ԵՊՀ պատմության թանգարան
Երեքշաբթի, նոյեմբեր 24, 2026
1,5 ժամ
Սիրելի՛ համալսարանականներ, սիրով հրավիրում ենք մասնակցելու «Սորբոնից Երևանի համալսարան» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը՝ նվիրված Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին։
Ցուցադրության նպատակն է ներկայացնել Հրաչյա Աճառյանի՝ Երևանի պետական համալսարանի պատմության մեջ ունեցած կարևոր դերակատարությունը, գործընկեր դասախոսների և ուսանողների հետ հարաբերությունները, համալսարանից հեռացվելու հանգամանքները և ձերբակալությունը, ինչպես նաև նրա կյանքի և գործունեության այլ ուշագրավ դրվագներ։