Չորեքշաբթի, մայիս 20, 2026
2 ժամ
«Բանասիրական ընթերցումներ»-ի շրջանակում հերթական բանախոսության առանցքում «Բարեկենդան» հեքիաթն է։ Ուզո՞ւմ եք իմանալ, թե ում էին տանելու «Բարեկենդան» հեքիաթի քիրվաները մի ջվալ ցորենը, նախնիների հետ հաղորդակցության ինչ ծիսական շերտեր է թաքցնում այս սիրված երգիծական հեքիաթը, ինչով է կապվում «Ծափիկ-ծափիկ ծիրանի» մանկական խաղը «Բարեկենդան» հեքիաթի հետ, ինչ ճաշ է եփում տատիկը, պապիկի ձեռքին կացին էր, մահակ, թե պատվաստի դանակ, և, մանավանդ, ով էր իրականում ծառի տակ նստածը և ինչու էր հենց նապաստակ նկարում: Համեցե՛ք Հայ բանասիրության ֆակուլտետ՝ բացահայտելու այս և այլ հարցերի պատասխանները ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.թ. Լիլիթ Սեյրանյանի հետ: