Աբովյան 52Ա
Հինգշաբթի, մայիս 21, 2026
Ս.թ. մայիսի 21-27-ը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում և Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կկազմակերպվի «Ներողություն անցյալի համար» խորագրով գարնանային դպրոց:
Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի, ՀԱՀ-ի էթիկայի կենտրոնի և Լյուվենի համալսարանի տնտեսագիտության և սոցիալական էթիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվող դպրոցը ներառում է դասախոսությունների և սեմինարների շարք՝ նախատեսված ասպիրանտների համար։
Տեղերը սահմանափակ են. մասնակիցների առավելագույն թիվը՝ մինչև 15:
Դիմումներն ընդունվում են մինչև ս.թ. մարտի 8-ը: