ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում մեկնարկեց ԵՊՀ ՈՒԳԸ միջազգային երիտասարդական 11-րդ գիտաժողովը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
Գիտաժողովի ժամանակ զեկուցումներով հանդես եկան Հայ բանասիրության ֆակուլտետի 12 ուսանողներ։ Զեկուցումներից 10-ը վերաբերում էին լեզվաբանությանը, 2-ը՝ գրականագիտությանը։
Զեկուցողները անդրադարձան գիտական արդիականություն ունեցող մի շարք հարցերի՝ «Արդի գրական արևելահայերենի եղանակի քերականական կարգի ըմբռնումը հայ լեզվաբանության մեջ», «Նորաբանությունները հայաստանյան էլեկտրոնային մամուլում», «Իրական և խորհրդանշական պատկերները Սիամանթոյի «Կարմիր լուրեր բարեկամէս» շարքում», «Կնոջ հոգեբանության բացահայտումները Գրիգոր Զոհրապի նովելներում» և այլն։
Զեկուցումներից հետո տեղի ունեցան մտքերի փոխանակում, քննարկումներ, և ուսանողներն ու դասախոսները հետաքրքիր և բովանդակալից քննարկումների շնորհիվ ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։