Ս.թ. հունիսի 17-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի 113 լսարանում տեղի կունենա «Նանոֆոտոնիկան ծայրահեղ պայմաններում. ատոմային հաստության օպտիկայից մինչև տիեզերական հետազոտություններ» («Nanophotonics at Extremes: From Atomically Thin Optics to Space Exploration») խորագրով գիտական սեմինար:
Նանոֆոտոնիկան ժամանակակից ֆիզիկայի և ինժեներական գիտությունների արագ զարգացող ուղղություններից է, որն ուսումնասիրում է լույսի և նանոմաշտաբային նյութերի փոխազդեցությունը։ Այս ոլորտի զարգացումները կարևոր դեր ունեն նոր սերնդի օպտիկական սարքերի, գերզգայուն սենսորների, էներգետիկ համակարգերի և տիեզերական տեխնոլոգիաների ստեղծման գործում։ Սեմինարի ընթացքում կներկայացվեն նանոֆոտոնիկայի արդի ձեռքբերումները՝ սկսած ատոմային հաստությամբ օպտիկական կառուցվածքներից մինչև դրանց կիրառությունները տիեզերքի ուսումնասիրման ոլորտում։
Զեկուցող՝ Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես, UCLA) ասիստենտ, պրոֆեսոր Արթուր Դավոյան