Ընթացիկ ուսումնական տարվա սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնած ճանաչողական այցը Հայաստանի ազգային պատկերասրահ։
Այցի նպատակն էր նպաստել ուսանողների գեղագիտական ճաշակի և մտածողության զարգացմանը:
Հագեցած և բովանդակալից այցելության շրջանակում ուսանողները հնարավորություն ունեցան մոտիկից ծանոթանալու կերպարվեստի անփոխարինելի գլուխգործոցներին, վերարժևորելու ազգային ու համաշխարհային մշակութային ժառանգությունը: