ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ս.թ. ապրիլի 28-ին կայացավ սպասված հանդիպումը բ.գ.թ., դոցենտ, հեքիաթագիր, թարգմանիչ, արտիստ, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հեղինակի «Բյուրեղապակյա մարդը» և «Փետրվարի 30» հեքիաթների ժողովածուները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց հեղինակի վերջերս թարգմանած ստեղծագործությանը՝ Վիլյամ Սարոյանի «Ոստրեն ու Մարգարիտը»։
Քննարկվեցին մի շարք կարևոր հարցադրումներ՝ ստեղծագործության լեզվի, լեզվաոճական առանձնահատկությունների, հեղինակի գաղափարական մոտեցման, ինչպես նաև գրականության ու դրամատուրգիայի առնչությամբ։
Քննարկման արդյունքում ևս մեկ անգամ հաստատվեց, որ հեքիաթը չունի տարիքային սահմաններ. այն թե՛ մեծերինն է, թե՛ փոքրերինը, իսկ հեղինակի հեքիաթները աչքի են ընկնում խոր մտայնությամբ, անծայրածիր երևակայությամբ և բարոյախրատական միտումով։
️Հանդիպման վերջում ներկաները վայելեցին Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» բալլադը արտիստի ինքնատիպ և հետաքրքիր մատուցմամբ։


