ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Ֆիզիկայի ինստիտուտի միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի ֆ.մ.գ.դ., ասիստենտ Էմիլյա Կարապետյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ պարգևատրել է ԵՊՀ արծաթե մեդալով:
Երևանի պետական համալսարանում ծավալած գիտական և մանկավարժական երկարամյա արդյունավետ գործունեության, ինչպես նաև համալսարանի գիտակրթական միջավայրի զարգացման գործում ունեցած ներդրման համար Էմիլյա Կարապետյանին ծննդյան առթիվ շնորհվել է ԵՊՀ արծաթե մեդալ:
Ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Խաչատուր Ներկարարյանը, մեդալի հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում ներկայացնելով Էմիլյա Կարապետյանի երկարամյա նվիրյալ գործունեությունը, ընդգծել է նրա մասնագիտական բարձր պատասխանատվությունը, գիտական հետևողականությունը և համալսարանական սերունդների կրթության գործում ունեցած կարևոր դերակատարումը։ Ըստ դեկանի՝ Է. Կարապետյանն ակադեմիական միջավայրի կայունությունը և զարգացումը ապահովող կադրերից է:
Միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի ֆ.մ.գ.դ., ասիստենտ Է. Կարապետյանը տարիներ շարունակ հաջողությամբ ղեկավարել է Աստղաֆիզիկական հետազոտությունների լաբորատորիան: