Մարտի 13-ին լրացավ Եղիշե Չարենցի՝ տիեզերական բանաստեղծի, հավերժի ճամփորդի ծննդյան 129-ամյակը։
Իմ օրերի երգը եթե իմ տողերից հիմա լսես,
Ուրեմն ես մե՜ծ եմ ու խոր, երգի՛ց էլ իմ՝ խոր ու վսեմ...
Եղիշե Չարենց
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանի գլխավորությամբ այցելեց բանաստեղծի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ խոնարհելու մեծահանճար պոետին։
Արդեն ավանդույթ դարձած այցելությունը ևս մեկ անգամ փաստում է, որ Չարենցը կենդանի է պատմության քառուղիներում, և անցնող ժամանակի հետ վերարժևորվում են նրա անպարագիծ ժառանգությունն ու բանաստեղծական հզոր դիմագիծը։