Ռադիոֆիզիկա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգի» պահանջների։
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ռադիոֆիզիկայի բնագավառում արդի գիտության նվաճումները յուրացրած որակյալ կադրեր՝ ունակ ըմբռնելու դրանց զարգացման հեռանկարները, տալ իմացություն միկրոալիքային և ՏՀց տիրույթում ֆիզիկական խնդիրների համակարգչային մոդելավորման և նախագծման սկզբունքների և դրանց առանձնահատկությունների վերաբերյալ։
Առավելությունները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի.
տարբերակելու և համակարգելու ԳԲՀ տիրույթի հիմնական հաճախային տիրույթները, ստանդարտները և դրանց նշանակությունը,
ձևակերպելու ենթամիլիմետրային, տերահերցային և օպտիկական տիրույթներում էլեկտրամագնիսական ալիքների գեներացման, տարածման և դետեկտման առանձնահատկությունները, հիմնախնդիրները,
բացատրելու տարբեր նյութերի կողմից ռադիոալիքների կլանման և ճառագայթման մեխանիզմները և առանձնահատկությունները, ռադիոտիրույթի աղբյուրների (գեներատորներ, ճառագայթիչ անտենաներ, ռեզոնատորներ և այլն) և ընդունիչների (դիոդներ, ընդունիչ անտենաներ, ալիքատարներ և այլն) գործողության սկզբունքները, տարբեր ալիքի երկարության մազերների և ֆոտոընդունիչների աշխատանքի սկզբունքը և առանձնահատկությունները,
ներկայացնելու կապի ժամանակակից համակարգերում օգտագործվող և նախատեսվող պրոտոկոլները և ալգորիթմները,
դասակարգելու ինֆորմացիայի մշակման և հաղորդման տեսական հիմունքները, կոդավորման և մոդուլման եղանակները,
աշխատելու ռադիոհաճախային տիրույթում հեռազննումն ու հեռակառավարումն իրականացնող սարքերի հետ՝ գիտենալով դրանց գործողության սկզբունքները,
կիրառելու գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում էլեկտրամագնիսական ալիքների տերահերցային տիրույթում գործող սարքերը՝ գիտանալով դրանց աշխատանքն ապահովող ֆիզիկական սկզբունքները,
աշխատելու գիտության, արտադրության, անվտանգության ու ռազմական ոլորտներում կիրառվող ժամանակակից ռադիոֆիզիկական սարքերի հետ,
գործարկելու ռադիոֆիզիկական խնդիրների համակարգչային նմանակման ժամանակակից համակարգչային ծրագրերը,
կիրառելու համակարգչային մոդելավորման և նմանակման ծրագրային փաթեթները ԳԲՀ տիրույթի սարքերի արդիական հանգույցների (ալիքատարներ, ռեզոնատորներ, ֆիլտրեր և այլն) նախագծման և պահանջվող պարամետրերի ապահովման հարցերում,
իրականացնելու նախագծային սարքերում փոխհամաձայնության և համատեղելիության գնահատում,
օգտագործելու էլեկտրամագնիսական ալիքների տարածման առանձնահատկությունները ռադիո տիրույթում, բարելավելու ռադիոընդունիչների, ճառագայթիչների հիմնական պարամետրերը հեռազննման և հեռակառավարման համակարգերի առանձին հանգույցներում,
օգտվելով ինֆորմացիայի ժամանակակից աղբյուրներից (տպագիր և առցանց գրականություն)՝ դասակարգելու և վերլուծելու տեղեկատվություն՝ գործնական խնդիրներ ձևակերպելու և գործնական լուծումներ առաջարկելու համար,
վերլուծելու և ներկայացնելու գիտական հետազոտությունների արդյունքները, պատրաստելու զեկուցումներ և վարելու գիտական սեմինարներ,
հաջողությամբ ինտեգրվելու և աշխատելու գիտահետազոտական խմբերում, ինչպես նաև ղեկավարելու գիտաարտադրական միավորումները,
ուղղորդվելու մասնագիտական էթիկայի կանոններով:
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները հնարավորություն ունեն կրթությունը շարունակելու ինչպես ինստիտուտի ասպիրանտուրայում, այնպես էլ այլ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ասպիրանտուրաներում։
Հնարավոր աշխատավայրերն են ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, ֆիզիկական հետազոտությունների, Երևանի ֆիզիկայի ինստիտուտները, «Նեյշնլ Ինսթրումենթս» ՓԲԸ-ի հայկական մասնաճյուղը, «ՅԵԱ ինջինիրինգ» ՓԲԸ և այլն։