ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել է ճանաչողական այց Կապույտ մզկիթ (Երևան):
Այցի նպատակն էր ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնել տարածաշրջանային ճարտարապետության, իսլամական մշակույթի և պատմական ժառանգության առանձնահատկություններին:
Շրջայցի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան տեղում ուսումնասիրելու մզկիթի ճարտարապետական լուծումները, ծանոթանալու դրա հիմնադրման պատմությանը, ինչպես նաև քննարկելու արևելագիտության ոլորտին առնչվող մի շարք մշակութային և պատմական հարցեր:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը կարևորում է նմանատիպ արտալսարանային և ճանաչողական նախաձեռնությունները, որոնք նպաստում են ուսանողների մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը և գործնական պատկերացումների ձևավորմանը:


