Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
041201.12.7 - Ֆինանսներ
Մասնագիտացումը՝
041201.12.7 - Ֆինանսներ
Շնորհվող որակավորումը՝
Տնտեսագիտության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2025/2026
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում.
· տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա,
· այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա։
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի առկա ուսուցման մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։

2. Ծրագրի նպատակները
«Ֆինանսներ» մագիստրոսի կրթական ծրագրի հիմնական նպատակն է ուսանողներին ֆինանսական ոլորտում առաջադեմ գիտելիքների և մասնագիտացված հմտությունների մատուցումը, ինչի արդյունքում հնարավոր կլինի պատրաստել շրջանավարտներ, ովքեր կտիրապետեն ֆինանսների տեսությանը, կունենան առաջադեմ վերլուծական հմտություններ և պատրաստ կլինեն գերազանցել բանկային համակարգում, ոչ բանկ ֆինանսական կազմակերպություններում, պետական ֆինանսական հաստատություններում և այլ ֆինանսական հաստատություններում։
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Բացահայտել ֆինանսական ոլորտի գլոբալ և լոկալ հիմնախնդիրները։
- Ներկայացնել ֆինանսական վերլուծության, ռիսկերի կառավարման, ներդրումային ռազմավարությունների և ֆինանսական մոդելավորման մեջ օգտագործվող և կիրառվող հիմնական գործիքակազմը:
- Նկարագրել ֆինանսական շուկայում ներդրումային պորտֆելի ձևավորման և կառավարման սկզբունքները։
- Բացահայտել կորպորատիվ ֆինանսների կառավարման հիմնական առանձնահատկությունները։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Դասակարգել ռիսկերը և մասնակցել ֆինանսական որոշումների կայացմանը։
- Իրականացնել ներդրումային և բիզնես գործընթացների վերլուծություն։
- Գնահատել կազմակերպության ֆինանսների կառավարման արդյունավետությունը։
- Օգտագործել առաջադեմ վերլուծական և քանակական հմտություններ և գործիքակազմ, որոնք անհրաժեշտ են ֆինանսական որոշումներ կայացնելու համար:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Տարբերակել, վերլուծել և գնահատել տարբեր աղբյուրներից հայթայթված տեղեկատվությունը։
- Կիրառել հավաստի տեղեկատվություն՝ անհրաժեշտ աղբյուրներից (ինտերնետային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ)։
- Դրսևորել մասնագիտական հանրության հետ հաղորդակցվելու կարողություններ։
- Պատրաստել զեկուցումներ, ներկայացնել ուսումնասիրության արդյունքներ և վարել գիտական բանավեճեր։
4. Գնահատման ձևերը
Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Ֆինանսներ» մագիստրոսի կրթական ծրագիրն ապահովում է համապատասխան ակադեմիական բազա այն ուսանողների համար, ովքեր մտադիր են իրենց ապագա կարիերան կառուցել բիզնեսի, բանկային հատվածի, կազմակերպությունների ֆինանսական կառավարման և հանրային կառավարման ոլորտներում: Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տնտեսության տարբեր ոլորտների ձեռնարկություններում, առևտրային բանկերում, խորհրդատվական ընկերություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Կրթական համակարգեր.
· ֆինանսների, ներդրումների, ռիսկերի կառավարման դասախոս,
Խորհրդատվական ընկերություններ,
· ֆինանսական խորհրդատու,
Առևտրային կազմակերպություններ.
· տնտեսագետ,
· հաշվապահ,
· ֆինանսիստ,
Առևտրային բանկեր.
· վարկային մասնագետ,
· ռիսկերի կառավարման մասնագետ,
· հաշվապահ,
· ակտիվների և պասիվների կառավարման մասնագետ,
· արժեթղթերում ներդրումայն գործուներություն իրականացնող մասնագետ
Պետական կառավարման և տեղական ինքնակարռավարման մարմիններ
· տնտեսագետ,
· ֆինանսիստ,
· հաշվապահ,
· տնտեսական քաղաքականության ծրագրերի մշակման խմբի անդամ,
· տնտեսական նախագծերի մշակման, դրանց արդյունավետության գնահատման և իրականացման վերահսկողության գծով մասնագետ:
Հնարավոր աշխատավայրերն են. ՀՀ նախարարությունները, Կենտրոնական բանկը, բուհերը, առևտրային բանկերը, ապահովագրական և ներդրումային ընկերությունները, առևտրային կազմակերպությունները և ֆինանսական շուկայում գործունեություն իրականացնող այլ ֆինանսական կազմակերպությունները:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ,
· առցանց դասախոսություններ,
էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
· ՀՀ կրթական որակավորումների ազգային շրջանակ, 7 հուլիսի 2016 թվականի N 714-Ն ՀՀ որոշում։
· «Լոնդոն Բիզնես Սքուլ»-ում (“London Business School”, ծրագիրը՝ Master in Finance),
· «ՄԻԹ Սլոան Սքուլ օֆ Մենեջմենթ»-ում (“MIT Sloan School of Management”, ծրագիրը՝ Master of Finance),
· «Փենսիլվանիայի համալսարան», «Ուորթոնի դպրոց»-ում (“Wharton School, University of Pennsylvania” ծրագիրը՝ Master of Science in Finance),
· «Ֆրանկֆուրտի Ֆինանսների և կառավարման դպրոց»-ում (“Frankfurt School of Finance&Management”, ծրագիրը՝ Master in Finance),
«Սինգապուրի կառավարման համալսարան»-ում (“Singapore Management University”, ծրագիրը՝ Master of Finance)։

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն,
· ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտությունների իրականացման հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· առնվազն մեկ օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MSWord, MS Excel, MS PowerPoint փաթեթի ազատ տիրապետում) հմտություններ,
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2.Մասնագիտական կարողություններ
· տվյալ դասընթացի նկարագրիչում ներկայացված գիտելիքների և հմտությունների՝ ուսանողներին փոխանցելու կարողություն,
· մասնագիտական հետազոտություններ իրականացնելու կարողություն,
· տնտեսական ռազմավարություններ մշակելու և ներկայացնելու, նախագծեր պլանավորելու և իրականացնելու կարողություն,
· մասնագիտական առավել հայտնի համակարգչային փաթեթներով աշխատելու կարողություն,
· տարատեսակ հաշվետվությունից օգտվելու և դրանց հիման վրա մասնագիտական վերլուծություն կատարելու կարողություն,
· մասնագիտական ոլորտին առնչվող հարցերի վերաբերյալ բանավոր և գրավոր կարծիք ներկայացնելու կարողություն,
· մասնագիտական ոլորտի հիմնահարցերի, դրանց կառավարման, կազմակերպման և ֆինանսավորման հետ կապված հարցերը ներկայացնելու կարողություն։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում կամ տվյալ մասնագիտությամբ երկարատև մասնագիտական աշխատանքային փորձ,
· վերջին 5 տարում մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ(բացառությամբ որպես պրակտիկա ասպիրանտների դասավանդման),
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների(բացառությամբ որպես պրակտիկա ասպիրանտների դասավանդման):
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 1/3-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 3,5 (գործող դասախոսների համար)։