Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնը տեղեկացնում է, որ արդեն հասանելի է «Journal of Iranian Linguistics» (JIL) պարբերականի 2-րդ հատորի 2-րդ համարը:
Այս համարում ընդգրկվել են իրանական լեզվաբանության արդիական թեմաներին առնչվող հինգ բարձրորակ գիտական հոդվածներ, որոնք հեղինակել են ոլորտի միջազգային առաջատար մասնագետներն ու իրանագիտական տարբեր կենտրոնների հետազոտողները: Հոդվածներն ընդգրկում են իրանական լեզուների և լեզվաբանության զանազան ասպեկտներ՝ ներկայացնելով հետազոտական նորագույն արդյունքներ:
Կարևոր ձեռքբերում է, որ չնայած պարբերականը դեռ երիտասարդ է և լույս է տեսել ընդամենը երկու համար, այն արդեն իսկ ինդեքսավորվում է հեղինակավոր Brill հրատարակչության Linguistic Bibliography շտեմարանում, ինչը վկայում է ամսագրի գիտական բարձր մակարդակի և միջազգային ճանաչման մասին:
Գլխավոր խմբագիր՝ բ.գ.թ., պրոֆեսոր Վարդան Ոսկանյան
Խմբագիրներ՝ բ․գ․թ․, դոցենտ Արտյոմ Տոնոյան, բ․գ․թ․, դոցենտ Հակոբ Ավչյան
Հոդվածների ամբողջական տարբերակներին հնարավոր է ծանոթանալ պարբերականի պաշտոնական կայքում հետևյալ հղումով՝ Journal of Iranian Linguistics - Vol. 2 No. 2: