Մագիստրոսական ծրագրի ընդունելության ժամանակացույցը սահմանվում է ԵՊՀ ռեկտորի հրամանով։ Ընդունելության կարգի ընդհանուր դրույթները սահմանված են ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:
Ծրագրի իրականացման ընթացքում ուսանողը կկարողանա.
1. նկարագրել մասնավոր իրավունքի, ինչպես նաև իրավունքների պաշտպանության առանձին ընթացակարգերի ոլորտներում հետազոտությունների իրականացման մեթոդները, պետաիրավական երևույթների ընդհանուր օրինաչափությունները,
2. բացատրել իրավունքների պաշտպանության դատական և արտադատական ընթացակարգերի հիմնարար սկզբունքները, առանձին փուլերը և ինստիտուտները,
3. բացատրել ՀՀ-ում դատական ակտերի, Եվրոպական դատարանի նախադեպերի և ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումների առանձնահատկությունները, քննարկել նշված որոշումների իրավական կարգավորման հիմունքները,
4. կազմել քաղաքացիաիրավական, վարչաիրավական և դատավարական իրավահարաբերությունները միջնորդավորող փաստաթղթեր, իրավական ակտերի նախագծեր,
Շրջանավարտները, ծրագիրն ավարտելով, կունենան ապագա կարիերայի լայն հնարավորություններ, մասնավորապես․
- Կարող են արդյունավետ աշխատանք կատարել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատական իշխանության ինքնակառավարման մարմինների աշխատակազմերում, իրավախորհրդատվական (փաստաբանական) գրասենյակներում, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում, ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում, մշտապես գործող առևտրային արբիտրաժներում, միջազգային կառույցներում ու կազմակերպություններում մշտապես գործող առևտրային արբիտրաժներում՝ զբաղեցնելով իրավաբանական բարձրագույն կրթություն պահանջող ցանկացած հաստիք:
- Կարող են շարունակել հետբուհական ուսումը ԵՊՀ ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում:
«Քաղաքացիական իրավունք» առարկայից հարցաշար
- Ձեռնարկատիրական գործունեության հասկացությունը և հատկանիշները
- Քաղաքացիական իրավունքի սկզբունքների հասկացությունը, նշանակությունը և դասակարգումը
- Քաղաքացիական իրավահարաբերության հասկացությունը, դասակարգումը և սուբյեկտային կազմը: Իրավասուբյեկտություն
- Քաղաքացիական իրավահարաբերությունների առաջացման հիմքերի հասկացությունը: Իրավաբանական փաստեր և իրավաբանական կազմ
- Քաղաքացիական իրավունքների իրականացման հիմնական սկզբունքները և սահմանները: Իրավունքի սահմանանցման և իրավունքի չարաշահման հասկացությունը և իրավական հետևանքները
- Քաղաքացիական իրավունքների պաշտպանության ձևերը և եղանակները
- Իրավաբանական անձի հասկացությունը և հատկանիշները: Իրավաբանական անձի
- իրավունակության առանձնահատկությունները: Իրավաբանական անձի գործունակության
- առանձնահատկությունները: Իրավաբանական անձի մարմինները
- Իրավաբանական անձի ստեղծման կարգը: Հիմնադիր փաստաթղթերի հասկացությունը, նշանակությունը, ձևը և բովանդակությունը
- Իրավաբանական անձի վերակազմակերպման տեսակները և դրանց ընդհանուր բնութագիրը
- Իրավաբանական անձի լուծարման հասկացությունը և հիմքերը: Լուծարային հանձնաժողովի նշանակման կարգը և իրավասությունները: Պարտատերերի պահանջների բավարարման կարգն ու հերթականությունը
- Առևտրային իրավաբանական անձանց հասկացությունը և իրավական կարգավիճակը
- Ոչ առևտրային իրավաբանական անձանց հասկացությունը և իրավական կարգավիճակը
- Տնտեսական ընկերությունների և ընկերակցությունների հասկացությունը և առանձնահատկությունները
- Լիակատար և վստահության վրա հիմնված ընկերակցությունների էությունը
- Սահմանափակ և լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերությունների հասկացությունն ու առանձնահատկությունները
- Բաժնետիրական ընկերության հասկացությունը, առանձնահատկությունները և տեսակները
- Կախյալ և դուստր ընկերությունների հասկացությունը և կարգավիճակը: Իրավաբանական անձանց հիմնարկները, մասնաճյուղերը և ներկայացուցչությունները
- Հասարակական միավորումները և հիմնադրամները որպես իրավաբանական անձեր
- Պետության, համայնքների և մարզերի իրավունակությունն ու քաղաքացիական իրավահարաբերություններին մասնակցության ձևերը
- Քաղաքացիական իրավունքի օբյեկտների հասկացությունը և տեսակները ըստ ՀՀ քաղաքացիական օրենսդրության
- Իրերի հասկացությունը, դասակարգումը և դրա իրավական նշանակությունը
- Դրամական միջոցները որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ: Արժութային արժեքների քաղաքացիական ռեժիմի առանձնահատկությունները
- Արժեթղթերի հասկացությունը, տեսակները ու դրանց ընդհանուր բնութագիրը
- Տեղեկատվությունը որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ: Առևտրային գաղտնիքի իրավական
- պահպանությունը: Անձնական ոչ գույքային բարիքները, աշխատանքները և ծառայությունները որպես քաղաքացիական իրավունքի օբյեկտ
- Գործարքների հասկացությունը, հատկանիշներն ու նշանակությունը: Գործարքների տեսակները
- Գործարքի ձևը: Բանավոր ձևով կնքվող գործարքներ: Գրավոր ձևով կնքվող գործարքները և ձևը չպահպանելու հետևանքները
- Անշարժ գույքի կապակցությամբ կնքվող գործարքներ: Գործարքից բխող իրավունքների պետական գրանցման նշանակությունը
- Գործարքի վավերության պայմանները
- Գործարքի անվավերության հասկացությունը: Անվավեր գործարքի տեսակներն ու հետևանքները
- 14-18 տարեկան անչափահասի, սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացու կամ իր գործողությունները ղեկավարելու անընդունակ քաղաքացու կնքած գործարքի անվավերությունը և դրա հետևանքները:
- Մոլորության ազդեցության տակ կնքված գործարքի անվավերությունը և դրա հետևանքները:
- Խաբեության, բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, մեկ կողմի ներկայացուցչի մյուս կողմի հետ չարամիտ համաձայնության կամ ծանր հանգամանքների բերումով կնքված գործարքի անվավերությունը և դրա հետևանքները
- Իր իրավունակության սահմաններից դուրս եկած իրավաբանական անձի կնքած գործարքի, անձի՝ իր իրավասությունների սահմանազանցմամբ կնքված գործարքի անվավերությունը և դրա հետևանքները
- Ներկայացուցչության հասկացությունը, հիմքերը և տեսակները
- Լիազորագրի հասկացությունը, տեսակները և ձևը
- Ժամկետների հասկացությունը և նշանակությունը քաղաքացիական իրավունքում: Ժամկետների դասակարգումը
- Հայցային վաղեմության ժամկետների հասկացությունը, հայցային վաղեմության ժամկետների տեսակները
- Հայցային վաղեմության ժամկետների կասեցման և ընդհատման հասկացությունը, հիմքերը և պայմանները: Բաց թողնված հայցային ժամկետի վերականգնումը
- Սեփականության իրավունքի հասկացությունը և բովանդակությունը
- Սեփականության իրավունքի ձեռք բերման հիմքերը
- Սեփականության իրավունքի դադարման հիմքերը
- Ընդհանուր բաժնային սեփականության իրավունք
- Ընդհանուր համատեղ սեփականության իրավունք
- Սեփականության իրավունքի պաշտպանության հասկացությունը և եղանակները
- Սահմանափակ իրային իրավունքները
- Սերվիտուտը որպես սահմանափակ իրային իրավունք: Սերվիտուտի տեսակները
- Հողամաuի կառուցապատման իրավունք
- Քաղաքացիաիրավական պարտավորության հասկացությունը, տեսակները (դասակարգումը) և ծագման հիմքերը:
- Անձանց բազմաթիվությունը պարտավորության մեջ: Բաժնային և համապարտ պարտավորությունների ընդհանուր բնութագիրը:
- Պահանջի զիջումը և պարտքի փոխանցումը պարտավորությունում:
- Քաղաքացիաիրավական պայմանագրի հասկացությունը և դասակարգումը ըստ իրավական արժեքավորման
- Քաղաքացիաիրավական պայմանագրերի դասակարգումը ըստ մասնակիցների միջև իրավունքների և պարտականությունների բաշխման: Երրորդ անձի օգտին կնքված պայմանագիր
- Ազատորեն և պարտադիր կարգով կնքվող պայմանագրեր
- Քաղաքացիաիրավական պայմանագրի բովանդակությունը և ձևը
- Քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելու կարգը: Պայմանագրի կնքումը
- uակարկություններով
- Պայմանագրի փոփոխման և լուծման հիմքերը, կարգը և հետևանքները
- Պարտավորությունների կատարման հասկացությունը և սկզբունքները
- Պարտավորությունների պատշաճ կատարման սուբյեկտները, պարտավորություն կատարման առարկան և որակը
- Պարտավորությունների կատարման վայրը և ժամկետը:
- Տուժանքը որպես պարտավորության ապահովման միջոց: Տուժանքի տեսակները:
- Գրավը և ապահովված իրավունքը որպես պարտավորության ապահովման միջոց: Գրավի տեսակները
- Գրավի ծագման հիմքերը: Գրավի պայմանագիրը և դրա ձևը: Գրավադրված գույքի իրացման կարգը
- Երաշխավորությունը որպես պարտավորության ապահովման միջոց
- Երաշխիքը որպես պարտավորության ապահովման միջոց
- Պահումը և կանխավճարը որպես պարտավորության ապահովման միջոց
- Քաղաքացիաիրավական պատասխանատվության հասկացությունը, նշանակությունը և պատասխանատվության տեսակները
- Պատասխանատվությունից ազատելու պայմանները
- Պարտավորությունների դադարման հիմքերը
- Առուծախի պայմանագրի հասկացությունը և նշանակությունը: Վաճառողի և գնորդի
- իրավունքներն ու պարտականությունները: Պարտականությունները չկատարելու հետևանքները
- Գնորդի սեփականության իրավունքի ծագման պահը: Վաճառված գույքի պատահական կորստի ռիսկը
- Մանրածախ առուծախի պայմանագիր
- Անշարժ գույքի առուծախի առանձնահատկությունները
- Նվիրատվության պայմանագրի հասկացությունը և բովանդակությունը: Պայմանագրի տարրերը: Նվիրատվության խոստում
- Նվիրաբերում
- Վարձակալության պայմանագրի հասկացությունը և բովանդակությունը: Ենթավարձակալություն
- Վարձույթի պայմանագիր
- Տրանսպորտային միջոցների վարձակալություն
- Շենքերի և շինությունների վարձակալություն
- Ֆինանսական վարձակալություն (լիզինգ)
- Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի հասկացությունը և բովանդակությունը: Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի դադարումը
- Կապալի պայմանագրի հասկացությունը, տեսակները: Պայմանագրի կողմերը, առարկան, ձևը, ժամկետը և գինը
- Կապալիպայմանագրի կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Պատասխանատվությունը կապալի պայմանագրի խախտման համար
- Կենցաղային կապալի պայմանագրի առանձնահատկությունները
- Շինարարական կապալի պայմանագրի հասկացությունը, նշանակությունը և տարրերը
- Ծառայությունների մատուցման պայմանագրի հասկացությունը և տարրերը
- Հանձնարարության պայմանագրի հասկացությունը, առանձնահատկությունները և տարրերը
- Կոմիսիայի պայմանագրի հասկացությունը, տեսակները և բովանդակությունը
- Գործակալման պայմանագրի հասկացությունը, բովանդակությունը և դադարման առանձնահատկությունները
- Պահատվության պայմանագրի հասկացությունը, տարրերը և բովանդակությունը
- Պատասխանատվությունը պահատվության պայմանագրով: Պահառուի պատասխանատվությունը: Պահատուի պատասխանատվությունը
- Պահեստային պահատվության պայմանագրի հասկացությունը և առանձնահատկությունները: Պահեստային փաստաթղթեր: Պահատվություն գրավատանը: Արժեքների պահատվությունը բանկում
- Պահատվությունըտրանսպորտային կազմակերպությունների պահասենյակներում, կազմակերպությունների հանդերձարաններում և հյուրանոցներում: Վեճի առարկա գույքի պահատվությունը (սեկվեստր)
- Բեռների փոխադրման պայմանագրի հասկացությունը, տարրերը և բովանդակությունը
- Ուղևորի և ուղեբեռան փոխադրման պայմանագրի հասկացությունը, տարրերը և բովանդակությունը
- Տրանսպորտային առաքման պայմանագրի հասկացությունը, տարրերը և բովանդակությունը
- Փոխառության պայմանագրի հասկացությունը, տարրերը: Պայմանագրի բովանդակությունը
- «Վարկային պայմանագիր» հասկացությունը և տարրերը: Ապրանքային և առևտրային վարկ
- Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիր (ֆակտորինգ)
- Բանկային ավանդի պայմանագրի հասկացությունը, տարրերը
- Բանկային հաշվի պայմանագիր հասկացությունը և տարրերը
- Հաշվարկների ընդհանուր բնութագիրը, հաշվարկների ձևերը: Կանխիկ և անկանխիկ հաշվարկներ
- Վճարման հանձնարարականներով հաշվարկներ
- Հաշվարկներ ակրեդիտիվով
- Ինկասո հաշվարկների հասկացությունը և առանձնահատկությունները
- Չեկով հաշվարկներ հասկացությունը և առանձնահատկությունները
- Ապահովագրության պայմանագիր հասկացությունը, տարրերը, պայմանագրի գործողությունը: Ապահովագրական հատուցում տալը մերժելը
- Ապահովագրության տեսակները և ձևերը
- Գույքի հավատարմագրային կառավարման պայմանագրի հասկացությունը և բովանդակությունը: Հավատարմագրային կառավարչի պատասխանատվությունը
- Համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության պայմանագրի հասկացությունը, տարրերը և կողմերի իրավունքներն ու պարտականությունները
- Համատեղ գործունեության պայմանագիր հասկացությունը, պայմանագրի տարրերը, բովանդակությունը, մասնակիցների ընդհանուր գույքի իրավական ռեժիմը և ընդհանուր գործերը վարելը
- Միակողմանի գործողություններից ծագող պարտավորությունների հասկացությունը և տեսակները
- Վնաս պատճառելու հետևանքով ծագող պարտավորությունների հասկացությունը: Վնասի հատուցման համար պատասխանատվության ընդհանուր հիմքերը
- Վնասը պատճառողի և տուժողի մեղքը վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններում
- Իրավաբանական անձի կամ քաղաքացու պատասխանատվությունն իր աշխատողի պատճառած վնասի համար: Պատասխանատվությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց պատճառած վնասի համար: Պատասխանատվությունը հետաքննության, նախաքննության մարմինների, դատախազության և դատարանի ապօրինի գործողություններով պատճառված վնասի համար
- Պատասխանատվությունը մինչև տասնչորս տարեկան անչափահասների պատճառած վնասի համար: Պատասխանատվությունը տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասների պատճառած վնասի համար
- Պատասխանատվությունը անգործունակ ճանաչված քաղաքացու պատճառած վնասի համար
- Պատասխանատվությունը սահմանափակ գործունակ քաղաքացու պատճառած վնասի համար
- Պատասխանատվությունը շրջապատի համար առավել վտանգ ստեղծող գործունեությամբ պատճառած վնասի համար
- Անշարժ գույքով և կենդանիների կողմից պատճառված վնասի հատուցումը
- Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցումը:
- Քաղաքացու առողջությանը պատճառված վնասը հատուցելը, չափահաս տարիքի չհասած անձի առողջությանը պատճառված վնասը հատուցելը, քաղաքացու կյանքին պատճառված վնասը հատուցելը, կերակրողի մահվան հետևանքով անձանց կրած վնասի հատուցումը
- Ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների թերությունների հետևանքով և անբարեխիղճ գովազդով պատճառված վնասի հատուցումը
- Անհիմն հարստացման հետևանքով ծագած պարտավորության հասկացությունը և բովանդակությունը
- Մտավոր սեփականության հասկացությունը, մտավոր սեփականության օբյեկտները
- Հեղինակային իրավունք հասկացությունը, հեղինակային իրավունքի օբյեկտները և դրանց տեսակները, համահեղինակություն
- Հեղինակի անձնական և գույքային իրավունքները
- Հեղինակային պայմանագրեր, հեղինակային պայմանագրերի պայմանները, ձևը, բովանդակությունը
- Հեղինակային հարակից իրավունքներ
- Գյուտի և արդյունաբերական դիզայնի նկատմամբ իրավունքի պաշտպանությունը
- Քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների անհատականացման միջոցների նկատմամբ իրավունքի պաշտպանությունը
- Ժառանգման հասկացությունը, սինգուլյար ժառանգություն:
- Ժառանգումն ըստ կտակի
- Ժառանգումն ըստ օրենքի
- Ժառանգությունն ընդունելը, ժառանգությունից հրաժարվելը, ժառանգությունը բաժանելը, ժառանգությունը ձևակերպելը
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Բարսեղյան Տ. Կ., Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք, Մաս առաջին, - 3-րդ հրատ., - Եր., ԵՊՀ հրատ., 2009:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական իրավունք, երկրորդ մաս, Երկրորդ հրատարակություն, փոփոխություններով և լրացումներով. (Տ. Բարսեղյան, Ա. Հայկյանց, Գ. Ղարախանյան, Ս. Մեղրյան) խմբ., Եր., ԵՊՀ հրատ., 2008:
- Анисимов А. П., Козлова М. Ю., Рыженков А. Я. Гражданское право. Особенная часть. Учебник для СПО. В 2-х томах. Том 1. М.: Юрайт, 2019. 352 с.
- Анисимов А. П., Козлова М. Ю., Рыженков А. Я. Гражданское право. Особенная часть. Учебник для СПО. В 2-х томах. Том 2. М.: Юрайт, 2019. 224 с.
- Аюшеева И. З., Богданова Е. Е., Булаевский Б. А. Гражданское право. Учебник. В 2 томах. Том 1. М.: Проспект, 2020. 440 с.
- Брагинский М. И., Витрянский В. В. Договорное право. Книга вторая: Договоры о передаче имущества. М., 1999.
- Брагинский М. И., Витрянский В. В. Договорное право. Книга третья: Договоры о выполнении работ и оказании услуг. М., 2002.
- Брагинский М. И., Витрянский В. В. Договорное право. Книга первая: Общие положения. М., 2000.
- Витрянский В. В. Договор аренды и его виды: прокат, фрахтование на время, аренда зданий, сооружений и предприятий, лизинг. М., 1999.
- Витрянский В. В. Договор купли-продажи и его отдельные виды. М., 1999.
- Иоффе О. С. Избранные труды. В 4-х томах. Т. I. М., 2004.
- Гражданское право: Учебник: в 2 т. / С.С. Алексеев, О.Г. Алексеева, К.П. Беляев и др.; под ред. Б.М. Гонгало. М.: Статут, 2016. Т. 1. 511 с.
- Гражданское право. Учебник. В 2 томах. Том 2 / под ред. Степанова С. А. М.: Проспект, 2019. 928 с.
- Гражданское право. Учебник. В 3 томах. Том 1 / под ред. Сергеева А. П. М.: Проспект, 2020. 1040 с.
- Гражданское право. Учебник. В 3 томах. Том 2 / под ред. Сергеева А. П. М.: Проспект, 2020. 880 с.
- Гражданское право. Учебник. Том 2 / под ред. Слесарева В. Л. М.: Проспект, 2016. 768 с.
- Гришаев С. П., Богачева Т. В., Свит Ю. П. Гражданское право. М.: Норма, Инфра-М, 2015. 608 с.
- Сергеев А. П. Гражданское право. Учебник. В 3 томах. Том 3. М.: Проспект, 2020. 736 с.
- Суханов Е.А. Право собственности и и иные вещные права. Способы их защиты (Комментарий к новому ГК). М., 1996.
- Фомичева Н. В., Строкова О. Г. Гражданское право. Общая часть. Учебник и практикум для бакалавриата и специалитета. М.: Юрайт, 2019. 408 с.
«Քաղաքացիական դատավարություն» առարկայի հարցաշար
- Իրավունքների և օրենքով պահպանվող շահերի պաշտպանության ձևերը. դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները
- Քաղաքացիական դատավարությունը որպես իրավունքների դատական պաշտպանության ձև. քաղաքացիական դատավարության խնդիրները
- Քաղաքացիական դատավարության փուլերը. հասկացությունը, ընդհանուր բնութագիրը
- Քաղաքացիական դատավարության (վարույթների) տեսակները
- Քաղաքացիական դատավարության իրավունքի հասկացությունը. առարկան, մեթոդը և համակարգը
- Քաղաքացիական դատավարության իրավունքի աղբյուրները. հասկացությունը, կազմը, կարգավորման ոլորտը, իրավաբանական ուժը
- Անալոգիայի ինստիտուտը քաղաքացիական դատավարությունում
- Սահմանադրական դատարանի որոշումների, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վճռաբեկ դատարանի որոշումների նշանակությունը քաղաքացիական դատավարությունում
- Քաղաքացիական դատավարության իրավունքի սկզբունքների հասկացությունը և նշանակությունը
- Սկզբունքների համակարգը և դասակարգումը, սկզբունքների փոխադարձ կապը
- Կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքները քաղաքացիական դատավարությունում
- Տնօրինչականության սկզբունքը քաղաքացիական դատավարությունում
- Դատական վարույթի հրապարակայնության սկզբունքը քաղաքացիական դատավարությունում
- Գործերի քննության բանավորության սկզբունքը քաղաքացիական դատավարությունում
- Դատավարական խնայողությունը որպես արդարադատության արդյունավետության սկզբունք-կառուցակարգ
- Անմիջականության սկզբունքը քաղաքացիական դատավարությունում
- Քաղաքացիական դատավարական իրավահարաբերությունների հասկացությունը, դրանց առանձնահատկությունները
- Քաղաքացիական դատավարական իրավահարաբերությունների ծագման (առաջացման) նախադրյալները
- Դատավարական իրավահարաբերությունների օբյեկտը և բովանդակությունը
- Քաղաքացիական դատավարական իրավահարաբերությունների սուբյեկտները, նրանց դասակարգումը
- Դատավարական իրավունակություն և գործունակություն
- Դատարանը որպես քաղաքացիական դատավարական հարաբերությունների պարտադիր սուբյեկտ. դատարանի կազմը
- Դատավորի բացարկ և ինքնաբացարկ
- Դատավարության մասնակիցների կազմը
- Գործին մասնակցող անձանց հասկացությունը, հատկանիշները և կազմը
- Գործի քննությանն օժանդակող անձանց հասկացությունը, հատկանիշները և կազմը
- Գործին մասնակցող անձանց հասկացությունը, կազմը, նրանց հատկանիշները
- Կողմերը քաղաքացիական դատավարությունում
- Երրորդ անձանց հասկացությունը և տեսակները, գործի քննությանը ներգրավվելու հիմքերը և դատավարական կարգը
- Դիմողները և դիմումի քննության ելքով շահագրգռված այլ անձինք
- Գործին մասնակցող անձանց դատավարական իրավունքները և պարտականությունները
- Դատակցության հասկացությունը, հիմքերը և տեսակները. դատակիցների մասնակցությունը վարույթին
- Ոչ պատշաճ կողմի հասկացությունը. հայցվորի ոչ պատշաճ լինելու հետևանքները, ոչ պատշաճ պատասխանողի փոխարինման դատավարական կարգը, գործի քննությանը նոր պատասխանողի ներգրավումը
- Դատավարական իրավահաջորդության հասկացությունը և հիմքերը. դատավարական իրավահաջորդության ձևակերպումը և իրավահաջորդի իրավական դրությունը
- Դատախազության խնդիրները քաղաքացիական դատավարությունում
- Քաղաքացիական դատավարությանը դատախազի մասնակցության ձևերը
- Դատախազի կողմից հայց հարուցելու հիմքերը և կարգը
- Դատական ակտերի բողոքարկումը դատախազի կողմից
- Դատախազի քաղաքացիադատավարական կարգավիճակը
- Այլ անձանց իրավունքների պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձանց մասնակցության ձևերը, հիմքերը և նպատակները
- Այլ անձանց իրավունքների պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձանց դատավարական կարգավիճակը
- Դատական ներկայացուցչության հասկացությունը և նշանակությունը
- Դատական ներկայացուցչության սուբյեկտների շրջանակը. որպես ներկայացուցիչ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք, որպես ներկայացուցիչ հանդես գալու արգելքը, ներկայացուցչին գործի քննությունից հեռացնելը
- Ներկայացուցչության հիմքերը և տեսակները
- Դատական ներկայացուցչի լիազորությունները, դրանց դասակարգումը և հաստատումը
- Գործը դատարանում վարելու լիազորագիր
- Օրենքի հիման վրա ստեղծված դատարանը որպես արդար դատաքննության իրավունքի օրգանական տարր
- Ենթակայության հասկացությունը և տեսակները. բացառիկ, պայմանական,
այլընտրանքային, պայմանագրային - Քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա գործերի շրջանակը որոշելու չափանիշները
- Ընդդատության հասկացությունը և տեսակները (ընդհանուր, բացառիկ, այլընտրանքային, պայմանագրային, միմյանց հետ կապված գործերի)
- Ենթակայության և ընդդատության կանոնների խախտման իրավական հետևանքները
- Դատավարական ժամկետների հասկացությունը և նշանակությունը
- Դատավարական ժամկետների տեսակները. օրենքով սահմանված և դատարանի կողմից նշանակվող ժամկետներ
- Օրենքով սահմանված ժամկետներ. գործի քննության և լուծման ժամկետներ, առանձին դատավարական գործողությունների կատարման ժամկետներ, ժամկետի ողջամտությունը որոշելու չափանիշները
- Դատավարական ժամկետները հաշվելու կարգը
- Դատավարական ժամկետների կասեցումը
- Բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնումը. հասկացությունը, հիմքերը և դատավարական կարգը: Վերականգնման ոչ ենթակա ժամկետներ
- Դատավարական ժամկետների երկարաձգումը. հասկացությունը և տարբերությունը դատավարական ժամկետների վերականգնումից
- Դատական ծախսերի հասկացությունը և տեսակները քաղաքացիական դատավարությունում: Դատական ծախսերի ինստիտուտի գործառույթները
- Պետական տուրք. հասկացությունը, գանձման օբյեկտները, տեսակները, դրույքաչափերը, վճարման կարգը.պետական տուրքի վերադարձը
- Պետական տուրքի գծով արտոնությունները. կազմը, կիրառման հիմքերը և կարգը
- Գործի քննության հետ կապված ծախսեր. հասկացությունը, կազմը, կատարման կարգը, փաստաբանի վարձատրության ծախսերը դատական ծախսերի համակարգում
- Դատական ծախսերի հետ կապված պահանջներ ներկայացնելը
- Գործին մասնակցող անձանց միջև դատական ծախսերի բաշխման դատավարական կարգը. դատական ծախսերի բաշխումը հայցն առանց քննության թողնելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում
- Կատարված դատական ծախսերի հատուցումը
- Հայցի հասկացությունը. հայցի նյութաիրավական և դատավարական կողմերը
- Հայցի տարրերը. հայցի առարկան և հայցի հիմքը, հայցի տարրերի դատավարական նշանակությունը
- Հայցերի դասակարգումը նյութաիրավական և դատավարական հիմքերով. դասակարգման նշանակությունը, խմբային հայցեր
- Հայցի իրավունք. հայց հարուցելու իրավունք և հայցի բավարարման իրավունք
- Հայց հարուցելու իրավունքի ծագման նախադրյալները և դրանց դասակարգումը, հայց հարուցելու իրավունքի ծագման նախադրյալների և հայց հարուցելու իրավունքի իրականացման պայմանների փոխհարաբերակցությունը
- Հայցի դեմ պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոցները. առարկություններ և հակընդդեմ հայց
- Հայցային վարույթում տնօրինչական գործողություններ կատարելը. հայցի փոփոխում, հայցապահանջների միացում և անջատում, հայցից հրաժարում, հայցի ընդունում, հաշտության համաձայնություն, արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելը, վեճի հանձնում արբիտրաժի քննությանը:
- Հաշտարարությունը քաղաքացիական դատավարությունում
- Հայցի ապահովում. հասկացությունը, հիմքերը և դատավարական կարգը: Համաչափության սկզբունքի պահպանումը հայցի ապահովման միջոցներ կիրառելիս: Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը կատարելու կարգը: Հայցի ապահովման միջոցների գործողության տևողությունը
- Հայցի նախնական ապահովումը. հասկացությունը, հիմքերը, դատավարական կարգը, հետևանքները
- Հայցի ապահովման և հայցի նախնական ապահովման կապակցությամբ գործին մասնակցող անձանց շահերի պաշտպանության դատավարական միջոցները (հայցի ապահովման միջոցների փոփոխում (ձևափոխում) և վերացում, հակընդդեմ ապահովում, հայցի ապահովման հետ կապված որոշումների բողոքարկում, ապահովման հետ կապված վնասների հատուցում)
- Դատական ապացուցման հասկացությունը և նպատակը, ապացուցողական գործունեության տարրերը
- Դատական ապացույցների հասկացությունը. «ապացույց», «ապացուցման միջոց» և «ապացույցի աղբյուր» եզրույթների տարբերությունը և փոխադարձ կապը
- Ապացույցների դասակարգումը. անձնական և իրեղեն, սկզբնական և ածանցական, ուղղակի և անուղղակի, բանավոր, գրավոր և իրեղեն ապացույցներ
- Փաստեր վկայակոչելը որպես ապացուցողական գործունեության տարր
- Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստեր և ապացուցման ենթակա փաստեր (ապացուցման առարկա): Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի կազմը (նյութաիրավական բնույթի իրավաբանական փաստեր, դատավարական բնույթի իրավաբանական փաստեր, ապացուցողական փաստեր)
- Գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը որոշելու աղբյուրները և դատարանի իրավասության սահմանները
- Ապացուցման ոչ ենթակա փաստեր. դատարանի կողմից հանրահայտ ճանաչված փաստեր, նախադատելի փաստեր, նոտարական կարգով հաստատված փաստեր և անվիճելի փաստեր
- Ապացուցելու պարտականությունը. hասկացությունը, նշանակությունը. ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխելը. ընդհանուր և հատուկ կանոններ
- Ապացուցման պարտականությունը բաշխելու դատավարական կարգը
- Ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու դատավարական կարգը
- Ապացույցներ պահանջելը
- Ապացույցների ապահովումը
- Ապացույցների վերաբերելիությունը և թույլատրելիությունը, ապացույցների վերաբերելիությունը և թույլատրելիությունը որոշելու դատավարական կարգը
- Ապացույցների հետազոտման և գնահատման ընդհանուր կանոնները
- Հայց հարուցելու կարգը և այն չպահպանելու հետևանքները քաղաքացիական դատավարությունում
