Զեկուցող՝
ԵՊՀ իրանագիտության ամբիոն (321 լսարան)
Ուրբաթ, հոկտեմբեր 16, 2026
1-1,5 ժամ
Ս.թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում (321 լսարան) տեղի կունենա Հռոմի Սապիենցա համալսարանի դոկտոր, միջին արևելաիրանական բանասիրության մասնագետ Մարկո Ֆատտորիի երկրորդ դասախոսությունը։
Հանդիպման թեման է «Խոթանասակերենի և դրա լեզվական հուշարձանների արդի ուսումնասիրությունները. իտալական KhoTxt նախագծի նպատակներն ու շրջանակը»։
Դասախոսությանը կարող են մասնակցել ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները և այս թեմայով հետաքրքրված մասնագետները։