ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
Երկուշաբթի, մարտ 16, 2026
Ս․թ․ մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում տեղի կունենա «AI գործիքների կիրառումը հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի գործընթացներում» թեմայով սեմինար՝ նախատեսված Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցների և ասպիրանտների համար: Սեմինարավարն է «New Norm» հարթակի համահիմնադիր Դիանա Հովհաննիսյանը: Վերջինս կներկայացնի «New Norm» հարթակի հնարավորություններն ու կիրառման առավելությունները։