- Հայցադիմումի ձևը և բովանդակությունը, կից փաստաթղթերը
- Հայցադիմումը վերադարձնելը, հայցադիմումում առկա թերությունները վերացնելը
- Հայցադիմումի ընդունումը մերժելը․ հիմքերը, դատավարական կարգը
- Հայցադիմումի ընդունումը, հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ գործին մասնակցող անձանց ծանուցելու դատավարական կարգը
- Գործը դատական քննության նախապատրաստելու նշանակությունը և խնդիրները քաղաքացիական դատավարությունում, գործը դատաքննության նախապատրաստելու եղանակները
- Նախնական դատական նիստ. նշանակման կարգը, խնդիրները, նիստում կատարվող դատավարական գործողությունների շրջանակը
- Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության քննությունը և լուծումը նախնական դատական նիստում
- Ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը
- Հաշտարարությունը գործը դատաքննության նախապատրաստելու փուլում
- Նախնական դատական նիստն ավարտելը և գործը դատաքննության նշանակելը
- Դատական ծանուցման առարկան, սուբյեկտները և եղանակները
- Ծանուցում պատվիրված նամակով, ծանուցման խառը եղանակ. հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքի միջոցով ծանուցելու պայմանները և կարգը
- Էլեկտրոնային ծանուցում. եղանակները, դատավարական կարգը
- Դատական նիստը՝ որպես բանավոր լսումների դատավարական ձև
- Նիստը նախագահողը և նրա գործառույթները
- Դատական նիստի բաղկացուցիչ մասերը
- Նիստերի դահլիճում ներկա գտնվող անձանց վարքագծի հիմնական կանոնները. դատական սանկցիաներ
- Դատական նիստի հետաձգումը․ հիմքերը, դատավարական կարգը
- Վարույթի կասեցումը և վերսկսումը․ հիմքերը, դատավարական կարգը
- Դատական նիստի արձանագրումը
- Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելը. հասկացությունը, հիմքերը, դատավարական կարգը և հետևանքները
- Գործի վարույթը կարճելը. հասկացությունը, հիմքերը, դատավարական կարգը և հետևանքները
- Եզրափակիչ դատական ակտերի հասկացությունը և տեսակները
- Առաջին ատյանի դատարանի միջանկյալ դատական ակտերը
- Եզրափակիչ դատական ակտի կայացումը և հրապարակումը
- Վճռի ձևը և բովանդակությունը
- Դատական ակտերին ներկայացվող էական պահանջները
- Դատական ակտում առկա թերությունների վերացումն այն կայացնող դատարանի կողմից
- Եզրափակիչ դատական ակտերի օրինական ուժը․ հասկացությունը, ժամկետները և հետևանքները
- Հատուկ հայցային վարույթները որպես քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևեր. շրջանակը և ընդհանուր բնութագիրը
- Հատուկ վարույթները որպես քաղաքացիական գործերի քննության տարբերակված ձևեր. շրջանակը և ընդհանուր բնութագիրը
- Ոչ հայցային այլ վարույթները․ շրջանակը և ընդհանուր բնութագիրը
- Արագացված դատաքննություն․ էությունը, կիրառման հիմքերը և դատավարական կարգը
- Պարզեցված վարույթ. էությունը, կիրառման հիմքերը և դատավարական կարգը
- Հեռակա դատաքննություն. էությունը, կիրառման հիմքերը և դատավարական կարգը
- Վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը
- Վերաքննության վարույթի հասկացությունը և տեսակները
- Վերաքննիչ բողոքարկման իրավունքի սուբյեկտային և օբյեկտային նախադրյալները. վերաքննիչ բողոք բերելու սահմանափակումները
- Վերաքննիչ բողոք բերելու ժամկետները. բաց թողնված ժամկետների վերականգնման դատավարական կարգը
- Վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրականացման կարգը, վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը
- Վերաքննիչ բողոքը վերադարձնելը․ հիմքերը, դատավարական կարգը
- Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը․ հիմքերը, դատավարական կարգը
- Վարույթ ընդունված վերաքննիչ բողոքի քննության կարգը և ժամկետները
- Ապացույցների հետազոտումը և նոր ապացույցների ընդունումը վերաքննիչ դատարանի կողմից
- Վերաքննության սահմանները
- Վերաքննիչ դատարանի լիազորությունները․ կազմը, կիրառման հիմքերը
- Վերաքննիչ դատարանի որոշումները, դրանց օրինական ուժը
- Վճռաբեկ վարույթի հասկացությունը և խնդիրները
- Վճռաբեկ բողոք բերելու իրավունքի սուբյեկտային և օբյեկտային նախադրյալները. վճռաբեկ բողոք բերելու սահմանափակումները
- Վճռաբեկ բողոք բերելու ժամկետները. վճռաբեկ բողոք բերելու իրավունքի ձևական նախադրյալները
- Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը և դատավարական կարգը
- Վճռաբեկ բողոքը ներկայացնելու կարգը խախտելու հետևանքները
- Վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության դատավարական կարգը. վճռաբեկության սահմանները
- Վճռաբեկ դատարանի լիազորությունները. կազմը, կիրառման հիմքերը
- Դատական ակտերը վերաքննության և վճռաբեկության կարգով բեկանելու հիմքերը. դատական ակտի բեկանման անվերապահ հիմքերը
- Վճռաբեկ դատարանի որոշումները և դրանց իրավական բնույթը
- Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանի դատական ակտում առկա թերությունների վերացումն այն կայացրած դատարանի կողմից
