Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը տեղեկացնում է, որ հասանելի է «Journal of Iranian Linguistics» (JIL) պարբերականի 3-րդ հատորի 1-ին համարը:
Այս համարում ընդգրկվել են իրանական լեզվաբանության արդիական թեմաներին առնչվող հինգ բարձրորակ գիտական հոդվածներ, որոնք հեղինակել են ոլորտի միջազգային առաջատար մասնագետներն ու իրանագիտական տարբեր կենտրոնների հետազոտողները: Հոդվածներն ընդգրկում են իրանական լեզուների և լեզվաբանության զանազան ասպեկտներ՝ ներկայացնելով հետազոտական նորագույն արդյունքներ:
Ամսագրի գիտական բարձր մակարդակի և միջազգային ճանաչման մասին է վկայում այն, որ պարբերականն արդեն իսկ ինդեքսավորվում է հեղինակավոր «Brill» հրատարակչության «Linguistic Bibliography» շտեմարանում:
Գլխավոր խմբագիր՝ բ.գ.թ., պրոֆեսոր Վարդան Ոսկանյան
Խմբագիրներ՝ բ․գ․թ․, դոցենտ Արտյոմ Տոնոյան, բ․գ․թ․, դոցենտ Հակոբ Ավչյան
Հոդվածների ամբողջական տարբերակներին հնարավոր է ծանոթանալ պարբերականի պաշտոնական կայքում հետևյալ հղումով: