Սույն թվականի հունիսի 1-ին տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) կիսամյակային ընդլայնված նիստը։
Նիստի ընթացքում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ճանաչվեց ամենաակտիվն ու գործունյան։
Իրենց բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար հանձնաժողովի լավագույն պատասխանատուներ ճանաչվեցին և պարգևատրվեցին Հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ տեղեկատվական հանձնաժողովի պատասխանատու Գյուլիստան Ալոյանը և թարգմանական հարցերի հանձնաժողովի պատասխանատու Մարիամ Քարամյանը։
Պարգևատրվեց նաև առաջին կուրսի ուսանող Ալյոնա Դիլբարյանը՝ ճանաչվելով ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ ակտիվ անդամ։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն՝ որպես երիտասարդ հետազոտողների նախաձեռնությունների իրագործման, գիտական մտքի իրացման և ստեղծագործական համագործակցության կարևոր հարթակ, շարունակում է իր արդյունավետ աշխատանքը։