- Դատական ակտի բեկանումից հետո գործի նոր քննությունը
- Դատական ակտերի վերանայումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Մեղրյան Ս․ Գ, Քաղաքացիական դատավարություն - 2 (սխեմաներ), ԵՊՀ, էլռեսուրս։
2. Մեղրյան Ս․ Գ․, Հայցի ապահովումը քաղաքացիական դատավարությունում (դասախոսություն), Եր., ԵՊՀ հրատ., 2020, 40 էջ։
3. Մարկոսյան Տ․, Հայցային վաղեմության ինստիտուտը դատավարական խնայողության սկզբունքի համատեքստում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, 2 (2) 2018, ԵՊՀ, 2019, էջ 250-261:
4. Մեղրյան Ս․, Պետրոսյան Լ․, Գործը դատաքննության նախապատրաստելիս վարույթի ակտիվ կառավարումը և պլանավորումը։ Նախնական դատական նիստ, էլռեսուրս։
5. Մեղրյան Ս․ Գ․, Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի իրավաբանական բնույթը և որակական կայունության ապահովման հիմնախնդիրները քաղաքացիական դատավարությունում, Եր., ԵՊՀ հրատ., 2020, - 194 էջ։
6. Մեղրյան Ս․Գ․,Ապացուցումը և ապացույցները Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությունում, Եր., Արդարադատության ակադեմիա, 2020, - 341 էջ։
7. Մեղրյան Ս․ Գ․,Պարզեցված ընթացակարգերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում (գիտագործնական մեկնաբանություն), Եր., ԵՊՀ հրատ, 2020, - 81 էջ։
8. Մարկոսյան Տ․ Ա․, Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը քաղաքացիական դատավարությունում, Եր․, ԵՊՀ հրատ., 2013, -208 էջ։
9. Մեղրյան Ս․, Սարուխանյան Տ․, Հաշտարարության դատավարական ասպեկտները, Դատական իշխանություն, 2020, 9-10 (255-256), էջեր 49-63։
10. Մեղրյան Ս․, Մարկոսյան Տ․, Առանձին աշխատանքային վեճերով հատուկ հայցային վարույթը հայաստանի քաղաքացիական դատավարությունում, Դատական իշխանություն, 2020, 9-10 (255-256), էջեր 50-64։
11. Մեղրյան Ս․, Կորպորատիվ վեճերով գործերի վարույթը, 2021, էլռեսուրս։
12. Մեղրյան Ս․, Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթները, 2021, էլռեսուրս։
13. Հովհաննիսյան Վ.Վ. Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման բացասական հետևանքների վերացման և պաշտպանության կատուցակարգ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2018թ., էջեր 430-444:
14. Հովհաննիսյան Վ. Վ. Վերաքննիչ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի հստակեցումը և վերաքննության տեսակի օբյեկտային սահմանների հիմնախնդիրները ՀՀ քաղ. դատ.ում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2016թ., էջեր 167-185:
15. Աշխեն Ռուբենի Ղարսլյան, Գործը դատաքննության նախապատրաստելը որպես քաղաքացիական դատավարության փուլ, Մենագրություն, Հայրապետ հրատ., Երևան, 2015, 224 էջ:
16. Աշխեն Ղարսլյան, Գործը դատաքննության նախապատրաստելու սահմանները գործերի նոր քննության վարույթում, Դատական իշխանություն, Եր., 2017, թիվ 9-10/219-220, էջեր 70-78:
17. Աշխեն Ղարսլյան, Վճռաբեկ բողոքարկման գործնական հիմնախնդիրները ՀՀ քաղաքացիական դատավարությունում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան, 2019թ., թիվ 2(2) 2018, էջեր 302-319:
18. Եսայան Վ.Գ., Հեռակա դատաքննության իրավունքի հասկացությունը և նշանակությունը քաղաքացիական դատավարությունում, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, Երևան 2017, էջեր 225-236:
19. Թադևոսյան Պ. Դ Օտարերկրյա պետության դատական անձեռնմխելիության հիմնախնդիրը ՀՀ քաղաքացիական դատավարությունում: 2017 | Հոդված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2017, էջ 337-358:
20. Թադևոսյան Պ. Դ Օտարերկրյա դատարանների քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերի ճանաչումը և կատարումը Հայաստանի Հանրապետությունում: 2014, Գիրք/Book Մենագրություն, ԵՊՀ հրատ., Եր., 2014, 224 էջ:
21. Թադևոսյան Պ.Դ Հանրային կարգին հակասելը որպես օտարերկրյա դատական ակտի ճանաչումը և կատարումը մերժելու հիմք, 2017, Հոդված, ԼՂՀ դատական իշխանություն, էջեր 46-57:
22. Թադևոսյան Պ. Դ Փոխադարձության առկայությունը` որպես օտարերկրյա դատական ակտերը ՀՀ-ում ճանաչելու և կատարելու նախապայման: 2013 | Հոդված/Article Արդարադատություն, թիվ 2 (21), 2013, էջեր 25-36:
23. Թադևոսյան Պ. Դ Դատավարության կողմի` դատական նիստի ժամանակի և վայրի մասին չծանուցվելու հետևանքով օտարերկրյա դատավարությանը մասնակցելու հնարավորությունից զրկված լինելու հանգամանքը` որպես օտարերկրյա դատական ակտերի ճանաչումը և կատարումը մերժելու հիմք: 2013 | Հոդված/Article Դատական իշխանություն, թիվ 3/164, 2013, էջեր 80-85:
24. P.D. Tadevosyan The Decisions of the Constitutional Court of the Republic of Armenia with Respect to the Power of the Cassation Court to Leave the Cassation Appeal Without Examination. Article, 2017, South Caucasus Law Journal, Constitutional Reforms in Southern Caucasus Countries,112-121 և 268-275 էջեր: