ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում ընթացիկ տարվա մայիսի 20-ին տեղի ունեցավ «Բանասիրական ընթերցումներ»-ի հերթական քննարկումը:
Բանախոս Լիլիթ Սեյրանյանը ներկայացրեց հետազոտական այն հետաքրքիր ուղին, որ անցել էր «Բարեկենդան» հեքիաթի և մանկական պարզ խաղերգի հիմքում ծիսաառասպելական վաղեմի պատկերացումներ բացահայտելիս:
Բանախոսությանը հաջորդեց բուռն և աշխույժ քննարկում: Քննարկմանը մասնակցում էին հայ բանասիրության ֆակուլտետի դասախոսներ և ուսանողներ:



