Կիրակի, մայիս 31, 2026
Սիրելի՜ համալսարանականներ,
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ ս.թ. մայիսի 31-ին տեղի կունենա գիտաճանաչողական այց դեպի Տավուշ՝ Հաղարծին, ապա Գոշավանք։ Ուսանողները հնարավորություն կունենան հիանալու տավուշյան չքնաղ բնաշխարհով, ծանոթանալու հոգևոր-պատմամշակութային կոթողներին, ինչպես նաև բնության գրկում վայելելու հաճելի ժամանց դասախոսների ընկերակցությամբ:
Հայտագրման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 19 է։
Սիրով սպասում ենք: