Հոկտեմբերի 20-21-ը Երևանում կայացած «The Academic City: International Knowledge Forum» միջազգային գիտաժողովի շրջանակում Ղազախստանի Հանրապետության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գուլզատ Կոբենովայի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Երևանի պետական համալսարան։
Այցի ընթացքում պատվիրակությունն այցելել է Արևելագիտության ֆակուլտետ, մասնավորապես ծանոթացել Աբայի անվան ղազախերենի, Ղազախստանի պատմության և մշակույթի կենտրոնի գործունեությանը և քննարկել հայ-ղազախական գիտակրթական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և Ղազախստանի գիտության, կրթության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչների մշտական հանդիպումները խթանում են երկկողմ համագործակցության զարգացմանը։ Ղազախ գործընկերները բազմիցս շեշտել են ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի բացառիկ դերակատարումը հայ-ղազախական մշակութային-հումանիտար համագործակցության ասպարեզում։

