Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
  4. Հեռուստալրագրություն
  5. Կրթական ծրագրի մասնագիրը

Հեռուստալրագրություն

Մագիստրոսական ծրագիր
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ
  • Գլխավոր
  • Ուսումնական պլան
  • Մասնագիր
  • Ընդունելություն
  • Կրթաթոշակ
  • Դասախոսներ
  • Գործընկերներ

Կրթական ծրագրի մասնագիրը

Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
032101.02.7 - Լրագրություն
Մասնագիտացումը՝
032101.02.7 - Հեռուստալրագրություն
Շնորհվող որակավորումը՝
Լրագրության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ծրագրի ընդունելության չափանիշները սահմանվում են ըստ ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգի:
2. Ծրագրի նպատակները
· պատրաստել հեռուստալրագրողներ, ովքեր կաշխատեն կադրում և կադրից դուրս՝ հմտորեն կիրառելով ոլորտի առաջադեմ փորձն ու լրագրողական նոր պրակտիկաները ավանդական և առցանց հեռուստատեսությունում,
· զարգացնել հեռուստատեսությունում արտադրական գործընթացներ վերահսկելու և հետազոտահեն գործունեություն իրականացնելու կարողություններ,
· ձևավորել պրակտիկ և հետազոտական հմտություններ՝ հեռուստակարիերա վարելու այսօրվա արագ փոփոխվող, բազմապրոֆիլ թվային մեդիադաշտում:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները

Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․

  1. Մասնագիտական գիտելիք և իմացություն
    1. ձևակերպելու մասնագիտության հիմնաքարային սկզբունքները և արդի մոտեցումները հեռուստալրագրության ոլորտում
    2. նկարագրելու հեռուստատեսության (այդ թվում և՝ առցանց) զարգացման օրինաչափությունները կոնվերգենտ մեդիայի համատեքստում
    3. սահմանելու լրագրողական նոր պրակտիկաների դերն ու նշանակությունը հեռուստալրագրության ոլորտում, տեսալսողական բովանդակությանը ներկայացվող պահանջները
    4. թվարկելու հեռարձակման ցանցի կազմակերպման նորարարական ձևերն ու մեթոդները, գաղափարներ մշակելու և տարածելու հնարավորություններն ու գործիքները
    5. ներկայացնելու հեռուստաոլորտին առնչվող ժամանակակից տեսությունները, հետազոտական էթիկայի՝ միջազգայնորեն կիրառվող ուղենիշներն ու սկզբունքները
  2. Գործնական մասնագիտական կարողություններ
    1. կիրառելու ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հեռուստաաշխատանքի նախարտադրական, արտադրական և հետարտադրական փուլերում՝ դրսևորելով ստեղծագործական լիդերին բնորոշ որակներ
    2. կիրառելու պրոֆեսիոնալ երկխոսություն վարելու ավանդական և նորարարական մոտեցումներ հերոսների և զրուցավարների հետ շփման բոլոր փուլերում
    3. պատրաստելու գրագետ տեսալսողական նյութեր՝ օգտագործելով պատմասության նոր պրակտիկաներ և կիրառելով պրոֆեսիոնալ ու մոբայլ գործիքներ
    4. մշակելու գաղափարների իրագործման ռազմավարություն և վերահսկելու արտադրական գործընթացներ հեռուստատեսությունում և, ընդհանրապես, վիդեոարտադրության ոլորտում
    5. կիրառելու ոլորտի առաջավոր սկզբունքներն ու մեթոդները տեխնիկական և ստեղծագործական խնդիրները գնահատելիս և վերլուծելիս, նոր և անծանոթ իրադրություններում լուծումներ փնտրելիս՝ արժևորելով փաստահեն որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը
    6. իրականացնելու մասնագիտական ժամանակակից հիմնախնդիրներին վերաբերող հետազոտություններ՝ կիրառելով քննադատական ​​մտածողության հմտություններ
  3. Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
    1. օգտվելու տեղեկատվական և հաղորդակցական ժամանակակից միջոցներից նոր և/կամ բարդ խնդիրները լուծելու համար
    2. գնահատելու մասնագիտական պահանջմունքներն ու կազմելու թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացման գործողությունների պլան՝ կարևորելով ժամանակի ու ռեսուրսների ճիշտ օգտագործումն ու ռիսկերի կառավարումը
    3. արժևորելու կրթության շարունակականության անհրաժեշտությունը՝ գնահատելով մասնագիտական զարգացման կարիքներն ու անձնային աճի հնարավորությունները
4. Գնահատման ձևերը
Դասընթացների կրթական վերջնարդյունքների ձեռքբերման մակարդակի գնահատումը կիրականացվի ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի համաձայն:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
· եզրափակիչ գնահատումով,
· առանց եզրափակիչ գնահատման,
· առանց ընթացիկ քննությունների գնահատման,
· ստուգարքային,
· դասընթացի ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
· դասընթացի առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
· ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
· ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին, բայց միայն այն դեպքում, եթե դասընթացը ներառում է հետազոտական բաղադրիչ),
· դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
· ամբողջ դասընթացի եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնարդյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Եզրափակիչ գնահատումով դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են 2 ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս երկու բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներից են 2 ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն 2-ն ընտրում է դասավանդող դասախոսը:
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն 2-ն ընտրում է դասախոսը:
Ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում է 20-միավորանոց սանդղակը: Գնահատման դրական նվազագույն շեմը 10 միավորն է:
Դասընթացի գնահատման բաղադրիչները և դրանց հատկացվող միավորները ընտրում է դասավանդող դասախոսը՝ ելնելով դասընթացի դասավանդման ուսումնառության ձևերից և ակնկալվող կրթական վերջնարդյունքների բնույթից, և հաստատում է ամբիոնը:


5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Հեռուստալրագրություն» մագիստրոսի կրթական ծրագիրը կիրականացվի Հայաստանի հանրային հեռոստաընկերության հետ փոխգործակցությամբ, ինչը բացառիկ է դարձնում ծրագիրն ամբողջությամբ՝ բովանդակության, կազմակերպման, կրթական վերջնարդյունքների ու ակնկալիքների տեսանկյունից:
Պատմություններ փնտրելու, գաղափարներ առաջադրելու, մշակելու և իրականացնելու, փաստերն ուսումնասիրելու, (հարցա)զրույց վարելու, այդ ամենը տեսալսողական գրագետ և ուշագրավ ձևաչափով ներկայացնելու պարտադիր և ցանկալի կարողություններն ու հմտությունները, որոնք ձեռք կբերեն սովորողները, մեծ պահանջարկ ունեն մեդիահաղորդակցության, զանգվածային լրատվամիջոցների և, մասնավորապես, հեռուստատեսության ոլորտում: Ծրագրի ավարտին շրջանավարտները հեռուստաընկերություններում և տեսալսողական արտադրանք թողարկող առցանց լրատվամիջոցներում գործունեություն ծավալելու առավել մրցակցային և տեսանելի հնարավորություններ կունենան: Նրանք կարող են աշխատանքի անցնել ՀՀ-ում (մարզերում և մայրաքաղաքում) գործող հեռուստաընկերությունների տարբեր խմբագրություններում (Հանրային հեռուստաընկերություն, «Շանթ» հեռուստաընկերություն, Արմենիա TV, Երկիր Մեդիա, :Բուն TV և այլն), ինչպես նաև այն առցանց լրատվամիջոցներում, որտեղ ակտիվ է վիդեոբովանդակության բաժինը (civilnet.am, azatutyun.am, factor.am, a1plus.am, armeniasputnik.am, armenpress.am և այլն):
Հետազոտահեն կարողությունները կօգնեն համակարգային մոտենալ հեռուստաարտադրանքի ստեղծմանը. մեդիափոխակերպումների արդյունքում ձևավորված «բովանդակություն՝ ցպահանջ» իրողության պայմաններում շրջանավարտները կկարողանան ոչ միայն պատրաստել գրագետ և ուշագրավ վիդեոբովանդակություն ավանդական և առցանց հեռուստալսարանի համար, այլև ունակ կլինեն կառավարելու արտադրական գործընթացներ և դրսևորելու ստեղծագործական լիդերին հատուկ որակներ, հստակորեն կպատկերացնեն ոլորտի շարժընթացները, կարժևորեն տվյալահեն որոշումներ կայացնելու անհրաժեշտւթյունը և թիմի կարիքները գնահատելու կարևորությունը:
Կադրում և կադրից դուրս աշխատելու մասնագիտական կարողությունները մեծ կողմնորոշիչ կլինեն նաև նրանց համար, ովքեր աշխատանքի կանցնեն ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունում, Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում, Արտակարգ իրավիճակների նախարարության և Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժիններում, ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունում, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում:
Հեռուստալրագրության ոլորտի պրակտիկ հմտություններն ու առաջավոր փորձի մասին իմացությունը մեծապես կօգնեն սովորողներին տարբեր կազմակերպությունների և ընկերությունների գովազդային, SMM-ի՝ սոցիալական մեդիամարքեթինգի ոլորտներում գործունեություն ծավալելիս, մասնավորապես տեսալսողական բովանդակություն մշակելու, սցենար գրելու, կարճ տեսանյութեր պատրաստելու և այդ գործընթացները կառավարելու փուլերում:
Առցանց մեդիահարթակներում (օրինակ, Youtube-ոմ) հեռարձակվող հաղորդաշարերը ևս կարող են դառնալ աշխատանքային հարթակ շրջանավարտների համար: Տեսալսողական արտադրանք թողարկելու համար անհրաժեշտ հմտությունները, որ ձեռք կբերեն սովորողները, թույլ կտան պատրաստել և մատուցել որակյալ այլընտրանք այդ մեդիատարածքներում գոյություն ունեցող վիդեոկոնտենտին: Նրանք կարող են հանդես գալ նաև հեղինակային նախագծերով՝ ոլորտում նոր ասելիք և ոճ ներկայացնելու արդարացի հավակնություններով:
Ծրագիրը միաժամանակ զարգացնում է թվային առաջնորդության այն հիմնարար որակները, ինչպիսիք են՝ նախաձեռնողականությունը, ռազմավարական մտածողությունը և թվային միջավայրում արդյունավետ հաղորդակցման հմտությունները։ Այս կերպ սովորողները պատրաստ կլինեն ոչ միայն ստեղծելու, այլև ղեկավարելու նախագծեր՝ դառնալով վստահելի և ազդեցիկ դերակատարներ ժամանակակից մեդիահարթակների ձևավորման, զարգացման ու կառավարման գործընթացներում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում գործող ինովացիոն մեդիակենտրոնը (հեռուստաստուդիա, ռադիոստուդիա, մոնտաժի սրահ, սմարթ գրատախտակներով և անհրաժեշտ այլ տեխնիկայով հագեցած լսարաններ), տեսական և գործնական դասաժամերի հավասարակշռությունը և պարապմունքների անցկացման մեթոդաբանական ինքնատիպ եղանակները կօգնեն ուսումնառությունը կազմակերպել ակադեմիական և պրակտիկ միջավայրերի համադրությամբ: 2023/24 ուսումնական տարվանից ֆակուլտետում կսկսի գործել նաև փորձարարական հեռուստաընկերությունը, ինչը կնպաստի, որ ուսանողները, լսարանային աշխատանքներին զուգահեռ, արդեն համալսարանում ամբողջությամբ ներգրավվեն պրակտիկ աշխատանքներում՝ անմիջական մասնակցություն ունենալով տեսալսողական արտադրանք թողարկելու նախարտադրական, արտադրական և հետարտադրական գործընթացներին: Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը կուժգնացնի կրթական ծրագրի գործնական ուղղվածությունը՝ թույլ տալով որոշ դասեր, նաև հավելյալ պարապմունքներ, կազմակերպել խմբագրություններում և տաղավարներում՝ խրախուսելով արտալսարանային միջավայրում պրակտիկ կրթությունն ու ինքնակրթությանը: Ծրագրին կմիանան նաև այլ հեռուստաընկերություններում և առցանց լրատվամիջոցներում որակյալ տեսալսողական արտադրանք թողարկող փորձառու մասնագետներ:
«Հեռուստալրագրություն» կրթական ծրագրի նպատակների հաջող իրականացման, ստեղծագործական արդյունավետության հասնելու համար դասերը կանցկացվեն համագործակցային ակտիվ ուսուցման մեթոդների կիրառմամբ ուսումնառության բոլոր փուլերում: Սովորողները դասավանդողների հետ միասին կստեղծեն, կմշակեն, կպահպանեն և կամրապնդեն գիտելիքն ու հմտությունը: Նրանք ակտիվորեն կներգրավվեն դասապրոցեսում՝ փորձելով արդյունավետորեն դրսևորել իրենց ողջ ներուժը: Այս մոտեցումը հնարավորություն կընձեռի նոր ու հին տեղեկատվությունը համադրելու, նախկին սխալ և/կամ թերի դատողություններն ուղղելու, մտքերն ու տեսակետները վերանայելու և այլն: Ուսուցանվող նյութերի բովանդակությունը կկառուցվի այնպես, որ մշտապես արթուն պահի սովորողին՝
- ինտերակտիվ դասաժամեր (այնպիսի մեթոդների կիրառմամբ, ինչպիսիք են՝ «շրջված լսարանը», մտագրոհը, քեյս սթադին, think-pair-share-ը (մտածել-քննարկել զույգով-կիսել), one-minute paper-ը (մեկրոպեանոց գրառում) և այլն),
- դասախոսությունների երկխոսական ձևաչափեր,
- թեստային առաջադրանքներ,
- սեմինարեր,
- սիմուլյացիոն մեթոդով սխալները վերլուծելու հնարավորություն,
- կրթական կոնտենտի վիզուալացում,
- խաղայնացում:
Համագործակցային ակտիվ ուսուցմանն առավել արդյունավետ ու գրավիչ ընթացք տալու նպատակով դասընթացների որոշ հատվածներ կներկայացվեն թվային գործիքներով (kahoot.com, polleverywhere.com, sli.do, quizizz.com, jamboard.google.com և այլն), որոնք կօգնեն տարբեր թեմաներ ամփոփելիս, բարդ և դժվարընկալելի հարցերը վերանայելիս, նաև դասի համար գրագետ ու գրավիչ սկիզբ և ավարտ գծագրելիս՝ ձևավորելով կայուն հմտություն և կարողություններ: Ծրագրում ներառված դասընթացների թեմատիկ բաժինները և դրանք յուրացնելու եղանակները նպատակաուղղված են նաև առաջադրանքը գրագետ ձևակերպելու, դրա կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հմտություններ և կազմակերպչական կարողություններ ձեռք բերելուն:
«Հեռուստալրագրություն» մագիստրոսի կրթական ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ խթանելու է ձախողելու և նորից փորձելու քաջությունը, ճկունությունը, հետաքրքրասիրությունն ու նախաձեռնողականությունը: Միաժամանակ, կրթության կազմակերպման ավանդական ձևերի կողքին գործող նորարարական մեթոդներն ու եղանակները նպաստելու են ձևավորող գնահատականի մշակմանը, ինչն առաջնահերթություն է ակադեմիական միջավայրում: Գնահատման նոր կարգն իր հերթին մեծապես կնպաստի վերոհիշյալ գործընթացներն առավել համակարգված կազմակերպելուն:

