Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
041301.02.6 - Կառավարում
Մասնագիտացումը՝
041301.02.6 - Հանրային կառավարում
Շնորհվող որակավորումը՝
Կառավարման բակալավր
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը կազմակերպվում է՝ համաձայն ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգի (ՀՀ կառավարության 2020թ. մայիսի 21-ի N 826-Ն որոշում): «Կառավարում» մասնագիտության շրջանակում ընդունելությունն անցկացվում է «Պատմություն» (պարտադիր), «Հայոց լեզու և գրականություն» կամ Օտար լեզու (կամընտրական) առարկաների միասնական ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա: Ընդունելության քննություններին կարող են մասնակցել միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցող դիմորդները:
2. Ծրագրի նպատակները
-Ուսանողների մոտ ձևավորել համապարփակ գիտելիքներ, կարողություններ և հմտություններ հանրային և քաղաքացիական ծառայության հիմնարար սկզբունքների, կառավարման համակարգի կառուցվածքի, գործունեության առանձնահատկությունների և ինստիտուցիոնալ ընթացակարգերի վերաբերյալ՝ պատրաստելով նրանց աշխատանքին պետական կառավարման մարմիններում, տեղական ինքնակառավարման կառույցներում և հանրային ծառայության հաստատություններում։
-Զարգացնել ուսանողների վերլուծական ունակությունները՝ տարբեր կառավարման համակարգերի և վարչաքաղաքական կառույցների գործունեության, քաղաքական և կառավարչական առաջնահերթությունների մշակման ու իրագործման գործընթացներում՝ նպաստելով նրանց մասնագիտական արդյունավետությանը պետական, քաղաքացիական և համայնքային կառավարման ոլորտներում։
-Պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան հաջողությամբ իրականացնել վարչական և կառավարչական գործառույթներ պետական կառավարման մարմիններում, նախարարություններում, քաղաքապետարաններում, համայնքային ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև հասարակական և միջազգային կառույցներում։

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Մատնանշելու հանրային կառավարման և տեղական ինքնակառավարման հիմնարար տեսական մոտեցումները, հայեցակարգային դրույթները, համադրելու մեթոդաբանական և էմպիրիկ կանխադրույթները, համակարգային զարգացման տեսական ուղենիշները:
- Դասակարգելու և ներկայացնելու պետական-քաղաքական համակարգերի նպատակները, խնդիրները, գործունեության առանձնահատկությունները, ինստիտուցիոնալ-կազմակերպական բնութագրիչները:
- Ձևակերպելու հանրային կառավարման և հանրային հատվածին վերաբերող օրենսդրական դրույթները և սահմանադրական նորմերը, իրավական կարգավորման գործիքները:
- Ներկայացնելու արտասահմանյան երկրների հանրային կառավարման համակարգերի գործառնման հիմնական սկզբունքները և մոտեցումները:
- Վերարտադրելու սոցիալական պետության գործունեության սկզբունքները, զարգացման ու ձևավորման պատմությունը, սոցիալական քաղաքականության հիմնական չափումները, քննարկելու ՀՀ-ի՝ որպես սոցիալական պետության, ձևավորման հիմնախնդիրները և հեռանկարները:
- Հիմնավորելու թափանցիկության, հաշվետվողականության և վերահսկողության դերը հանրային կառավարման համակարգում:
- Վերհանելու մարքեթինգի և կորպորատիվ կառավարման մոդելների տեսական և գործնական կիրառման առանձնահատկությունները հանրային կառավարման համակարգում:
- Վերարտադրելու հայոց պետականության պատմության իրադարձությունները, նորագույն փիլիսոփայական ուղղությունների, բարոյագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, մշակութաբանության, կրոնագիտության և տնտեսագիտության հասկացություններն ու մասնագիտական կարևոր եզրույթների սահմանումները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Փաստարկելու հանրային և պետական կառավարման հայեցակարգային մոդելները, կառավարչական հարացույցները, վարչաքաղաքական ռեժիմների հիմքում ընկած սկզբունքները և նորմերը:
- Վերլուծելու ՀՀ-ում հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության օրենսդրությունը, այդ համակարգի կառուցվածքը, ինստիտուտների գործունեությունը և գործընթացները, հանրային կառավարման և քաղաքացիական ծառայության հիմքում ընկած սկզբունքները և մոտեցումները:
- Գնահատելու սոցիալ-հոգեբանական գործոնների և դերակատարությունը հանրային կառավարման համակարգում:
- Վերլուծելու, համադրելու և մեկնաբանելու կայուն զարգացման հայեցակարգի գործնականացման հիմնական միտումները, սկզբունքները և մոտեցումները:
- Հիմնավորելու հասարակայնության հետ կապերի և բանակցային տեխնոլոգիաների դերը հանրային կառավարման համակարգում:
- Գնահատելու ժամանակակից տնտեսության մեջ կառավարության դերը, հանրային հատվածի գործառույթները և ուղենշելու զարգացման ռազմավարություններ կառավարման ոլորտում:
- Վերլուծելու քաղաքագիտություն-հանրային կառավարման տեսություն, քաղաքականություն-կառավարում փոխհարաբերությունների բնույթը և գնահատելու վերջինիս դերը հանրային կառավարման համակարգում:
- Մեկնաբանելու և քննելու պետական ծառայության էթիկայի հիմնահարցերը քաղաքացիական ծառայության և հանրային կառավարման համակարգում:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Գործնականում կիրառելու ակադեմիական էթիկայի նորմերը:
- Կիրառելու միջգիտակարգային վերլուծության և համադրման եղանակներ:
- Պահպանելու ակադեմիական գրագրության կանոնները և կազմելու հետազոտական ծրագրի նախագիծ:
- Աշխատելու էլ-կառավարության ծրագրերի իրագործման ոլորտում:
4. Գնահատման ձևերը
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որը ներառում է հետևյալ բաղադրիչները. 1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն), 2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում, 3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք), 4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին), 5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն), 6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում: Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ 1. եզրափակիչ գնահատումով, 2. առանց եզրափակիչ գնահատման, 3. առանց ընթացիկ քննությունների գնահատման, 4. ստուգարքային: Ստուգարքով (ստ.) ավարտվող դասընթացների համար գնահատումը կատարվում է կիսամյակի ընթացքում սեմինարների մասնակցության և թեմատիկ աշխատանքների արդյունքների հիման վրա: Եզրափակիչ գնահատումով (ԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ և եզրափակիչ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն մեկն ընտրում է դասավանդող դասախոսը։ Առանց եզրափակիչ գնահատման (ԱԵԳ) դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչներն են երկու ընթացիկ քննությունները, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը։ Առանց ընթացիկ քննությունների գնահատման (ԱԸԳ), դասընթացի գնահատման պարտադիր բաղադրիչ է եզրափակիչ քննությունը, իսկ մյուս բաղադրիչներից (ընթացիկ ստուգում, ինքնուրույն աշխատանք, մասնակցություն) առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը։
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Բակալավրիատի ծրագրի շրջանավարտները կարող են անցնել աշխատանքի՝
·ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հանրային ծառայության համակարգում (քաղաքացիական, հատուկ և համայնքային ծառայության պաշտոններ),
·ՀՀ օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմիններում (հանձնաժողովներ, ծառայություններ, խորհուրդներ),
·ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Տվյալ կրթական ծրագրի իրականացումը ապահովված է ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում առկա անհրաժեշտ գիտաուսումնական ռեսուրսներով և նյութերով։ Ուսումնառության գործընթացի արդյունավետ կազմակերպման նպատակով ծրագիրը համալրված է նաև որակավորված դասախոսական կազմով, որոնց մեծ մասը ունի գիտական աստիճան քաղաքագիտության, պատմագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի և իրավունքի ոլորտներում։
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Սույն բակալավրի կրթական ծրագիրը մշակելիս օգտագործվել են հետևյալ չափորոշիչները.
1. Որակավորումների ազգային շրջանակը հաստատված ՀՀ Կառավարության 2016թ. որոշումը Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակը հաստատելու վերաբերյալ որոշմամբ։
2. Որակավորումների Եվրոպական շրջանակը՝ European Qualifications Framework (EQF)։

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական · դասավանդման ընդհանրական և սպեցիֆիկ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների և փոխգործուն (ինտերակտիվ) մեթոդների կիրառման կարողություն, · կրթական ծրագրում ընդգրկված դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն։ Հետազոտական · մասնագիտական տվյալների հենքերի հետ աշխատելու կարողություն, · հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներին տիրապետում, · հետազոտական թեմաներ կամ համապատասխան թեմատիկ ուղղություններ ղեկավարելու կարողություն: Հաղորդակցման · լսարան ղեկավարելու, ինչպես նաև վերջինիս հետ բանավոր և վիրտուալ տիրույթներում հաղորդակցվելու հմտություն, · ուսանողների հետ արտալսարանային պայմաններում հաղորդակցվելու կարողություն` տարատեսակ թեմատիկ աշխատանքների շրջանակներում, · օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։ ՏՀՏ կիրառություն · բազային համակարգչային գիտելիքներ և հմտություններ (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point), · տեղեկատվական տեխնոլոգիական գործիքներից և ռեսուրսներից օգտվելու հմտություն, · ոլորտային (մասնագիտական) տվյալների բազաներից օգտվելու կարողություն, · PPP և համանման այլ ձևաչափերով ներկայացումներ և ցուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն): Այլ կարողություններ · ակադեմիական էթիկայի տիրապետում և պահպանում, · ակադեմիական գրագրության նորմերի իմացություն, · թիմային աշխատանքի պլանավորման, կազմակերպման և ղեկավարման հմտություններ, · ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն: · Մասնագիտական կարողություններ · հանրային կառավարման հիմնարար տեսական մոտեցումների իմացություն, կառավարման հիմքում ընկած հայեցակարգային դրույթների գիտական մեկնաբանման կարողություն, · պետական կառավարման և տեղական ինքնակառավարման հայեցակարգային մոդելների, կառավարչական հարացույցերի, վարչաքաղաքական ռեժիմների հիմքում ընկած սկզբունքների և նորմերի վերլուծական ներկայացման կարողություն, · պետական ծառայության և հանրային/պետական կառավարման բնագավառը կարգավորողօրենսդրա-նորմատիվային դաշտի, ինչպես նաև մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն, · կառավարչական որոշումներ պատրաստելու, մշակելու և իրագործման ուղիները պլանավորելու և նախագծելու կարողություն, · հանրային կառավարման տարբեր մակարդակներում թիրախային որոշումների կայացման մեթոդների և եղանակների մշակման և իրականացման հմտություններ, · համապափակ և համալիր կառավարչական որոշումների մոդելավորման, նախագծման և իրագործման եղանակների ու մեթոդների մշակման կարողություն: · Ընդհանուր պահանջներ Գիտական աստիճան · գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած որակավորում կամ կոչում, կամ առնվազն 5 տարվա դասավանդման փորձ (հավատարմագրված) բուհական համակարգում · վերջին 3 տարում առնվազն 2 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն, · վերջին 3 տարում առնվազն 1 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։ Մանկավարժական փորձ · մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 1 տարվա փորձ, · վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների, Պրակտիկ աշխատանքի փորձ · առնվազն 3 տարվա աշխատանքային (գիտագործնական) փորձ հանրային կառավարման կամ հարակից բնագավառներում՝այդ թվում՝ հանրային/պետական ծառայության, հանրային-մասնավոր համագործակցության, ինչպես նաև ընդհանուր կառավարչական կամ հարակից ոլորտում՝ հանրային քաղաքականության, մարքեթինգ, բիզնես կառավարում, տվայալների հետ աշխատանք, E-gov և այլն։ Այլ պահանջներ · դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն:

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Սույն բակալավրի կրթական ծրագիրը մշակվել է Արիզոնայի պետական համալսարանի հետ համատեղ: Ծրագրի նորարարական կողմերից մեկը ուսումնական պլանում քաղաքագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի, իրավունքի ոլորտի դասընթացների գերակայությունն է, ինչը ծրագրին հաղորդում է միջգիտակարգային բնույթ և առանցքային նշանակություն ունի ոլորտի ապագա մասնագետների պատրաստման համար: