Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան
Երեքշաբթի, ապրիլ 14, 2026
3 ժամ
Ս.թ. ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ին, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը, համագործակցելով Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի հետ, հանդես կգա բացառիկ գրական դատով՝ նվիրված մեծ լուսավորչի առեղծվածային անհետացման 178-ամյակին։
Զուգադրելով գրականության մեջ ինչպես հայտնի, այնպես էլ անհայտ վարկածները՝ մասնակիցներին հնարավորություն կտրվի վերլուծելու Խաչատուր Աբովյանի մահվան առեղծվածը՝ իբրև խորհրդավոր ու դեռ չբացահայտված պատմական էջ։