7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Աշխատաշուկային նախապատրաստում, ակտիվ և ստեղծագործ քաղաքացու կերպարի ձևավորում, առաջադեմ (առաջանցիկ) և խորը գիտելիքների բազայի ստեղծում և պահպանում, անձնային աճի հնարավորություններ, թվային առաջնորդության հմտությունների զարգացում. բարձրագույն կրթության այս հիմնարար նպատակներն ընկած են «Հեռուստալրագրություն» մագիստրոսի կրթական ծրագրի հիմքում:
Կրթական ծրագիը մշակելիս օգտագործվել են ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակը, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումների շրջանակը, ԵՊՀ զարգացման ռազմավարական ծրագիրը: Ծրագիրն առաջնորդվում է ԵՊՀ ռազմավարական ծրագրով սահմանված հիմնարար արժեքներով, կրթության կազմակերպման գործողություններով, ուսանողների գնահատման նորացված մեթոդաբանությամբ, կրթական կարիքների և աշխատաշուկայի պահանջարկի շարունակական գնահատմամբ՝ կրթական միջավայրի և ծրագրերի բարելավման նպատակով:
«Հեռուստալրագրություն» մագիստրոսի ծրագիրն իր մեջ կրում է դուալ և աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերին հատուկ բաղադրիչներ, ինչը բխում է «Երևանի պետական համալսարանի 2021-2026թթ. զարգացման ռազմավարական ծրագրով» նախատեսված աշխատանքի վրա հիմնված մրցունակ կրթական ծրագրերի հայեցակարգ մշակելու և ներդնելու գործողություններից:
Ծրագրի կրթական բաղադրիչները, դասընթացների կազմակերպման ձևերը, դասաժամերի անցկացման ներքին դինամիկան մշակելիս հաշվի է առնվել միջազգային փորձը: Դիտարկվել են աշխարհի բուհերի ակադեմիական ամենաազդեցիկ և հեղինակավոր վարկանիշային ցանկերից երեքը՝ Աշխարհի բուհերի QS վարկանիշային ցանկը (QS World University Rankings), Աշխարհի բուհերի ակադեմիական վարկանիշային ցանկը (The Academic Ranking of World Universities) կամ Շանհայան վարկանիշային ցանկը (Shanghai Ranking) և Աշխարհի համալսարանների THE վարկանիշային ցանկը (Times Higher Education (THE) World University Rankings), նաև մշտադիտարկման են ենթարկվել մեդիային, հաղորդակցությանը և լրագրությանը վերաբերող կրթական ծրագրեր իրականացնող առաջատար մի շարք համալսարանների ծրագրեր, դասընթացներ և մեթոդաբանություն:

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· թե՛ տեսական, թե՛ գործնական դասաժամերին ակտիվ ուսուցման մեթոդների և կրթական նորագույն տեխնոլոգիաների կիրառման հմտություն,
· ուսանողների փոքր և մեծ խմբերի հետ աշխատանքը համակարգելու և ստեղծագործական ակտիվ և դինամիկ միջավայր ստեղծելու կարողություն,
· ինտերակտիվ դասաժամեր կազմակերպելու և թիմային առաջադրանքները համակարգելու և կառավարելու կարողություն,
· լսարանային և արտալսարանային պարապմունքները հավասարակշռելու և համակարգելու կարողություն,
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն:

Հետազոտական
· գիտական աղբյուրների հետ աշխատելու, տպագիր և էլեկտրոնային ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· մեդիայի բնագավառում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու փորձառություն:

Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· տեղեկատվության որոնման, դասակարգման, մշակման և ներկայացման հմտություն,
· օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան):
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային հմտություններ (MS Office), ինչպես նաև Adobe Audition, Adobe Premiere և/կամ ձայնագրության և մոնտաժի այլ պրոֆեսիոնալ ծրագրերի իմացություն,
· աուդիո և վիդեոխմբագրման հավելվածներից օգտվելու կարողություն,
· պրոֆեսիոնալ սարքավորումներով և մոբայլ գործիքներով ձայնագրություն և տեսանկարահանումներ կատարելու հմտություն,
· գրաֆիկական դիզայնի ծրագրերով (Canva, Crello) աշխատելու հմտություն,
· տեղեկատվության հետ աշխատելու առցանց գործիքների կիրառություն,
· լսարանում թվային գործիքների կիրառման հմտություն (polleverywhere.com, sli.do, quizzizz.com, wordwall.net, kahoot.com, mentimeter.com և այլն):
Այլ կարողություններ
· տեսանյութը որպես դասավանդման գործիք կիրառելու հմտություն,
· տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու կարողություն՝ լսարանում և լսարանից դուրս առաջացած խնդիրները լուծելու համար,
կրթության կարիքների գնահատման և կրթության շարունակականությանն ուղղված ռեսուրսների կառավարման և օգտագործման կարողություն
1. Մասնագիտական կարողություններ
· զանգվածային լրատվամիջոցներում նոր և ավանդական պրակտիկաների ու տեխնոլոգիաների իմացություն,
· հեռարձակման ցանցի կազմակերպման առաջադեմ մեթոդների և ձևաչափերի իմացություն,
· հեռուստաոլորտի լավագույն պրակտիկաները նոր մեդիամիջավայրում կիրառելու հմտություն,
· փաստերի որոնման, ստուգման և դասակարգման ավանդական և նոր գործիքների իմացություն և կիրառման հմտություն,
· խոսքի և մամուլի ազատության սկզբունքների ու օրենքների, լրագրողական էթիկայի և ինքնակարգավորման մեխանիզմների իմացություն,
· զրուցակիցների ցանցի ձևավորման, գրագետ հարցաշարերի մշակման, փաստահեն և հետազոտահեն հարցազրույցների/զրույցների անցկացման կարողություն,
· տեսալսողական պատմասության ժամանակակից ոճերի և տեխնիկաների իմացություն և կիրառման վարպետություն,
· տարբեր թվային հարթակներում լրագրողական պատմություններ ստեղծելու, խմբագրելու և տարածելու գործիքների իմացություն,
