Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Կրթական ծրագին մասնակցելով՝ ուսանողները, բացի Ֆիզիկայի հիմունքները ներկայացնող ավանդական դասընթացներից, հանգամանալի գիտելիքներ են ստանում էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթման աղբյուրների, դրանց տարածման առանձնահատկությունների և գրանցող սարքերի վերաբերյալ: «Ռադիոֆիզիկոսի» որակավորում ստացած մասնագետները հնարավորություն ունեն աշխատելու ամենատարբեր բնագավառներում` սկսած գիտակրթական հաստատություններում գիտական հետազոտություններից մինչև ճարտարագիտական բնույթի և ՏՏ ոլորտային ընկերություններում:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է՝ ըստ ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրի) կարգի։
Դիմորդն ընդունելության քննություններ է հանձնում «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել ռադիոֆիզիկայի բնագավառի որակյալ մասնագետներ:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու Երևանի պետական համալսարանում, ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, Ֆիզիկական հետազոտությունների, Երևանի ֆիզիկայի ինստիտուտներում, ՀՀ ՏՏ և կապի ոլորտի, սարքերի նախագծման ձեռնարկություններում, ինչպես նաև ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների գրեթե բոլոր մասնաճյուղերում («Սինոփսիս Արմենիա», «Նեյշնլ Ինսթրումենթս» և այլն):