ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ԼԵԶՎԱՄՇԱԿՈՒՅԹ
- Ուսուցման ձևը՝ առկա
- Ուսման վարձը՝ 750.000 ՀՀ դրամ
- Տևողությունը՝ 1,5 տարի
- Շնորհվող որակավորումը՝ Բանասիրության մագիստրոս
«Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» մագիստրոսական ծրագրի նպատակն է պատրաստել մարքեթինգային հաղորդակցության ոլորտի մասնագետներ, որոնք կունենան տեսական և գործնական գիտելիքներ միջմշակութային գործարար հաղորդակցության հիմնախնդիրները հասկանալու և վերլուծելու համար, ինչպես նաև կկարողանան կիրառել անգլերեն գրավոր և բանավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները գովազդային բնույթի տեղեկատվություն կազմելիս։
Ծրագրի շրջանավարտները կկարողանան արդյունավետ կիրառել իրենց գիտելիքը համապատասխան հաղորդակցական իրադրություններում՝ բանակցային գործընթացներում, գործարար նամակագրություններում, գովազդային դիսկուրսում, ապրանքանիշների բրենդինգի պրեզենտացիայի համար և այլն:
Մագիստրոսական ծրագրի շրջանակում նախատեսված է մասնագիտական պրակտիկա ՏՏ կազմակերպություններում, բանկերում և ԶԼՄ գովազդի բաժիններում:
«Միջազգային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու հետևյալ ձեռնարկություններում և կազմակերպություններում.
- նախարարությունների միջազգային բաժիններ,
- բանկեր,
- միջպետական համատեղ ձեռնարկություններ և միջազգային կազմակերպություններ,
- գովազդային և PR ոլորտում գործող պետական և մասնավոր ձեռնարկություններ և գործակալություններ,
- դեսպանատներ,
- PR և մարդկային ռեսուրսների կառավարման բաժիններ,
- ԶԼՄ գովազդի բաժիններ,
- համացանցային մարքեթինգի և գովազդի բաժիններ:
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու որպես՝
- գովազդային/մարքեթինգային հաղորդակցության գործակալություններ`որպես հաղորդակցության մասնագետ,
- հաղորդակցության կառավարման ոլորտի մենեջեր,
- գովազդային հաղորդակցության բաժնի մասնագետ,
- նախագծի ղեկավար,
- բովանդակության պատասխանատու,
- վիզուալ հաղորդակցման և բրենդինգի մասնագետ,
- PR և մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ:
Հարցաշար
1. Defining culture and cross-cultural communication.
2. The interrelation between language and culture.
3. Intercultural communication: forms of non-verbal communication and verbal communication procedures.
4. G. Hofstede’s theory of cultural dimensions.
5. Cultural models according to Ed. Hall.
6. Cultural aspects of British and American national identities: values, attitudes, stereotypes and symbols.
7. The role of English in the globalizing world.
8. The phenomenon of politeness in cross-cultural communication.
9. Peculiarities of cross-cultural communication practices between English and Armenian cultures.
Գրականության ցանկ
1. Harutyunyan, N. Cross-Cultural and Intercultural Communication. A Reader. Yerevan, 2015.
2. Samovar, L. A., Porter, R.E & McDaniel, E.R. Intercultural Communication. A Reader. Boston, Wadsworth, 2012.
3. Samovar, L. A., Porter, R.E & McDaniel, E.R. Communication between Cultures. Boston, Wadsworth, 2009.
4. Yule, G. Pragmatics. OUP, 2011.
Հետադարձ կապ
Էլհասցե՝ lcc.ysu@gmail.com