ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Չորեքշաբթի, ապրիլ 22, 2026
2 ժամ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը, համագործակցելով ֆակուլտետի ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի հետ, հայտարարում է «ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՐԱԲԱՐԱԳԵՏ» խորագրով մրցույթի մեկնարկը:
Գրաբարը մեր լեզվամտածողության ակունքն է, և մրցույթը նպատակ ունի վերարժևորելու մեր մատենագրական հարուստ ժառանգությունը, խթանելու հետաքրքրությունը ոսկեղենիկ գրաբարի հանդեպ և բացահայտելու լավագույն գիտելիքներ ունեցողներին: