Ս․թ․ ապրիլի 27-ին՝ ժամը 17:00-ին, ապրիլի 28-ին և 30-ին՝ ժամը 16:00-ին, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում կանցկացվի մեկշաբաթյա դասընթաց՝ նվիրված էվոլյուցիայի տեսության, կենսաբանության փիլիսոփայության և մարդու բնույթի վերաբերյալ մի շարք հիմնարար հարցերի։
Դասընթացը կվարի Լյուվենի կաթոլիկ համալսարանի (Բելգիա) դասախոս, գիտության և տեխնոլոգիայի փիլիսոփա ու պատմաբան Չարլզ Փենսը։
🗣 Դասընթացի շրջանակում կքննարկվեն՝
🔸 Դարվինի տեսության հիմունքները,
🔸 բնական ընտրության, ադապտացիայի և ֆիթնեսի խնդիրները,
🔸 տեսակների և կենսաբազմազանության փիլիսոփայական հարցերը,
🔸 մարդու մտքի, բնույթի և նպատակայնության շուրջ ժամանակակից քննարկումները։
Դասընթացի լեզուն անգլերենն է։ Անհրաժեշտության դեպքում կապահովվի հայերեն թարգմանություն։ Մասնակցությունը խիստ սահմանափակ է (մինչև 15 մասնակից)։
Դասընթացի էլեկտրոնային կայքէջին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Դիմում-հայտը անհրաժեշտ է լրացնել մինչև ս․թ․ ապրիլի 23-ը՝ ժամը 23:00-ն։
Հարցերի դեպքում գրել levonbabajanyan@ysu.am էլհասցեին։