Նրբաբլիթներ, ավանդույթներ և ջերմ ժպիտներ. Ռուս բանասիրության ֆակուլտետում նշվեց Մասլենիցան
Ընթացիկ տարվա փետրվարի 18-ին ռուսական բանասիրության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Մասլենիցայի (այլ կերպ՝ Բլինինա) տոնակատարությունը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան Մասլենիցայի առաջացման նախապատմությանը, իմացան դրա նշանակության, տոնակատարության շրջանակում նշվող սովորույթների և ժողովրդական խաղերի մասին։ Ուսանողները ներկայացրին, թե ինչպես է Մասլենիցան նշվել պատմական տարբեր ժամանակաշրջաններում, ինչ ծեսեր են ուղեկցել Մասլենիցայի շաբաթվա յուրաքանչյուր օրը, և ինչու է այս տոնը առանձնահատուկ ռուսական մշակույթում։ Կազմակերպվեցին ինտերակտիվ խաղեր՝ վիկտորինա, մրցույթ: Վերջիններս մեծ հետաքրքրություն առաջացրին ներկաների շրջանում:
Տոնակատարության եզրափակիչ փուլում հյուրերը հնարավորություն ունեցան համտեսելու մասլենիցայի ավանդական ուտեստներ:
Տոնակատարության հյուրերի և ակտիվ մասնակիցների թվում էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտները:
«Շատ հետաքրքիր էր տեղեկանալ ռուսական ավանդույթների մասին և մասնակցել վիկտորինային։ Ամեն ինչ պարզ էր, ուրախ և շատ համեղ»,- ներկայացնելով իրենց տպավորությունները՝ նշեցին աշակերտները։





