Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
  3. Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
  4. Ընթացիկ տեղեկատվություն
  5. «Էթիկա և հանրային քաղաքականություն» խորագրով դասընթաց ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Ֆակուլտետի մասին
  • Աշխատակիցներ
  • Սեմինարներ
  • Նորություններ

«Էթիկա և հանրային քաղաքականություն» խորագրով դասընթաց ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում

Նոյեմբեր 1, 2024

ԵՊՀ-ի և Բելգիայի Լյուվենի կաթոլիկ համալսարանը (ֆրանկոֆոն) շարունակում են իրենց համագործակցությունը: «Էրազմուս+» դասախոսների շարժունության ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Էթիկա և հանրային քաղաքականություն» խորագրով համատեղ դասընթաց: Բանախոսներն էին Լյուվենի կաթոլիկ համալսարանի հետազոտող և պրոֆեսոր Ֆաուստո Կոռվինոն և ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի սոցիալական փիլիսոփայության, բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի դոցենտ Լևոն Բաբաջանյանը:

Հնգօրյա համատեղ դասընթացը նվիրված էր հանրային քաղաքականության մշակման բարոյագիտական խնդիրների քննարկմանը։ Դասընթացին ներկայացնելով վերոգրյալ հարցերի քննարկման բարոյագիտական մեթոդաբանությունը՝ Պրոֆեսոր Կոռվինոն անդրադարձավ բարոյագիտական վերլուծության մասնավորապես երկու՝ կիրառական և կառուցվածքային մեթոդներին: Նա ընդգծեց՝ թեև բարոյագետների շրջանում առավել տարածում ունի առաջին մեթոդը, սակայն գործնական խնդիրների լուծման տեսանկյունից առավել նախընտրելի է երկրորդը:

Կիրառական մեթոդի համաձայն՝ հանրային քաղաքականության որևէ խնդրի քննարկման ժամանակ գերազանցապես կիրարկվում է մեկ տեսության նորմատիվ պնդումների մոտեցումը, լինի դա՝ ուտիլիտարիստական, դեոնթոլոգիական կամ այլ։ Համաձայն կառուցվածքային մեթոդի՝ կախված տվյալ խնդրի համատեքստից և իրավիճակային նրբություններից՝ կարող են ընտրվել տարբեր բարոյագիտական տեսությունների մեթոդաբանություններ, կարող են հաշվի առնվել տվյալ խնդրի կարգավորման գործող նորմերը, հասարակական կարծիքը, տվյալ հասարակությունում առկա ավանդույթները, քաղաքական նպատակահարմարությունը և այլն, որն էլ տվյալ խնդրի քննարկումն ավելի բազմատեսանկյուն և գործնական առումով ավելի կիրառական է դարձնում։ Լևոն Բաբաջանյանն ընդգծում է, որ սա հատկապես նախընտրելի է այն դեպքերում, երբ ակադեմիական բարոյագիտական շրջանակների և քաղաքականություն մշակողների մոտեցումները միմյանցից խիստ տարբերվում են։ Խնդիրն այն է, որ հաճախ քաղաքական գործիչները չեն հասկանում բարոյագետներին և փիլիսոփաներին, իսկ վերջիններս փորձում են իրական խնդիրները «տեղավորել» վերացական տեսությունների շրջանակում: Այդ պատճառով հաճախ խզվում է հավաքական ակադեմիայի և հանրային քաղաքականության միջև կապը։ Կառուցվածքային մոտեցմամբ, կարծես թե, այս խզումը հաղթահարվում է, որի շնորհիվ էլ բարոյագետների և փիլիսոփաների համար քաղաքականության մշակման գործընթացներին մասնակցելու իրական հնարավարություն է ստեղծվում: Ամփոփելով ներածական-մեթոդական մասի ներկայացումը՝ դասախոսներն ընդգծեցին, որ այս մեթոդաբանությունները հասկանալով՝ մենք ճանապարհ ենք բացում դեպի ժողովրդավարական և ներառական քաղաքականության մշակման գործընթացներ։

Ներածական-մեթոդական մասի ներկայացմանը հաջորդեցին գործնական-կիրառական խնդիրների քննարկումները։ Դասընթացի երկրորդ դասախոսությունը նվիրված էր աղքատության հաղթահարմանն ուղղված հանրային քաղաքականության մշակման բարոյագիտությանը։ Դասախոսներն ընդգծեցին, որ աղքատության հարցը պետության համար ոչ միայն տնտեսական խնդիր է, այլև առաջին հերթին հենց բարոյագիտական խնդիր է, քանի որ աղքատությունը հետևանք է տնտեսական կյանքում գործող խաղի բարոյական կանոնների։ Եթե տնտեսական խաղի կանոնները հանգեցնում են հասարակության շրջանում աղքատության ձևավորմանը, և այդ ամենը չունի բավարար բարոյագիտական հիմնավորվածություն, ապա դա հանրության շրջանում դիտվում է որպես անարդարության ցցուն դրսևորում։ Այս համատեքստում բարոյագետներն ու փիլիսոփաները հանրային քաղաքականության մշակողներին պետք է առաջարկեն տնտեսական խաղի կանոնների բարոյական նորմավորման տեսություններ, մեթոդներ և մոտեցումներ, որոնց կիրառման միջոցով կարելի է ստանալ ավելի արդար հանրային քաղաքականություն։ 

Շարքի երրորդ դասախոսությունը նվիրված էր քրեական արդարադատության բարոյագիտությանը։ Պատժի բարոյագիտության վերաբերյալ երեք հիմնական տեսությունների՝ կոնսեքվենտալիստական, հատուցման և համայնավարական մոտեցումները ներկայացնելուց հետո դասախոսներն ուսանողներին հանձնարարեցին ներկայացված տեսական մոտեցումները քննարկել քրեական արդարադատության հայաստանյան համատեքստում։ Ուսանողներն այդ քննարկման միջոցով տեսան, թե ինչպես է բարոյագիտական տեսական գիտելիքը կիրառվում կոնկրետ իրավիճակային խնդիրների ուսումնասիրության և լուծումների առաջարկման գործում։ 

Չորրորդ դասը նվիրված էր այսպես կոչված «կեղտոտ ձեռքերի քաղաքականության» բարոյագիտական երկընտրանքների քննարկմանը։ Քննարկման առանցքում ամերիկացի քաղաքական տեսաբան Մայքլ Ուոլցերի հեղինակած «Քաղաքական գործողություն․ կեղտոտ ձեռքերի խնդիրը» հոդվածն էր։ Հոդվածում մասնավորապես ներկայացվում են բարոյագիտական այն երկընտրանքները, որոնց առերեսվում են քաղաքական որոշումներ կայացնողները հատկապես արտակարգ իրավիճակների խնդիրների լուծման դեպքում, երբ բոլոր հնարավոր որոշումներն ըստ էության բարոյական տեսանկյունից խնդրահարույց են։ Ֆաուստո Կոռվինոն և Լևոն Բաբաջանյանը միակարծիք էին այն հարցում, որ «Կեղտոտ ձեռքերի քաղաքականության» խնդիրը մեզ ստիպում է առերեսվել այն հանգամանքին, որ հաճախ քաղաքական որոշումներ կայացնողները ստիպված են ընդունել բարոյական տեսանկյունից վիճահարույց որոշումներ հանուն հանրային բարիքի ստեղծման։ Հատուկ ուշադրություն դարձվեց պատերազմական իրավիճակներում ծագող բարոյական երկընտրանքների հնարավոր լուծումներին։ Ուսանողները քննարկեցին հոդվածի բարոյագիտական խնդիրները հայաստանյան քաղաքականության օրինակներով։ Հինգերորդ դասախոսությունը նվիրված էր հարկային քաղաքականության բարոյագիտությանը։ Դասախոսները նշեցին, որ խնդրի շուրջ բարոյագիտական բանավեճերը հիմնականում ծավալվում են այն հարցի շուրջ, թե արդյոք հարկային համակարգերը պետք է կենտրոնանան եկամտի հավասարության, արտադրողականության խթանման, թե հիմնական կարիքների բավարարման բարոյական սկզբունքների վրա:

Հանրային քաղաքականության նշված յուրաքանչյուր ոլորտի քննարկումն ի հայտ բերեց տվյալ ոլորտի քաղաքականություն մշակողների առջև ծառացած բարոյագիտական երկընտրանքներն ու մարտահրավերները։ Լևոն Բաբաջանյանը նկատեց, որ ուսանողների համար այս խնդիրների քննարկումները հատկապես կարևոր են այն համատեքստում, որ նրանցից ոմանք հնարավոր է՝ ապագայում լինեն հանրային քաղաքականություն մշակողներ: Ուստի կարևոր է, որ նրանք իրենց այդ հետագա գործունեության ընթացքում ծանոթ լինեն հանրային քաղաքականության բարոյագիտական խնդիրների ձևակերպման, բարոյագիտական մեթոդաբանության կիրառման և խնդիրների լուծման մոտեցումներին։ Առանձնապես կարևոր է՝ միջազգային միջհամալսարանական միջոցառումներով ԵՊՀ ուսանողները ծանոթանան տարբեր երկրների հասարակությունների հանրային և քաղաքական խնդիրներին, հասկանան, թե երբեմն որքան շատ են հանրությունների առջև ծառացած խնդիրների ընդհանրությունները, և հաղորդակից լինեն դրանց լուծման վերաբերյալ բարոյագիտական-ակադեմիական այլ մոտեցումների։ 

Պրոֆեսոր Կոռվինոն իր հերթին հայտնեց, որ առաջին անգամ է այցելում Հայաստան։ Պրոֆեսորը նշեց՝ ԵՊՀ-ում անցկացված «Էթիկա և հանրային քաղաքականություն» դասընթացն իրեն հնարավորություն տվեց ոչ միայն ծանոթանալու ԵՊՀ ուսանողների և դասախոսների, այլև ընդհանրապես Հայաստանի կյանքի՝ հասարակության, մշակույթի և քաղաքական մարտահրավերների հետ։ Նա հույս հայտնեց, որ Լյուվենի կաթոլիկ համալսարանի և ԵՊՀ-ի համագործակցության շրջանակում հետագայում ևս Հայաստան այցելության և ԵՊՀ-ում նման միջոցառումների կազմակերպման հնարավորություն կստեղծվի:

  • Բեռնել
    Photo
  • Բեռնել
    Photo
  • Բեռնել
    Photo
  • Բեռնել
    Photo
    • Գլխավոր էջ
    • Ֆակուլտետի մասին
    • Աշխատակիցներ
    • Սեմինարներ
    • Նորություններ

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am