· մոբայլ լրագրության գործիքակազմի իմացություն և կիրառման հմտություն,
· սցենարներ գրելու, խմբագրելու և աշխատանքի տարբեր փուլերում այն կառավարելի դարձնելու հմտություն,
· ավանդական և առցանց վիդեոարտադրական գործընթացին սկզբից մինչև վերջ հանձնառու լինելու կարողություններ,
· ուղիղ եթերում աշխատելու վարպետություն,
· խմբագրական և/կամ պրոդյուսերական աշխատանքներ կատարելու փորձառություն,
· թիմային աշխատանքը համակագրելու, ռեսուրսներն ու ժամանակը ճիշտ ու գրագետ կառավարելու և ստեղծագործական արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլեր մշակելու կարողություն,
· մասնագիտական խնդիրների դասակարգման, ձևակերպման և իրագործման ռազմավարություն մշակելու հմտություն,
· թիրախային լսարանի հետաքրքրությունների վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու և ազդեցիկ ձևաչափեր մշակելու կարողություն,
· սոցիալական ցանցերում լրատվամիջոցի առաջմղմանն ու ճանաչելիությանն ուղղված ռազմավարական քայլերի մշակման և իրագործման հմտություններ,
· ոչ ստանդարտ մտածելու, ֆորսմաժորային իրավիճակներում արագ կողմնորոշվելու կարողություն,
· հեռուստաոլորտի ներկա իրողությունները գնահատելու և զարգացման միտումները վերլուծելու կարողություն,
· հեռուստատեսությանը և առցանց մեդիահարթակներին վերաբերող տեսական հիմնահարցերը վեր հանելու և վերլուծելու հմտություն։
1. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական կամ բանասիրական ոլորտում,
· տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների, համաժողովների և/կամ աշխատաժողովների։

Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ կամ վարպետության դասեր իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական և/կամ միջազգային վերապատրաստումների, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
· մասնակցություն տեղական և/կամ միջազգային վերապատրաստումների, մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների։

Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ կրթության, հեռուստատեսության, առցանց մեդիայի կամ հարակից ոլորտներում՝ հոգեբանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, մանկավարժություն և այլն:


9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Ծրագիրը կներառի նաև, այսպես կոչված, հատուկ դասընթաց՝ պրակտիկ նյուզռումի ձևաչափով. «Երևանյան նյուզռում» դասընթացի նպատակն է ուսանողներին ծանոթացնել հեռուստատեսային նյուզռումի աշխատանքներին՝ հնարավորություն տալով՝
· ձեռք բերել տեսալսողական նյութի պատրաստման և մատուցման հիմնարար հմտություններ և գործնականում կիրառել դրանք,
· ծանոթանալ թողարկման կազմակերպման և հեռարձակման թեմատիկ-կառուցվածքային սկզբունքներին ու յուրահատկություններին,
· զարգացնել թիմում աշխատելու անհրաժեշտ որակներ:
Նախատեսվում է փորձարարական մոտեցում ներդնել 2 կամ 3 դասընթացի շրջանակում. երկու դասավանդողների միաժամանակյա ներկայությամբ դասապրոցեսի իրականացում (եթե ոչ ամբողջ կիսամյակի, ապա գոնե դասերի ¼-ի դեպքում):

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am