Ս.թ. մարտի 25-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի կոնֆերենց դահլիճում տեղի կունենա «Սպեկտրոսկոպիա 2.0․ նոր արդյունքներ, առանց հայելիների լազերանման ճառագայթում և հնարավորություններ ուսանողների համար» խորագրով գիտական սեմինար:
Այս զեկուցումը ներկայացնում է «Սպեկտրոսկոպիա 2.0» գաղափարի շրջանակում երկու ֆեմտովայրկյանային լազերներով կատարվող սպեկտրոսկոպիա՝ տվյալների զուգահեռ հավաքման մեթոդով, որի վերջին արդյունքները հիմք են դարձել հազվագյուտ հողային սամարիումի ատոմում երկարակյաց մակարդակի բացահայտման համար։ Կքննարկվեն մակարդակի բացահայտման փորձերն ու դրանց կիրառությունները օպտիկական ժամացույցներում, իզոտոպային շեղման չափումներում և զույգության խախտման փորձերում։ Կներկայացվեն նաև նատրիումի ատոմներում հայելիներ չպահանջող լազերանման ճառագայթների գեներացիան, դրանց վերլուծությունը և հնարավոր կիրառումները լազերային ուղեցույց աստղ (LGS) համակարգերում՝ մագնիսական դաշտերի չափման և/կամ աստղադիտակների լուծողականության բարձրացման նպատակով։ Կխոսվի նաև ուսանողների ներգրավման հնարավորությունների մասին ինչպես այս աշխատանքներում, այնպես էլ Բուդկեր խմբի մյուս նախագծերում։
Զեկուցող՝ Ռազմիկ Ադամյան, ասպիրանտ (Գրեմանիա):