Ամսաթիվ
«UniLife»-ը ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների ստեղծած հաղորդումն է, որի շրջանակում լուսաբանվում են համալսարանական կյանքի ամենահետաքրքիր և կարևոր կողմերը։
Ի՞նչ է «UniLife»-ը
«UniLife»-ը ոչ միայն հաղորդաշար է, այլև փորձ՝ ուսանողների աչքերով ներկայացնելու ԵՊՀ-ն իր բազմազան ստորաբաժանումներով, կրթական ծրագրերով, միջոցառումներով, նախաձեռնություններով և առօրյա կյանքով։
Ի՞նչ կգտնես այստեղ․
- հարցազրույցներ դասախոսների և ուսանողների հետ,
- համալսարանական միջավայրի վերլուծություն,
- նորությունների և իրադարձությունների լուսաբանում,
- հետաքրքիր պատմություններ ԵՊՀ-ից։
Սա հաղորդում է ուսանողներից՝ ուսանողների համար, բայց նաև բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են կրթությամբ, համալսարանական մշակույթով ու զարգացմամբ։