«Արևելագիտության հանդես»-ի (JOS) խմբագրական խորհուրդը հրավիրում է ներկայացնելու հոդվածներ, հետազոտական նոթեր և գրախոսություններ ամսագրի առաջիկա ազատ թեմատիկայով հատորի համար, որը լույս կտեսնի 2026 թվականին:
«Արևելագիտության հանդես»-ը միջգիտակարգային (միջդիսցիպլինար) և միջտարածաշրջանային պարբերական է, որը հրատարակվում է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի կողմից: Մենք հրապարակում ենք հետազոտական հոդվածներ տարաբնույթ թեմաներով, որոնք առնչվում են արաբական երկրների, Իրանի, Կենտրոնական Ասիայի, Թուրքիայի (Օսմանյան կայսրության) և Կովկասի պատմությանը, կրոնին, լեզվաբանությանը, գրականությանը, հնագիտությանը, սոցիալական և մշակութային մարդաբանությանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությանը և Սփյուռքի հիմնահարցերին:
Յուրաքանչյուր հոդված, նախքան հրապարակման համար դիտարկվելը, պետք է անցնի կրկնակի կույր գրախոսման (double-blind peer review) գործընթաց: Մինչ գրախոսման փուլն անցնելը, ներկայացված նյութերը պետք է անցնեն նախնական գնահատման փուլ խմբագիրների կողմից, որի նպատակն է պարզել՝ արդյոք ձեռագրի ընդհանուր կառուցվածքը (թեման, լեզուն, ծավալը) համապատասխանում է ամսագրի պահանջներին: Եթե հոդվածը չի համապատասխանում ամսագրի թեմաներին, այն դուրս է մնում վերանայման գործընթացից, ինչի մասին հեղինակը ծանուցվում է:
Աշխատանքները կարող են ներկայացվել հրատարակման ամսագրի կայքի միջոցով՝ https://journals.ysu.am/index.php/j-orient-stud:
«Արևելագիտության հանդես»-ի համար հոդվածի ծավալը պետք է լինի 25,000-30,000 նիշ (ներառյալ բացատները):
Հրատարակման լեզուն անգլերենն է:
Հավելյալ մանրամասների և տեղեկությունների համար խնդրում ենք այցելել՝ https://journals.ysu.am/index.php/j-orient-stud/about/submissions:
Մեր ամսագրում հրապարակվող հոդվածների համար հեղինակներից որևէ վճար չի գանձվում:
XXIX հատորի համար հոդվածների ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի ապրիլի 15-ն է:
Ներկայացման վերաբերյալ բոլոր հարցերը կարող եք ուղարկել jos@ysu.am էլհասցեին: