և մշակում։ Օպտիկական և տերահերցային տիրույթի միկրոչափական ռեզոնատորների հետազոտում։
Ամբիոնը բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա եռաստիճան կրթական համակարգի շրջանակում պետպատվերով և վճարովի հիմունքներով ապահովում է բարձրագույն կրթություն հետևյալ մասնագիտություններով.
Բակալավրի որակավորում`
«Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ»
Մագիստրոսի որակավորում`
«Հեռահաղորդակցություն»
Կոնտակտներ
Ամբիոնի վարիչ՝ տ․գ․թ․, դոցենտ Հովհաննես Հարոյան
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ (դոցենտ)
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով