ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ, 113 լսարան
Հինգշաբթի, սեպտեմբեր 24, 2026
Ս․թ․ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։30-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 113 լսարանում տեղի կունենա ինստիտուտի հերթական սեմինարը։
Նովա Գորիցայի համալսարանի (Սլովենիա) նյութերի հետազոտությունների լաբորատորիայի հետազոտող, պրոֆեսոր Արտեմ Բադասյանը սեմինարի շրջանակում հանդես կգա «Ադսորբցիայի տեսությունների ակնարկ BET-ի (Brunauer–Emmett–Teller method) և ցածր ճնշման CO₂-ի ադսորբցիայի տվյալների մեկնաբանության համար» թեմայով զեկուցմամբ։
Սեմինարի ընթացքում կներկայացվեն ադսորբցիայի տեսությունների վերաբերյալ հիմնական մոտեցումները, ինչպես նաև BET մեթոդի և ցածր ճնշման CO₂-ի ադսորբցիայի տվյալների մեկնաբանության հետ կապված հարցեր։