Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Ֆիզիկայի ինստիտուտ
  4. Ընթացիկ տեղեկատվություն
  5. Գիտական հրապարակումները՝ հետազոտողի արդյունավետ աշխատանքի վկայություն
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Ինստիտուտի մասին
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
  • Սեմինարներ

Գիտական հրապարակումները՝ հետազոտողի արդյունավետ աշխատանքի վկայություն

Ապրիլ 10, 2024

Գերկարճ իմպուլսների կիրառություններն այսօր արդեն չեն սահմանափակվում ֆեմտոկենսաբանությամբ, ֆեմտոքիմիայով կամ ֆոտոնիկայով։ Դրանք ընդգրկում են ժամանակակից գիտության և տեխնիկայի բազմաթիվ ոլորտներ՝ նյութագիտություն, բժշկություն, հաղորդակցություն, արտադրություն։ Գերկարճ ալիքների ուսումնասիրությունը ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի ամբիոնի դոցենտ Աղավնի Կուտուզյանի հետազոտության առանցքում է:

Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիայի գիտական ղեկավար, դոցենտ Աղավնի Կուտուզյանը համահեղինակ է մոտ 30 գիտական հոդվածի: Կատարած հետազոտությունների մանրամասների, արդյունքների և բարձր վարկանիշ ունեցող պարբերականներում հոդվածների տպագրության մասին պատմում է Ա. Կուտուզյանը: 

Գերկարճ իմպուլսների բնութագրերի կառավարումը՝ ժամանակակից գերարագ օպտիկայի կարևոր խնդիր

Ներկայում գիտական և տեխնոլոգիական առաջընթացը դեռևս հնարավորություն չի տալիս ունենալու սարքավորում, որի արագագործությունը կբավարարի սուբպիկովայրկյանային և ֆեմտովայրկյանային ժամանակային սանդղակում գրանցումներ կատարելու պահանջը։ Թեպետ մեր լաբորատորիայի գիտական խումբն առաջարկել և մշակել է գրանցման մեթոդ, որն ունի գերարագ օսցիլոգրաֆի ստեղծման հեռանկար, այնուամենայնիվ այժմ այդ ուղղությամբ աշխատանքները դադարեցված են։ Այսօր ակտիվ հետազոտություններ են կատարվում՝ ուղղված մեկ այլ մեթոդի մշակմանը, որն առանձնանում է հեշտ իրագործելիությամբ։ Խոսքը գերկարճ իմպուլսների սպեկտրալ փուլի չափման տեխնիկայի մասին է՝ հիմնված Ֆուրիեի փոխակերպման տեսության վրա։ Այս ուղղությամբ կատարած հետազոտությունների արդյունքներն արդեն իրենց հավաստիությամբ և որակով մեզ հնարավորություն են տալիս տպագրության ուղարկելու առաջին քառորդում ընդգրկված ժողովածու։

Հետազոտության արդյունքը՝ բարձր վարկանիշ ունեցող ամսագրում

Մեր հետազոտությունը վերաբերում է լայնաշերտ սիմիլարիտոնների գեներացմանը և դրանց պոտենցիալ կիրառությունների ուսումնասիրությանը: Նորությունն այն է, որ օպտիկական մանրաթելում ձևավորված սիմիլարիտոնը իր սպեկտրալ փուլային հատկություններով կիրառելի է սպեկտրալ ինտեֆերաչափություն և իմպուլսի բնութագրում կատարելու համար։ Այս արդյունքն առանձնանում է նախ իր ճշգրտությամբ և, իհարկե, նաև պարզությամբ, համարվում է ուղիղ մեթոդ և զերծ է իտեռացիոն հաշվարկներից։ Նշեմ, որ ամբողջ հետազոտությունը կատարվել է համալսարանում՝ Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիայում: Հետազոտություն կատարելիս, ինչպես նաև հոդվածում արդյունքների մասին տեղեկություններն ամփոփելիս մանրակրկիտ վերլուծություն է կատարվել, տարբեր տեսքի իմպուլսներ են ձևավորվել, վերականգնվել և բնութագրվել: 

«Սիմիլարիտոնի հենքով ինքնանեցուկ սպեկտրալ ինտերֆերաչափություն գերկարճ իմպուլսի ամբողջական բնութագրման համար» («Self-referencing similariton-based spectral interferometry for ultrashort pulse complete characterization») խորագրով համահեղինակությամբ տպագրված հոդվածը հրապարակվել է այս տարի «Optics Communications» Q2 վարկանիշ ունեցող ամսագրում: Նույն վարկանիշն ունեցող «Photonics» ամսագրում հրապարակվել է «Առանց չիրպի իմպուլսների սպեկտրի ինքնասեղմումը անոմալ դիսպերսիայով օպտիկական մանրաթելերում» («Spectral Self-Compression of Chirp-Free Pulses in Anomalously Dispersive Optical Fibers») հոդվածը, որում ներկայացված է լազերային ազդանշանների ձևավորման և բնութագրերի կառավարմանն ուղղված խնդրի հետազոտությունը: Այստեղ մենք հանգեցինք մի նոր եզրակացության,  այն է՝ իմպուլսի տարածումը օպտիկական լուսատարում կարող է հանգեցնել նրա սպեկտրի կառավարմանը, մասնավորապես՝ ստանալու սպեկտրի սեղմում 2 կարգով։  Նորությունն այն է, որ իմպուլսի բնութագրերի և մանրաթելի  պարամետրերի համապատասխան ընտրությունը կարող են հանգեցնել տարածման նոր ռեժիմի, որում իմպուլսը չի նմանվում սոլիտոնային տեսքի, այլ պահպանվում է գործընթացի պարբերականությունը։ Կարևոր է այն հանգամանքը, որ հոդվածի համահեղինակների շարքում օտարերկրյա հետազոտողներ չկան։ Սա վկայում է այն մասին, որ և՛ առաջադրված խնդիրներն են արդիական, և՛ հետազոտական մեթոդներն ու սարքավորումները, որոնք կարևոր են հավաստի գիտական արդյունքներ գրանցելու համար։

Գիտնականների աշխատանքների մասին «խոսում են» տպագրությունները:

Լաբորատորիաների՝ նոր սարքավորումներով պարբերական վերազինումն ու արդիականացումը  նպաստում են առավել արդյունավետ և որակյալ գիտական աշխատանք կատարելուն: Իսկ հետազոտության արդյունքների մասին հեղինակավոր պարբերականներում տպագրություններն էլ գիտնականների կատարած աշխատանքների վառ վկայություններն են, որոնք նպատակ ունեն գործակցային նոր կապեր ստեղծելու, միջազգային գիտաժողովների մասնակցելու և ԵՊՀ վարկանիշը բարձրացնելու:

Գիտնականի աշխատանքը նման է արվեստագետի աշխատանքին․ ստեղծագործական է և չի կարող լինել ձանձրալի:

Գիտությունը ստեղծում է շփում և համագործակցություն գիտական տարբեր խմբերի միջև։ Ցավոք, ձևավորված կարծրատիպ կա, որ գիտնականը ինքնամփոփ, մեկուսացած, միայն իր մտքերով ապրող կերպար է։ Սակայն բազմաքանակ գիտաժողովները՝ ուղղված նոր գաղափարների ներկայացմանը, քննարկմանը և նոր կապերի հաստատմանը, ցույց են տալիս, որ ընդհակառակը՝ գիտությունը «պահանջում է» լինել տեղեկացված, հաղորդակցվող և այլն: Այս մասին պարբերաբար ասում եմ նաև իմ ուսանողներին: Այս տեսանկյունից դասախոսական աշխատանքն այսօր ինձ համար առիթ է շփվելու ուսանողների հետ, նրանց մեջ հետազոտողներ տեսնելու, բացահայտելու և գիտական ոլորտ բերելու համար։ 

Գրեթե երեք տասնամյակ է, ինչ Ա. Կուտուզյանը ԵՊՀ-ում է և երրորդ կուրսից սկսած՝ ներգրավված է գիտահետազոտական աշխատանքներում: Այժմ նա ցանկություն ունի կյանքի կոչելու հեռավար լաբորատորիայի հիմնադրման իր ծրագիրը։ Լաբորատորիան պետք է զբաղվի առաջադեմ ոչ գծային պատկերագրմամբ ֆեմտովայրկյանային իմպուլսների կիրառմամբ՝ բժշկության և կենսաբանության մեջ հյուսվածքների բջիջների հետազոտության նպատակով։ 

Սոնա Շահվերդյան

  • Գլխավոր էջ
  • Ինստիտուտի մասին
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
  • Սեմինարներ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am