ԵՊՀ-ում անցկացվել է ՀՀ ուսանողական մարզական 27-րդ խաղերի «3x3» բասկետբոլի առաջնությունը։ Մրցապայքարում ԵՊՀ տղաների թիմը զբաղեցրել է պատվավոր 3-րդ հորիզոնականը։
Առաջնությանը մասնակցել են աղջիկների և տղաների ԵՊՀ թիմերը: Թեժ մրցապայքարի արդյունքում տղաների թիմը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ 1-ին տեղն է զբաղեցրել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը, իսկ 2-րդ տեղը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի թիմը
ԵՊՀ տղաների թիմի մարզիչն էր Ֆիզիկական դաստիարակության և սպորտի կենտրոնի դասախոս, պրոֆեսոր Վլադիմիր Զաքոյանը: Իսկ աղջիկների թիմի մարզիչն էր նույն կենտրոնի դասախոս Լուսինե Մելքոնյանը:
Նմանատիպ մրցաշարերին ուսանողների մասնակցությունը կարևոր դերակատարում ունի համալսարանի մարզական կյանքի զարգացման գործում։