Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Ֆիզիկայի ինստիտուտ
  4. Ընթացիկ տեղեկատվություն
  5. Կյանքից հեռացավ գիտության երախտավոր Գեորգի Սամվելի Պողոսյանը
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Ինստիտուտի մասին
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
  • Սեմինարներ

Կյանքից հեռացավ գիտության երախտավոր Գեորգի Սամվելի Պողոսյանը

Օգոստոս 9, 2024

Երկրային կյանքին հրաժեշտ տվեց գիտության երախտավոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, ԵՊՀ Ա. Սիսակյանի անվան հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Գեորգի Սամվելի Պողոսյանը։ 

1975 թվականին ավարտելով Երևանի պետական համալսարանը՝ նա իր ամբողջ գիտական և կազմակերպչական գործունեությունը ծավալել է ի նպաստ ԵՊՀ-ի։ Նա համահեղինակ է մոտ 200 գիտական աշխատությունների, որոնք տպագրվել են բարձր վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում։ Սուպերինտեգրվող համակարգերի ուսումնասիրությանը նվիրված նրա գիտական աշխատանքները հայտնի են տեսական մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառի աշխարհի գիտնականների շրջանում: Նրա համահեղինակությամբ լույս տեսած «Квантовые системы со скрытой симметрией» (Издательство ФИЗМАТЛИТ, г. Москва, 2006 г.) գիրքը՝ տպագրված ռուսերենով, դարձել է այդ բնագավառի մասնագետների «սեղանի գիրք»։ Ի դեպ՝ արդեն պատրաստ է գրքի նաև անգլերեն տարբերակը:

1991-2001 թթ. Գ.Ս. Պողոսյանը ԵՊՀ-ի կողմից գործուղվել է Միջուկային հետազոտությունների միջազգային կենտրոն, որտեղ աշխատել է Տեսական ֆիզիկայի լաբորատորիայում որպես առաջատար գիտաշխատող։ 2001-2003 թթ. նա Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի (ք. Կուերնավակա) առաջատար գիտաշխատող էր, իսկ 2004-2019 թթ. Գ.Ս. Պողոսյանը Գվադալախարայի (Մեքսիկա) համալսարանի հետազոտող պրոֆեսոր էր (Professor-Investigador Titular "C")։

2006-2007 թթ. Գ.Ս. Պողոսյանը ղեկավարել է ԵՊՀ գիտական վարչությունը (Գիտական քաղաքականության վարչություն):

Անալիտիկ մտածելակերպով օժտված Գեորգի Սամվելի Պողոսյանն ուներ նաև կազմակերպչական մեծ ջիղ։ Դեռևս 1988 թ. նրա նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ԵՊՀ-ում բացվեց «Բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիան», որը կապեր էր հաստատել ԽՍՀՄ հայտնի գիտական կենտրոնների հետ։ Լաբորատորիան մասնակցում էր նաև երկրում կառուցվող նոր գերհզոր արագացուցչի աշխատանքներին և կատարում էր մի շարք գիտական պատվերներ։ Լաբորատորիան լուծարվեց 1991 թվականին ԽՍՀՄ  փլուզման հետևանքով։ 

Գ.Ս. Պողոսյանի անխոնջ բնավորությունը նրան դրդում էր նոր լուծումների փնտրտուքի՝ ի բարօրություն երկրի և համալսարանի։ 1993 թվականից նրա նախաձեռնությամբ կազմակերպվում էր «Սիմետրիայի մեթոդները ֆիզիկայում» միջազգային գիտաժողովը, որն անցկացվում էր Հայաստանում և ՌԴ-ում բազմաթիվ արտերկրյա գիտնականների մասնակցությամբ (մասնակիցների թիվը 50-100)։ Գիտաժողովների նպատակն էր հայ գիտնականների համար ստեղծել հարթակ՝ շփվելու արտերկրյա գործընկերների հետ և տպագրվելու առաջատար պարբերականներում։ 

1999 թվականին ակադեմիկոս Ալեքսեյ Նորայրի Սիսակյանի հետ հիմնադրել և մինչև կյանքի վերջը ղեկավարել է ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնը, որի առաքելությունն էր կապեր հաստատել միջազգային գիտական կենտրոնների հետ (օրինակ՝ Միջուկային հետազոտությունների միջազգային կենտրոն, ք. Դուբնա, ՌԴ) և միաժամանակ միավորել այն հայազգի գիտնականներին, որոնք 90-ականներին հեռացել էին Հայաստանից սոցիալական ծանր կացության պատճառով։ Այդ գաղափարի շնորհիվ հնարավոր եղավ կազմակերպել մի շարք գիտնականների վերադարձը հայրենիք։

2003 թ. Գ.Ս. Պողոսյանը Ծաղկաձորում կազմակերպեց Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (CERN-JINR) միջազգային դպրոցը Եվրոպայի տարբեր երկրներից և Ռուսաստանից ժամանած մոտ 100 մասնակիցներով։ Հայաստանի երիտասարդ գիտնականների համար դա մեծ հնարավորություն էր անվճար մասնակցելու այդ բնագավառում աշխարհի առաջատար մասնագետների դասախոսություններին, ինչպես նաև նոր կապեր հաստատելու:

Գ.Ս. Պողոսյանը 1998-2014 թթ. «Quantum Theory and Symetry», իսկ 2000-2018 թթ. «Group Theoretical Methods in Physics» միջազգային գիտաժողովի գիտխորհրդի անդամ էր, որը հնարավորություն տվեց այդ հեղինակավոր գիտաժողովները կազմակերպելու Հայաստանում բազմաթիվ աշխարհահռչակ հայտնի գիտնականների մասնակցությամբ։ 2024 թ. հուլիսի 15-19 Աֆրիկայի Բենինի Կոտոնու քաղաքում անցկացված «GROUP 33/35» միջազգային գիտաժողովի մեկնարկին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գ.Ս. Պողոսյանի հիշատակը, և ներկայացվեց նրա գիտական կյանքի մասին հաղորդագրություն:

Գ.Ս. Պողոսյանը նախապատրաստվում էր Երևանում 2024 թվականի սեպտեմբերի 8-13-ը կայանալիք «SYMPHYS», ինչպես նաև 2025 թվականի «QTS13» միջազգային գիտաժողովներին:

Գեորգի Սամվելի Պողոսյանը կրթել է նաև բազմաթիվ երիտասարդ կադրեր տարբեր երկրներում: Նա մինչև կյանքի վերջին օրերը շարունակում էր իր գիտական աշխատանքը Գվադալախարայի երիտասարդ գործընկերոջ՝ Ալեքսանդր Յախնոյի հետ։ 

Նրա հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ: 

  • Գլխավոր էջ
  • Ինստիտուտի մասին
  • Աշխատակիցներ
  • Նորություններ
  • Սեմինարներ

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am