ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում մարտի 18-ին տեղի ունեցավ մագիստրոսական կրթական ծրագրերի շրջանավարտների դիպլոմների շնորհման արարողությունը։
Դիպլոմներ ստացան «Ժամանակակից հայոց լեզու և թարգմանչական գործ», «Հայոց լեզվի պատմություն և ընդհանուր լեզվաբանություն» և «Հայ գրականություն» մագիստրոսական ծրագրերի շրջանավարտները։
Շրջանավարտներին շնորհավորեցին ֆակուլտետի դեկան Ա. Գալստյանը, Հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի վարիչ Ս. Գրիգորյանը, ինչպես նաև ֆակուլտետի դասախոսական կազմը։
Մագիստրոսական կրթական ծրագրերը տևել են 1,5 տարի, իսկ մի շարք շրջանավարտների դեպքում ընդհանուր ուսումնառության տևողությունը համալսարանում կազմել է շուրջ 5,5 տարի։ Արձանագրվեց, որ ուսումնառության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները հիմք կդառնան նրանց հետագա մասնագիտական գործունեության համար։