Զեկուցող՝
ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճ
Չորեքշաբթի, մարտ 18, 2026
Ս.թ. մարտի 18-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում նյութագիտության և նանոտեխնոլոգիաների ամբիոնի նախաձեռնությամբ տեղի կունենա ««Մոնտե Կառլո» մեթոդներ․ պատահականությունից դեպի ճշգրիտ գիտություն» խորագրով բաց դաս:
Մասնակցելով դասընթացին՝ դուք հնարավորություն կունենաք.
- ծանոթանալու «Մոնտե Կառլո» մեթոդների հիմնական գաղափարներին և կիրառություններին,
- հասկանալու, թե ինչպես են պատահական գործընթացներն օգտագործվում գիտական բարդ խնդիրների լուծման համար,
- տեսնելու այս մեթոդների կիրառությունը ֆիզիկայում, նյութագիտությունում և նանոտեխնոլոգիաներում,
- հարցեր ուղղելու մասնագետին և մասնակցելու քննարկմանը։
Զեկուցող՝ ֆ․մ․գ․թ․ Տիգրան Զալինյան։