Ամսաթիվ
«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ի շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը ներկայացրել է ֆակուլտետում իրականացվող նախաձեռնությունները։ Նա խոսել է ուսանողների կրթական և գործնական հմտությունների զարգացման հնարավորությունների մասին՝ մասնավորապես ընդգծելով «INNOMEDIA» ուսանողական փորձարարական հեռուստաընկերության դերը։ Ֆակուլտետի դեկանը նաև անդրադարձել է ֆակուլտետի միջազգային համագործակցություններին՝ շեշտելով, որ համատեղ ծրագրերը, արտասահմանյան գործընկերների հետ գործակցային կապերն ու փոխանակման հնարավորությունները ընդլայնում են ուսանողների մասնագիտական հորիզոնները։
Շարունակե՛ք հետևել մեզ՝ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025»-ի ամենահետաքրքիր ակնթարթները բաց չթողնելու համար: